Հա

Հասարակական

28/09/2016 - 11:40

Ամերիկահայ Դաւիթ Պարսամեանը Իրանի «Դիմադրութեան» ֆիլմի փառատօնում

«Դիմադրութեան» ֆիլմի միջազգային 14-րդ փառատօնի շրջագծում, որը կազմակերպւել է Թեհրանում, Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով, Իրանից բացի արտերկրից հրաւիրւել են մեծ թւով կինոգործիչներ, կամ դէմքեր, որոնք ընդհանրապէս լաւատեղեակ են աշխարհում դիմադրութեան իրականութեանը եւ այն ժողովուրդներին, որոնք պայքարում են ընդդէմ գերուժերի ընչաքաղցութեան:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - «Դիմադրութեան» ֆիլմի միջազգային 14-րդ փառատօնի շրջագծում, որը կազմակերպւել է Թեհրանում, Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով, Իրանից բացի արտերկրից հրաւիրւել են մեծ թւով կինոգործիչներ, կամ դէմքեր, որոնք ընդհանրապէս լաւատեղեակ են աշխարհում դիմադրութեան իրականութեանը եւ այն ժողովուրդներին, որոնք պայքարում են ընդդէմ գերուժերի ընչաքաղցութեան:
Ահաւասիկ երէկ՝ սեպտ. 27-ի երեկոյեան Թեհրանի «Մելլաթ» կինոհամալիրի հսկայ տարածքի դահլիճներից մէկում կազմակերպւել էր հանդիպում ամերիկահայ քննադատ, մտաւորական Դաւիթ Պարսամեանի հետ, որին ուղեկցում էր իրանցի հանրայայտ կինոգործիչ եւ կինոքննադատ Թալեբզադէն: Պրն. Պարսամեանը կարեւորութեամբ անդրադարձաւ ԱՄՆ-ի երկակի քաղաքականութեանը եւ ահաբեկչութիւն տերմինի շահագործմանը:
Խօսելով՝ Պաղեստինի, Սիրիայի կամ աշխարհի այլ վայրերում ժողովրդի կողմից ծաւալւող ազատագրական շարժումների մասին, նա ասաց, որ դժբախտաբար ԱՄՆ-ը նման շարժումները որակում է ահաբեկչական, իսկ իրական ահաբեկչական ակտերին անփութօրէն է վերաբերւում: Նա նշեց, որ ԱՄՆ-ում ԶԼՄ-ները սխալ եւ սուտ ձեւով են ներկայացնում իրականութիւնները եւ ժողովրդին ապատեղեկատւութեամբ ապաքաղաքականացնում են:
Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւնների թեկնածուներին նա նշեց, որ իմպերիալիստական հակումների առումով որեւէ տարբերութիւն նկատելի չէ ո՛չ Թրամփի, եւ ո՛չ էլ Քլինտոնի մօտ միայն նրանց տակտիկաներն են տարբեր, իսկ ռազմավարութիւնը նոյնն է՝ ԱՄՆ-ի տնտեսական ու ռազմական քաղաքականութեան առաջ մղելն աշխարհում: Վերջում առիթ եղաւ կարճ զրուցել պրն. Պարսամեանի հետ, որի ընթացքում նա իր գոհունակութիւնը յայտնեց, որ Իրանում հայերը ապրում են խաղաղ եւ բարեկեցիկ կեանքով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։