Հա

Հասարակական

14/11/2016

Իրանահայ համայնքի հերթական օգնութիւնը

Հոկտեմբերի 21-ին ՀՕՄ-ի Արցախի մեկուսի միաւորի գրասենեակում հերթական անգամ կայացաւ իրանահայութեան կողմից ապրիլեան պատերազմում զոհւածների ընտանիքներին օգնութեան ցուցաբերման միջոցառում:
ՀՕՄ-ի Արցախի միաւորի վարչութեան անդամների կողմից կազմակերպւած այս միջոցառումը հնարաւոր եղաւ՝ շնորհիւ իրանահայութեան նախաձեռնութեամբ ստեղծւած «Թեւանիկ» աշխատանքային խմբի:

«Ազատ Արցախ» - Հոկտեմբերի 21-ին ՀՕՄ-ի Արցախի մեկուսի միաւորի գրասենեակում հերթական անգամ կայացաւ իրանահայութեան կողմից ապրիլեան պատերազմում զոհւածների ընտանիքներին օգնութեան ցուցաբերման միջոցառում:
ՀՕՄ-ի Արցախի միաւորի վարչութեան անդամների կողմից կազմակերպւած այս միջոցառումը հնարաւոր եղաւ՝ շնորհիւ իրանահայութեան նախաձեռնութեամբ ստեղծւած «Թեւանիկ» աշխատանքային խմբի:
Ինչո՞ւ «Թեւանիկ», միթէ յայտնի ֆիլմի անւանումն իր դերակատարութի՞ւնն է ունեցել: Պարզւեց՝ այո: Ջիւան Աւետիսեանի «Թեւանիկ» ֆիլմի դիտումից յետոյ իրանահայութիւնը համախմբւում է նոյնանուն աշխատանքային խմբի շուրջ՝ նպատակ ունենալով օգնել Հայաստանի եւ Արցախի բազմազաւակ, սոցիալապէս անապահով ընտանիքներին, իսկ ապրիլեան պատերազմից յետոյ՝ նաեւ զոհւածների ընտանիքներին եւ սահմանամերձ գիւղերի սոցիալապէս անապահով խաւերին:
Ըստ ՀՕՄ-ի Արցախի միաւորի վարչութեան անդամների՝ մինչեւ ապրիլեան պատերազմն օգնութիւնը ցուցաբերւել է հիմնականում հագուստի ձեւով՝ «Սօսէ» մանկապարտէզներին։ Ապրիլեան իրադարձութիւններից ցնցւած իրանահայութիւնը որոշել է նաեւ դրամով օգնել զոհւածների ընտանիքներին: Ըստ «Թեւանիկ»-ի կազմակերպիչների պայմանի՝ ՀՕՄ-ի Արցախի միաւորն ամէն ամիս նրանց տրամադրում է հինգ զոհւածների անուններ, նրանց ընտանիքների մասին տեղեկութիւններ, ինչը հիմք է ծառայում աշխատանքային խմբի համար՝ հովանաւորներին ներկայացնելու զոհւածին եւ նրա ընտանիքի մասին յստակ տեղեկութիւններ։
Ամէն ամիս, յունիսից սկսած, ՀՕՄ-ի վարչութիւնը գրասենեակում կազմակերպում է անուշեղէնի սեղան, հրաւիրում այդ ամսւայ ցուցակում ընդգրկւած զոհւածների ընտանիքների անդամներին, ինչպէս նաեւ այն ՀՕՄ-ուհիներին, որոնց ամուսինները զոհւել են Արցախեան պատերազմի ժամանակ, եւ ջերմ մթնոլորտում հոգեբանական զրոյցներով ձգտում փոքր-ինչ մեղմել կորստի ցաւը: Նրանց տրւում է նաեւ 200 դոլար գումար: Ամբողջ միջոցառումը նկարահանւում է, ընտանիքների անդամներին հնարաւորութիւն է տրւում պատմել զոհւածի սխրանքների, մարտական ուղու, կենսագրութեան, պարգեւատրումների, ինչպէս նաեւ եղած ու ծագած խնդիրների մասին: Իւրաքանչիւրի մասին նկարահանւած տեսաֆիլմը համացանցի միջոցով ուղարկւում է «Թեւանիկ»-ի խմբին, հովանաւորներին:
Այսօրւայ դրութեամբ օգնութիւն է ցուցաբերւել 20 զոհւածների ընտանիքների: Արդէն փոխանցւած են յաջորդ հինգ զոհւածների անունները, ընտանիքի մասին տեղեկութիւններ: Առաջիկայում կը կազմակերպւի նրանց օգնութեան միջոցառումը:
Յատկանշենք, որ օրերս ՀՕՄ-ի Արցախի միաւորը կազմակերպել է եւս մի միջոցառում. «Թեւանիկ»-ի եւ ՀՕՄ-ի Արեւմտեան շրջանի միաւորի կողմից ուղարկւած հագուստը եւ կազմակերպիչների կողմից գնւած սնունդը հասցւել են Հադրութի շրջանի հեռաւոր, սահմանամերձ 10 վերաբնակեցւած գիւղերի 35 բազմազաւակ ընտանիքներին:
ՀՕՄ-ի Արցախի միաւորն իր շնորհակալութիւնն է յայտնում ԼՂՀ-ի կառավարութեանը՝ տրանսպորտային միջոց յատկացնելու համար, ինչի շնորհիւ այդ օգնութիւնը կարողացել են հասցնել հեռաւոր գիւղերը:

Յարակից լուրեր

  • Գործնական քայլերին ընդառաջ...
    Գործնական քայլերին ընդառաջ...

    Անցեալ շաբաթւայ ընթացքում, նոյն այս սիւնակում եռեակ շարանով փորձել էինք լուսաբանել առգոյ համընդհանուր մտահոգութիւնը՝ կապւած երկրի ընդհանուր սոցիալ եւ մասնաւորապէս տնտեսական ծանրակշիռ կացութեանը եւ դրանից անխուսափելիօրէն բխող ու մեր համայնքային կացութեանը, իրավիճակին ու առհասարակ կեանքի վրայ համապատասխան ու տւեալ դէպքում՝ բացասական ազդեցութեան մասին…

  • Ալիեւը վերականգնում է հաւասարակշռութիւնը՝ որդուն բանակ ուղարկելով
    Ալիեւը վերականգնում է հաւասարակշռութիւնը՝ որդուն բանակ ուղարկելով

    Կողմնակի դիտորդի մօտ կարող է տպաւորութիւն ստեղծւել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին շրջանում որեւէ լուրջ զարգացում չկայ՝ հակամարտութիւնը մնում է սառեցւած, խնդիրները՝ չկարգաւորւած։ Արտաքին այս թւացեալ հանգստութեան հետ կոնտրաստի մէջ է հակամարտութեան հետ անմիջական կապ ունեցող հասարակութիւններում՝ Հայաստանում, Արցախում եւ Ադրբեջանում տիրող մտահոգութիւնները՝ կապւած ԼՂ խնդրի կարգաւորման հեռանկարի հետ։ 

  • Ադրբեջանը գնդակոծել է Հայաստանի տարածքը Նախիջեւանի կողմից
    Ադրբեջանը գնդակոծել է Հայաստանի տարածքը Նախիջեւանի կողմից

    Ադրբեջանի զինւած ուժերը հրաձգային զէնքից կրակ են արձակել Արենի գիւղի ուղղութեամբ:

  • Համաիրանեան տնտեսական տագնապը եւ իրանահայ համայնքը...
    Համաիրանեան տնտեսական տագնապը եւ իրանահայ համայնքը...

    Ինչպէս ողջ Իրանի քաղաքացիներ, իրանահայ համայնքն էլ ենթակայ է այնպիսի դժւարութիւնների եւ սպառնալիքների, որոնք հնարաւոր է իր մօտ եւս խորացնեն միեւնոյն անորոշութեան եւ անհեռանկարայնութեան հանգամանքները, որոնց էլ համայնքով մէկ՝ պարտաւորութիւն ունենք դիմագրաւել, վնասները նւազագոյնի իջեցնելու նպատակով:

  • Համաիրանեան տնտեսական տագնապը եւ իրանահայ համայնքը…
    Համաիրանեան տնտեսական տագնապը եւ իրանահայ համայնքը…

    Իրանահայ եռեակ թեմերը, ինչպէսեւ հայկական կրօնական յարանւանութիւնները, որպէս համայնքի ղեկավար ներկայացուցչութիւններ, գրեթէ միաժամանակեայ կեցւածքով դատապարտանքի կոչերով ու յայտարարութիւններով հանդէս եկան, ի տես ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հակաիրան տնտեսական պատժամիջոցների. պատժամիջոցներ, որոնք աւելի շեշտակի ծաւալ են կրելու՝ առաջիկայ նոյեմբերին՝ 2-րդ փուլի նոր սանկցիաների կիրառմամբ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։