Հա

Հասարակական

27/07/2016 - 10:30

ԱԿՆԱՐԿ - Արտագաղթի հասարակական-առարկայական եւ ենթակայական պատճառները

Եթէ երկրում, ուր կան տնտեսական լուրջ դժւարութիւններ, ուր արդարադատական համակարգը լաւ չի աշխատում, եւ ուր ժողովրդավարութիւնը ձեւական է, եւ ոչ կայացած, այդ երկրում զարգանում են յոռի բարքերը՝ աճ են արձանագրում յանցագործութիւնները, օրինազանցութիւնները, օրէնքը շրջանցելը:

ԱՅՒԱԶ ԳՐԻԳՈՐԵԱՆ


Եթէ երկրում, ուր կան տնտեսական լուրջ դժւարութիւններ, ուր արդարադատական համակարգը լաւ չի աշխատում, եւ ուր ժողովրդավարութիւնը ձեւական է, եւ ոչ կայացած, այդ երկրում զարգանում են յոռի բարքերը՝ աճ են արձանագրում յանցագործութիւնները, օրինազանցութիւնները, օրէնքը շրջանցելը: Հասարակական նման պայմաններում ժողովուրդը ընդհանրապէս ինքն իրեն իր երկրի տէրը չի զգում եւ այս զգացմունքի գլխաւոր պատճառները ոչ թէ անպայման տնտեսական դժւարութիւնները, այլ՝ արդարադատական համակարգի անկատար լինելը, երկրում տիրող անարդարութիւնները եւ ձեւական ու անւանական ժողովրդավարութիւնն ենք, որոնք արտագաղթի գլխաւոր պատճառներն են: Այնտեղ կարեւոր է անմիջապէս աւելացնել, որ մեր երկրի ոչ բոլոր քաղաքացիներն են, որ նկարագրւած հասարակական երեւոյթներին ի տես շեղումներ են թոյլ տալիս եւ կամ արտագաղթում են:
Յիշեալ պայմաններում յոռի բարքերի են դիմում եւ կամ արտագաղթում են նրանք, որոնք ատակ են յոռի բարքեր դրսեւորելու եւ կամ արտագաղթելու:
Կենդանիների բոլոր տեսակներն օժտւած են բնազդներով, որոնցից գլխաւորը հաւաքական գոյատեւման բնազդն է:
Մարդկութեանը եւ մարդկային տեսակները, իմա՝ ազգերը եւս իբրեւ կենդանական տեսակ եւ ենթատեսակ ազգեր, օժտւած են բնազդներով, ձգտումներով, միտումներով, սակայն մարդկութիւնն ու մարդկային տեսակները ի տարբերութիւն այլ կենդանատեսակների, չեն կարող գոյատեւել ու յարատեւել միմեանց բնազդներով:
Մարդկանց մէջ կան բնազդներ կամ հակումներ, ինչպիսիք են՝ գողութիւնը, սպանութիւնը, յափշատկումը, յարձակողականութիւնը եւ այլն, որոնք եթէ չհակակշռւեն եւ չվնասազերծւեն, հաւաքական-հասարակական կեանքը անկարելի կը դարձնեն:
Օրինակ՝ մարդկանց յարձակողական հակումները հակակշռելու եւ վնասազերծելու համար մեծ դեր է վերապահւած մարզատեսակներին՝ յատկապէս մարմնական-ֆիզիկական ուժ պահանջող մարզատեսակներին:
Աչքածակութիւնը, ագահութիւնը, ընչաքաղցութիւնը եւս վնասակար հակումներ են, որոնք պէտք է վնասազերծւեն:
Կան բնազդներ, հակումներ էլ, որոնց պէտք է զօրացնել, ինչպիսիք են՝ յարմարողականութիւնը, գոյատեւման ձգտող յարմարւողականութիւնը եւ ոչ թէ կրաւորական յարմարւողականութիւնը եւ հաւաքականազգային գոյատեւման ու յարատեւման դրական հակումները՝ հակումներ, որոնք շատ թոյլ են անպատասխանատու արտագաղթողների մէջ: Այս վերջինները հետաքրքրւած չեն ազգային-հաւաքական գոյատեւմամբ, ազգային ինքնութեամբ, որոնք դառնում են պարզապէս ուտող-խմող անդէմ աշխարհա-քաղաքացիներ, որոնք մտահոգւած են միմիայն իրենց ու իրենց ընտանիքների «կաշին փրկելու» բացասական նկրտումներով:
Արտագաղթողները իրենց բացասական վարքագծով նօսրացնում են արդէն իսկ մեր նօսր թիւը, վնասում են մեր անվտանգութեանը եւ դժւարութիւնների են մատնում երկրում մնացողներին եւ ինչպէս մեր ժողովրդի ներկայով ու ապագայով շահագրգռւած մարդիկ են ասում՝ արտգաղթողները պատասխանատու են շփման գծում արիւն թափած կամ զոհւողի նկատմամբ եւ սա իրականութիւն է:
Մենք կարծում ենք, որ մեր իշխանութիւնները եւ քաղաքական ուժերը համապատասխան ռազմավարութիւն մշակելով՝ կարող են զօրացնել յիշեալ դրական հակումները եւ թուլացնել բացասական միտումները:
Վերը անդրադարձանք այն հարցին, թէ ինչպէս կարելի է յարձակողականութիւնը հակակշռել մարմնական ուժ պահանջող մարզաձեւերի միջոցով:
Աշխարհում կան զարգացած ու հարուստ երկրներ, ուր փորձում են արտագաղթել մեր արտագաղթողները, եւ այս վերջինները, դժբախտաբար, չգիտեն, որ այդ երկրները հէնց այնպէս չեն զարգացել ու հարստացել. այդ երկրների բնակիչները ժամանակին յաճախ աւելի մեծ դժւարութիւններ են դիմագրաւել, քան այն, ինչ մենք դիմագրաւում ենք այսօր եւ այդ երկրների բնակիչների թափած արեան եւ քրտնաջան, երկարատեւ ու հետեւողական ջանքերի շնորհիւ է, որ նրանք՝ այդ ազգաբնակչութիւնները կարողացել են հարուստ ու զարգացած երկրներ կառուցել:
Այսօրւայ հարուստ ու զարգացած երկրների բնակիչները ժամանակին անշուշտ չգիտէին, որ օրերից մի օր Հայաստանի ազգային գիտակցութիւնը, ինքնութիւնը եւ արժանապատւութիւնը կորցրած եւ անպատասխանատու որոշ հայեր կարտագաղթեն դէպի այդ երկրներ եւ կուտեն, կը խմեն եւ «կը վայելեն» կեանքի, արեան ու քրտինքի միջոցով ձեռք բերւած բարիքները:
Իմիջիայլոց, ասենք որ, աշխարհում չկան աւետեաց երկրներ եւ դրախտավայրեր: Աշխարհի ամենազարգացած եւ ամենահարուստ երկրներն անգամ ունեն իրենց իւրայատուկ դժւարութիւնները եւ այդ դժւարութիւնները կը զգան այն արտագաղթողները, որոնց մէջ ազգային պատկանելութեան ու արժանապատւութեան ինչ-որ հետք է մնացել եւ կանդրադառնան, որ հայրենիքում մնալն ու հայրենիքի դժւարութիւններին համակերպւելը եւ միեւնոյն ժամանակ դրանց դէմ պայքարելը շատ աւելի լաւ են, քան օտարութեան, պանդխտութեան ու ազգային ստորակայութեան պատճառած տառապանքները:

Յարակից լուրեր

  • Անվերջ «One way ticket» թէ յաւէրժ վերադարձ
    Անվերջ «One way ticket» թէ յաւէրժ վերադարձ

    Երկընտրանքներ շատ են լինում. դրանցից չհնացողն ու մշտապէս արդիականը մեզ՝ հայերիս մօտ, գնալու թէ մնալու խնդիրն է։ Այս հարցն ասես երբեք հանգիստ չի տալիս մեզ։ Բանն այն է, որ ժամանակի անկասելի հոսքը, մարդու յարմարւողականութեան յատկութիւնը, գնացողների ու մնացողների մօտ աստիճանաբար մեղմել է այս երեւոյթի զգացմունքային աղէտը: Իհարկէ, ոչ թէ աղէտն է մեղմել այլ դրա ընկալումն է բթացրել:

  • 2016 թ.-ին Հայաստանից մեկնել է 37 հազար մարդ, որից 53 տոկոսը՝ անվերադարձ
    2016 թ.-ին Հայաստանից մեկնել է 37 հազար մարդ, որից 53 տոկոսը՝ անվերադարձ

    Հայաստանում ծնելիութեան նւազմանը, մահացութեան աւելացմանը զուգահեռ աճում է նաեւ միգրացիան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Վերադարձ եւ պաշտպանութիւն» սոցիալ-իրաւական ՀԿ նախագահ Տաթեւիկ Բեժանեանը:

  • ԱԿՆԱՐԿ - Բանաստեղծ Վարանդի «7-րդ Քաւարանը» խորախորհուրդ թատերգութիւնը
    ԱԿՆԱՐԿ - Բանաստեղծ Վարանդի «7-րդ Քաւարանը» խորախորհուրդ թատերգութիւնը

    Մեծատաղանդ եւ նորարար բանաստեղծ Վարանդի «7-րդ Քաւարանը» թատերգութիւնը խորաթափանց ստեղծագործութիւն է եւ դժւար է ասել, այն արձակ է, չափածոյ թէ՞ ինչպէս ասում են՝ արձակ չափածոյ. կարելի է ասել, որ այն արձակի եւ չափածոյի գեղարւեստական եւ բարձրաճաշակ խառնուրդ է:

  • Փակուղիի խորութեան անհամապատասխան «Փակուղի»-ն
    Փակուղիի խորութեան անհամապատասխան «Փակուղի»-ն

    Սփիւռքը տարողունակ է. նաեւ՝ յարափոփոխ, երբեմն կենսունակ՝ ըստ վայրի, երբեմն ալ՝ անյոյս ու խորտակւող: Բայց միշտ ուժական (dynamic) ու երբե՛ք «սթաթիք»: Ներկայ Սփիւռքը նախ բռնագաղթի, ապա արտագաղթի հետեւանք է:

  • ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ - Դաշտադէմ
    ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ - Դաշտադէմ

    Երբ ամէն օր աչքիդ առաջ հազարաւոր մարդիկ են քայլում, նոր շէնքեր ու թաղամասեր կառուցւում, խանութներ ու առեւտրի կենտրոններ բացւում, արտագաղթը թւում է վիճակագիրների հաշւետւութիւնների էջերում մնացած մի տերմին, որը կիլոմետրերով հեռու է մեզնից:
    Բայց հերիք է ոտքդ մայրաքաղաքային ասֆալտից դուրս դնես, ու պատկերը տրամագծօրէն փոխւում է: Արտագաղթը դառնում է սահմանում չպահանջող երեւոյթ՝ դարձած ճակատագիր հարիւր հազարաւոր ընտանիքների համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։