Հա

Հասարակական

01/11/2016 - 10:50

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ցաւակցական հեռագիր է յղել Ռուբէն Յովսէփեանի մահւան կապակցութեամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հոկտեմբերի 27-ին ցաւակցական հեռագիր է յղել Յովսէփեանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի վաստակաւոր գործիչ, գրող, թարգմանիչ, կինոդրամատուրգ եւ հասարակական-քաղաքական գործիչ Ռուբէն Յովսէփեանի մահւան կապակցութեամբ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից:
«Նրա վիպակները, պատմւածքներն ու թարգմանութիւնները մնայուն արժէքներ են մեր գրականութեան մէջ: Նշանակալի է նաեւ Ռուբէն Յովսէփեանի՝ որպէս «Նորք» գրական հանդէսի խմբագրի աւանդը հայ գրականութեան տարածման գործում: Խորին ցաւակցութիւն եմ յայտնում անւանի մտաւորականի ընտանիքին, հարազատներին, գրչակիցներին եւ ընթերցողներին»,- ասւած է ՀՀ նախագահի ցաւակցական հեռագրում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։