Հա

Հասարակական

18/10/2016 - 10:00

Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի ԿԿ-ի հետ քննարկել է համայնքը առաւել կազմակերպելու մարտահրաւէրները

Շաբաթ, հոկտեմբերի 1-ին, իր գահակալութեան քսանամեակի առիթով Լոս Անջելէսի հայ համայնքին տւած այցելութեան ծիրում, Արամ Ա կաթողիկոսը հանդիպեց ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի կազմի հետ:

«asparez.am», Գլենդէլ - Շաբաթ, հոկտեմբերի 1-ին, իր գահակալութեան քսանամեակի առիթով Լոս Անջելէսի հայ համայնքին տւած այցելութեան ծիրում, Արամ Ա կաթողիկոսը հանդիպեց ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի կազմի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկւեցին համայնքի կազմակերպւածութիւնը ամրապնդելու, նրա արդիւնաւէտ գործունէութեան շրջանակը ընդարձակելու, համայնքի զաւակներին աւելի մեծ թւերով ազգային կեանքում ընդգրկելու հետ կապւած խնդիրներն ու մարտահրաւէրները:
Կենտրոնական կոմիտէն Վեհափառ Հայրապետին հաւաստիացրեց, որ կը շարունակի իր հնարաւորութիւնները ի սպաս դնել համայնքի հոգեւոր ու ազգային կեանքի առաւել աշխուժացման ու մանաւանդ յատուկ ուշադրութիւն կը դարձնի Վեհափառ Հայրապետի կողմից շեշտադրւած երիտասարդութեանը ներգրաւելու ծրագրերին:
Հանդիպմանը ներկայ էր նաեւ՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ դոկտ. Վիգէն Եագուպեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։