Հա

Հասարակական

Կիրակի, 13 Նոյեմբերի 2016 12:40

Հայաստանից ժամանած ուռուցքաբանները՝ Թեհրանում տեղի ունեցած քաղցկեղի միջազգային սիմպոզիոմում

Ուռուցքաբան բժիշկների Իրան կատարած այցի նախաձեռնող կողմը իրանական «Վարան փարթօ դարման» ուռուցքային ախտորոշման եւ բուժման ուղղւածութեամբ սարքաւորումների մատուցման ընկերութիւնն էր, որի միջոցներով էլ հայկական կողմը հնարաւորութիւն ունեցաւ մասնակցելու Իրանում տեղի ունեցած ուռուցքաբանութեան սիմպոզիոմին, որին մասնակցում էին նաեւ հեղինակաւոր գիտնականներ:

«Վարան Արմենիայի» եւ «Վարան փարթօ դարմանի» համատեղ նախագիծը՝ իրականացման փուլում

 

«ԱԼԻՔ» - Երէկ (շաբաթ), նոյեմբերի 12-ին, «Ալիք» այցելեց Հայաստանից Իրան ժամանած ուռուցքաբաններից կազմւած մի հինգհոգանոց պատւիրակութիւն:
Ուռուցքաբան բժիշկների Իրան կատարած այցի նախաձեռնող կողմը իրանական «Վարան փարթօ դարման» ուռուցքային ախտորոշման եւ բուժման ուղղւածութեամբ սարքաւորումների մատուցման ընկերութիւնն էր, որի միջոցներով էլ հայկական կողմը հնարաւորութիւն ունեցաւ մասնակցելու Իրանում տեղի ունեցած ուռուցքաբանութեան սիմպոզիոմին, որին մասնակցում էին նաեւ հեղինակաւոր գիտնականներ:
«Ալիք»-ի հետ զրոյցում հայ ուռուցքաբան բժիշկներ՝ Ներսէս Քարամեանը, Արմինէ Լազարեանը, Էւելինա Բախշինեանը, Լուսինէ Մուրադեանը, եւ Յակոբ Ֆիչիջեանը այցի մասին ունեցած իրենց տպաւորութիւնների մասին կիսւելով, խօսեցին նաեւ հայ-իրանական համատեղ ծրագրերի մասին, որոնք խօսում են մօտ ապագայում Հայաստանում ուռուցքային հիւանդութիւնների բուժման համար արդիական սարքաւորումների եւ ժամանակակից հնարաւորութիւնների նախագծի փաթեթի մասին:
Բժիշկները հանդիպման ընթացքին կարեւորելով հիւանդութիւնը ժամանակին ախտորոշելու հնարաւորութեան գոյութիւնը ներկայ ժամանակներում, ուռուցքային հիւանդութիւնների արձանագրած աճը պայմանաւորեցին քաղաքաբնակ քաղաքացիների կենսակերպին եւ արտադրւող քաղցկեղածին արատաւոր նիւթերի հետ: Այս մասին խօսելով բժիշկները, ուռուցքային հիւանդութիւնների պատճառով մահացութեան դէպքերի աճը հիմնաւորեցին քաղաքների ապականւած միջավայրն ու գոյութիւն ունեցող ստրեսը:
Դոկտ. Շահրամին, ով հիւրընկալ ընկերութեան ղեկավար կազմի անդամ լինելու կողքին նաեւ Հայաստանի «Վարան» ընկերութեան տնօրէնն է, որը հանդիսանում է ամերիկեան «Վարան» ընկերութեան տարածաշրջանային մասնաճիւղը, մեզ յայտնեց, որ նախաձեռնող կողմը մտադիր է մինչեւ 2017 թւականի առաջին կիսամեակի աւարտը Հայաստան տեղափոխել եւ գործարկել ուռուցքային հիւանդութիւնների բուժման համար նախատեսւած երկու գերժամանակակից սարքաւորումներ: Նա ընդգծեց, որ նշւած գործընթացի մասին պայմանագիրը կողմերի միջեւ կնքւել է դեռ սրանից երկու ամիս առաջ դոկտ. Հոջջաթփանահի եւ Երեւանի «Ֆանարջեան»-ի անւան ուռուցքաբանութեան ազգային կենտրոնի տնօրէն՝ դոկտ. Արմէն Տանանեանի միջեւ, որով նախատեսւում է «Ֆանարջեան» կենտրոնը ապահովել ռադիոթերապիայի ամենաարդիւնաւէտ բուժման տեխնոլոգիաներով, որն աշխատելու է նւազագոյն վտանգաւորութեամբ, առանց մարմնի առողջ հիւսւածքները վնասելու:
Նշենք նաեւ, որ պատւիրակութիւնը հանդիպումից առաջ այցելել էր ազգային առաջնորդարան, ուր հայ ուռուցքաբաններին ընդունել էր Սրբազան Հայրը: Դոկտ. Շահրամիին ընկերակցում էր նաեւ հիւրընկալ ընկերութիւնից դոկտ. Ռոքնաբադին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։