Հա

Հասարակական

01/11/2016 - 11:10

Ռուբէն Յովսէփեանի կենսագրականը

Հոկտեմբերի 27-ին, կարճատեւ հիւանդութիւնից յետոյ, 77 տարեկան հասակում կեանքից հեռացաւ ճանաչւած գրող-արձակագիր, կինոդրամատուրգ, հրապարակախօս, թարգմանիչ, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, հաւատաւոր գաղափարական Ռուբէն Յովսէփեանը:

Հոկտեմբերի 27-ին, կարճատեւ հիւանդութիւնից յետոյ, 77 տարեկան հասակում կեանքից հեռացաւ ճանաչւած գրող-արձակագիր, կինոդրամատուրգ, հրապարակախօս, թարգմանիչ, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, հաւատաւոր գաղափարական Ռուբէն Յովսէփեանը:
Նա ծնւել է 1939 թւականին: 1962 թւականին աւարտել է ԵՊՀ-ի երկրաբանական ֆակուլտետը: 1982-1987 թւականներին եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նայիրի») հրատարակչութեան գլխաւոր խմբագիր, 1988-1989 թւականներին Հայաստանի Գրողների միութեան քարտուղար, 1989 թւականից՝ «Նորք» ամսագրի գլխաւոր խմբագիր: Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի վաստակաւոր գործիչ (2014):
2007-2011 թւականներին եղել է ՀՅԴ Բիւրոյի «Դրօշակ» պաշտօնաթերթի աւագ խմբագիրը:
1990 թւականին անդամագրւել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան:
Նոյն թւականին ընտրւել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտէի անդամ, եղել է ԿԿ-ի ներկայացուցիչը (1990-1992):
1992 թւականին, ՀՅԴ 25-րդ Ընդհանուր ժողովի կողմից, ընտրւել եւ մինչեւ 1995 թւականը եղել է ՀՅԴ Բիւրոյի անդամ:
1998-2006 թթ. եղել է «Համազգային» կրթամշակութային միութեան Կենտրոնական վարչութեան անդամ:
2000-2007թւականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ եւ 3-րդ գումարման պատգամաւոր: Որպէս պատգամաւոր մաս է կազմել ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեանը:
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր էր: Այս ԲՈՒՀ-ում դասաւանդել է մինչեւ կեանքից հեռանալը:
Նրա պատմւածքներն ու վիպակները յատկանշւում են արծարծւող թեմաների արդիականութեամբ («Որոնումներ», 1965, «Երկու վիպակ: Ճիչ: Հայոց թաղ», 1970, «Հնձան», 1972 (համանուն կինոնկար, 1973), «Ամենատաք երկիրը», 1977 (համանուն կինոնկար, 1983), «Երկար, հրաշալի օր», 1980, «Ճայերը», 1980 (ժողովածուներ)):
Թարգմանել է Լեւ Տոլստոյի ստեղծագործութիւններից, Գաբրիէլ Գարսիա Մարկեսի «Հարիւր տարւայ մենութիւնը»:

Յարակից լուրեր

  • Ամենատաք երկիրը
    Ամենատաք երկիրը

    Քնելուց առաջ մայրս քարածուխով բերնեբերան լցրել էր վառարանը, դիտաւորեալ չէր մաքրել մոխիրը, որպէսզի կրակը դիմանար մինչեւ առաւօտ: Չէր դիմացել: Երկար, մի քանի տեղից արմունկ տւող խողովակաշարը գիշերւայ կէսին դրսի սառնամանիքն էր տուն բերել եւ քամու ոռնոցը, որ աւելի էր մրսեցնում, քան ինքը՝ ցուրտը:

  • Երիցմանկան արցունքները
    Երիցմանկան արցունքները

    ...Ես հիմա չեմ կարող պատմել այնպէս հրաշալի, ինչպէս Շահէնն ինքը պատմեց Երիցմանկանց եկեղեցու մասին, որ անակնկալ յայտնւել էր հայդուկների նահանջի ձիւնոտ, անտառոտ, կիրճ ու ձորոտ ճանապարհին:

  • Ռուբէն Յովսէփեան.- «Եթէ կեանքիդ պատմութիւնը կրկնւում է, նշանակում է՝ սխալ ես ապրել»
    Ռուբէն Յովսէփեան.- «Եթէ կեանքիդ պատմութիւնը կրկնւում է, նշանակում է՝ սխալ ես ապրել»

    Վերահրատարակում ենք «yerkir.am»-ի 2014-ի յունւարի 27-ի հարցազրոյցը Ռուբէն Յովսէփեանի հետ:
    «Մի ժամանակ կարծում էի, թէ արագիլներն են գարուն բերում: Կանգնում էի մեր բակում, ցեխոտ մատներով սուլում ու ողջունում էի նրանց գալուստը: Պապս ասում էր՝ գարունը ընկնում է երկնքից, Աստծու տւածն է»,- իր պատմւածքներից մէկում /«Արագիլները վերադարձան»/ գրում է արձակագիր Ռուբէն Յովսէփեանը:

  • ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ցաւակցական հեռագիր է յղել Ռուբէն Յովսէփեանի մահւան կապակցութեամբ
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ցաւակցական հեռագիր է յղել Ռուբէն Յովսէփեանի մահւան կապակցութեամբ

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հոկտեմբերի 27-ին ցաւակցական հեռագիր է յղել Յովսէփեանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի վաստակաւոր գործիչ, գրող, թարգմանիչ, կինոդրամատուրգ եւ հասարակական-քաղաքական գործիչ Ռուբէն Յովսէփեանի մահւան կապակցութեամբ:

  • Դուն ճիշտ ես, ազնիւ ընկեր
    Դուն ճիշտ ես, ազնիւ ընկեր

    Կարօ Արմէնեանը «ֆէյսբուք»-ում գրում է.
    ՀՅԴ 29-րդ Ընդհանուր ժողովի բովին մէջ, մենք յամենայնդէպս ժամանակ գտանք վիճելու հին եւ նոր ուղղագրութիւններուն մասին՝ թեր ու դէմ պատճառաբանութիւններով: Դադարի պահ մըն էր Ծաղկաձորի Գրողներու միութեան հանգստի տան ճաշարանի իր սեղանին առջեւ, դէմ-դիմաց:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։