Հա

Հասարակական

21/08/2016 - 10:30

Աւարտւեց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան կազմակերպած բանակումը

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան Կենտրոնական միութեան անդամ Հայկ Իգիթեանը նշեց, որ բանակումների ծագումը ունեցել է մարտական նշանակութիւն եւ այդ ամէնն առաւել պարզ երեւաց ապրիլեան իրադարձութիւնների ժամանակ, երբ Երիտասարդական միութեան մի խումբ երիտասարդներ միացան հայ զինւորների՝ պահելու Արցախի սահմանները:

«armenpress.am» - ՀՅԴ Երիտասարդական միութիւնը օգոստոսի 16-ին աւարտեց Բիւրականում կազմակերպւած բանակումը, որին մասնակցում էին աւելի քան 250 երիտասարդներ՝ հանրապետութեան տարբեր մարզերից: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան Կենտրոնական միութեան անդամ Հայկ Իգիթեանը նշեց, որ բանակումների ծագումը ունեցել է մարտական նշանակութիւն եւ այդ ամէնն առաւել պարզ երեւաց ապրիլեան իրադարձութիւնների ժամանակ, երբ Երիտասարդական միութեան մի խումբ երիտասարդներ միացան հայ զինւորների՝ պահելու Արցախի սահմանները: Նրա ասութեամբ՝ դեռեւս Արցախեան պատերազմի տարիներից ՀՅԴ Երիտասարդական միութիւնը կազմակերպում է բանակումներ, որի նպատակն է Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից եւ Ջաւախքից երիտասարդներ ներգրաւելու միջոցով համահայկականութեան ձեւաւորումը: Երիտասարդ դաշնակցականը նշեց, որ 2016 թւականին իրենք կազմակերպել են 2 միջմարզային եւ մէկ համապետական բանակումներ, որին մասնակցել են աւելի քան 500 երիտասարդներ:
«Մասնակից երիտասարդները 16-25 տարեկան են, Դաշնակցութեան Երիտասարդական միութեան համակիրներ են: Բանակումի հիմնական նպատակը երիտասարդների մօտ ազգայնականութեան, բայց ոչ ազգայնամոլութեան սերմանելն է՝ ազգային ոգով դաստիարակելը: Մի քանի օրւայ ընթացքում երիտասարդներին սեմինարների միջոցով փորձել ենք լրացուցիչ գիտելիքներ փոխանցել, որի արդիւնքում նրանք զինւել են նոր գիտելիքներով եւ փորձում են այդ գիտելիքները կիրառել կեանքում»,- նշեց բանակումի պատասխանատու Խաչատուր Ստեփանեանը:
Բանակումի մասնակից խմբերից «Լիսբոն 5»-ը ներկայացրել էր մի ծրագիր, ըստ որի իրենց խմբում գտնւող մի շարք երիտասարդներ պատրաստ են հարկ եղած պահին մեկնելու Արցախ եւ բժշկական օգնութիւն ցուցաբերելու դրա կարիքը ունեցող զինւորներին: Իրենց ծրագրում նրանք առանձնացրել էին մի քանի խնդիրներ, որոնք առկայ են Արցախում, դրանցից են՝ բանակում ծառայելուց մեծ թւով երիտասարդների խուսափելը, զինամթերքի պակասութիւնը, սահմանամերձ բնակավայրերից բնակչութեան արտագաղթը: Այս խնդիրների համար նրանք ունէին իրենց մշակած լուծումները՝ փոքրուց երեխաների մօտ հայրենասիրութեան քարոզումը, սեփական արտադրութիւնը ստեղծելը եւ սահմանամերձ բնակավայրերում աշխատատեղերի բացումը:
Բանակումի մասնակիցները ներկայացրեցին ճամբարում սովորած իրենց մարտական հնարքները, յաղթահարեցին արգելագօտիներ՝ ցուցադրելով իրենց ֆիզիկական պատրաստւածութիւնը: Այնուհետեւ շարք կանգնեցին, որտեղ երիտասարդներին ողջունեցին աւագ դաշնակցականները:
«Արմէնպրես»-ի թղթակիցը զրուցեց մասնակից երիտասարդներից Տարօն Մանուկեանի հետ, ով արդէն երրորդ տարին է մասնակցում բանակումին՝ փորձելով պարզել՝ ինչու է ընտրել այս ճանապարհը: «Դաշնակցութեան գաղափարները ինձ համար հարազատ են, բացի այդ նպատակ ունեմ շարունակելու հօրս ճանապարհը, այդ պատճառով ընտրել եմ հէնց այս ուղին: Այս կառոյցը կարեւոր է նրանով, որ այստեղ տիրում է ընկերասիրութիւնը: Բանակումը նպաստում է, որպէսզի մենք ձեռք բերենք գիտելիքներ եւ ազգային արժէքներ, որոնք շատ կարեւոր են հայ երիտասարդի համար»,- ասաց նա:

Յարակից լուրեր

  • Մեկնարկել են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնները
    Մեկնարկել են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնները

    Հայաստանում, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները:

  • «Հայոց աշխարհ». «Ինչի՞ մասին է վկայում շոուի եզրափակիչ ակտը»
    «Հայոց աշխարհ». «Ինչի՞ մասին է վկայում շոուի եզրափակիչ ակտը»

    «Հայոց աշխարհ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Ինչպէս է կայացւել երկրորդ նախագահին փակի տակ առնելու որոշումը։ Սա այն դէպքն է, երբ մեկնաբանութիւններն իսկապէս աւելորդ են։   

  • «Առաւօտ». «Սիրելի հայրենակիցներ, աւարտւեց ընտրարշաւը, մենք ներողութիւն ենք խնդրում իրարից եւ ձեզանից»
    «Առաւօտ». «Սիրելի հայրենակիցներ, աւարտւեց ընտրարշաւը, մենք ներողութիւն ենք խնդրում իրարից եւ ձեզանից»

    «Առաւօտ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Աբրահամեանն թերթի այսօրւայ համարի խմբագրականում գրում է. «Մեր թւային դարում ընտրութիւններից առաջ յայտարարւող «լռութեան օրը», իհարկէ, հնացած երեւոյթ է, եւ օրէնքի այդ պահանջն իր բուն նպատակին չի ծառայում: Այսինքն՝ «համացանցում նստած» մարդիկ չեն պատրաստւում ինքնամփոփւել, կենտրոնանալ եւ մտքերը կարգի բերել՝ որոշելու համար, թէ ում են պատրաստւում ընտրել: Տեղեկատւական աղմուկը ինչպէս «բզզում է» բոլորիս ականջներում, այնպէս էլ այսօր շարունակում է իր «բզզոցը», եւ անիմաստ է խոչընդոտել քարոզչութեանն ու հակաքարոզչութեանը:

  • Որպէսզի քանդուի մենաշնորհային համակարգը
    Որպէսզի քանդուի մենաշնորհային համակարգը

    Ազգային Ժողովի արտահերթ ընտրութիւնները կը հանդիսանան այն մարտահրաւէրը, որու ընդմէջէն Հայաստանի քաղաքացին պիտի վճռորոշէ իր թէ՛ սեփական եւ թէ հաւաքական կեանքի ուղղութիւնը։

  • Այսօր Հայաստանում լռութեան օր է
    Այսօր Հայաստանում լռութեան օր է

     Այսօր՝ դեկտեմբերի 8-ին Հայաստանում նախընտրական քարոզարշաւի վերջին օրն է` «լռութեան օրը»: Քարոզարշաւին մասնակցող քաղաքական ուժերին արգելւած է քարոզչութիւն իրականացնել:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։