Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2016 12:30

Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆի այցը՝ Ս. Վարդանանց եկեղեցի

Եկեղեցու մուտքի մօտ քաղաքապետին ինչպէս նաեւ 7-րդ քաղաքամասի քաղաքապետ Թոլուիին, Ղալիբաֆի գրասենեակի պետ Միրզայիին եւ քաղաքապետի խորհրդական Ասկեարիին դիմաւորեցին Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչ Սերոժ Մատթէոսեանը, Ս. Վարդանանց Եկեղեցու խորհրդի վարչութիւնը եւ այլ ներկաներ:

«ԱԼԻՔ», Ա. Յ. - Այսօր առաւօտեան ժամը 10-ին Սարդարապատ քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցի այցելեց Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆը:
Եկեղեցու մուտքի մօտ քաղաքապետին ինչպէս նաեւ 7-րդ քաղաքամասի քաղաքապետ Թոլուիին, Ղալիբաֆի գրասենեակի պետ Միրզայիին եւ քաղաքապետի խորհրդական Ասկեարիին դիմաւորեցին Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչ Սերոժ Մատթէոսեանը, Ս. Վարդանանց Եկեղեցու խորհրդի վարչութիւնը եւ այլ ներկաներ:
Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի միջոցով տեղի ունեցաւ եկեղեցական յատուկ օրհնութեան արարողութիւն ի պատիւ հիւրերի, որից յետոյ դոկտ. Կարէն Խանլարեանը, բացատրութիւններ տւեց քաղաքապետին Ս. Վարդանանց եկեղեցու 30-ամեայ պատմութեան եւ ունեցած դժւարութիւնների մասին:
Հիւրերը այցելեցին նաեւ «Ի. Սահակեան» դպրոցում գործող ծերանոց եւ եկեղեցուն կից սրահում կայացաւ մտերմիկ զրոյց, որի ընթացքում խօսւեցին եկեղեցուն կից ծերանոցի եւ այլ հայկական կենտրոնների դժւարութիւնների մասին:
Վերջում քաղաքապետը յուշանւէրներ յանձնեց Իրան-Իրաք 8-ամեայ պատերազմի նահատակներ՝ Վահիկ Բաղդասարեանի եւ Նորիկ Բաբախանեանի հարազատներին, անձնուրաց՝ Գուրգէն Քարամեանին եւ Ս. Վարդանանց եկեղեցու ծխատէր Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։