Հա

Հասարակական

03/12/2016

Աջափնեակը Շուշիին խաղահրապարակ է նւիրել

Երեւան քաղաքի Աջափնեակ վարչական շրջանի միջոցներով Շուշիում բացւել է մանկական խաղահրապարակ:
Բացման արարողութեան մեկնարկը տրւել են Շուշիի երեխաների կողմից. նրանք «Արցախեան բառ ու բանով» ու ազգագրական-հայրենասիրական երգ-երաժշտութեամբ են դիմաւորել հիւրերին:

«artsakhpress.am» - Երեւան քաղաքի Աջափնեակ վարչական շրջանի միջոցներով Շուշիում բացւել է մանկական խաղահրապարակ:
Բացման արարողութեան մեկնարկը տրւել են Շուշիի երեխաների կողմից. նրանք «Արցախեան բառ ու բանով» ու ազգագրական-հայրենասիրական երգ-երաժշտութեամբ են դիմաւորել հիւրերին:
Ըստ «Արցախպրես»-ի թղթակցի՝ խաղահրապարակի բացման ժապաւէնի կտրելու պատիւը տրւել է Աջափնեակ վարչական շրջանի ղեկավար Արտաւազդ Սարգսեանին եւ Շուշիի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասեանին:
Հանդիսութեանն իր օրհնանքի խօսքն է յղել Շուշիի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու հոգեւոր հովիւ Տ. Մեսրոպ քահանան:
Համագործակցութեան վերաբերեալ Շուշիի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասեանը մասնաւորապէս ասել է.
161203e03a«Երկու տարի է, ինչ համագործակցում ենք Երեւանի Աջափնեակ վարչական շրջանի հետ: Այդ ընթացքում երկուստեք ստորագրել ենք յուշագրեր, կազմակերպել հանդիպումներ, կատարել փորձի փոխանակում: Իրականացւել են նաեւ մշակութային ծրագրեր: Մեր միջեւ շփումներն աւելի են ջերմացել, երբ Շուշիից մեր երեխաներն են գնացել Երեւան, յետոյ էլ նրանք են հիւրընկալւել մեզ: Այդ հանդիպումները մեզ աւելի են կապել իրար»:
Այս խաղահրապարակի կառուցման միտքը յղացել էր դեռեւս մայիսից:
«Ընդամենը երեք ամիս առաջ Արցախի վարչապետ Արայիկ Յարութիւնեանի եւ Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի նախաձեռնութեամբ կազմակերպւել է համատեղ հաշւետու ժողով, որտեղ հանդէս են եկել ԼՂՀ-ի վարչակազմի եւ Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարները:
Նրանք քննարկել են իրականացւած աշխատանքները եւ ծրագրել գալիք անելիքները: 161203e03bՀամատեղ յստակ յանձնարարականներ է տրւել. այսուհետեւ բոլոր ծրագրերը իրագործելու համար աւելի մասշտաբային, առարկայական ու կոնկրետ ծրագրեր կազմել ու իրականացնել: Բոլոր ծրագրերի արդիւնքները պիտի ակնառու լինի բնակչութեանը. նրանք պիտի շօշափելիօրէն զգան համագործակցութեան արդիւնքները:
Անմիջապէս ես հանդիպեցի իմ գործընկերոջը՝ Վլադիմիր Կասեանին, եւ որոշեցինք. Շուշիում պիտի կառուցենք որեւէ խաղահրապարակ: Արագ մշակեցինք նախագիծ եւ գրեթէ երկու ամսւայ ընթացքում այն կեանքի կոչեցինք: Արդիւնքում՝ այս հոյակերտ, գողտրիկ խաղահրապարակն ունեցանք: Համաձայն նախահաշւարկի՝ ծրագրի արժէքը շուրջ ութ միլիոն դրամ է,- ասել է Աջափնեակ վարչական շրջանի ղեկավար Արտաւազդ Սարգսեանը եւ աւելացրել,- մեր կողմից նման ծրագրերի իրականացումը ԼՂՀ-ում եւ Շուշի քաղաքում լինելու են շարունակական»:
161203e03cԽաղահրապարակն ուրախութիւն է պատճառել ոչ միայն երեխաներին, այլեւ նրանց ծնողներին:
Հիացմունքից փայլող աչքերով եւ գոհունակութեամբ բոլոր ծնողների անունից իր շնորհակալութիւնն է յայտնել վեց թոռնիկների տատ շուշեցի Ռոզա Ղազարեանը.
«Իսկապէս, շատ ուրախ ենք նման խաղահրապարակ ունենալու համար: Շնորհակալ ենք բոլորին՝ այսպիսի նւէր ստանալու համար: Այստեղ ոչ միայն մեր երեխաներն ու թոռնիկներն են խաղալու, այլեւ մենք՝ տարեցներս ենք մեր հանգիստը կազմակերպելու»:
Հանդիսաւոր արարողութեանը ներկայ էին Շուշիի վարչակազմի աշխատակիցներ, շուշեցիներ, երեխաներ, հիւրեր եւ այլք:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։