Հա

Հասարակական

21/12/2016 - 12:30

Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆի այցը՝ Ս. Վարդանանց եկեղեցի

Եկեղեցու մուտքի մօտ քաղաքապետին ինչպէս նաեւ 7-րդ քաղաքամասի քաղաքապետ Թոլուիին, Ղալիբաֆի գրասենեակի պետ Միրզայիին եւ քաղաքապետի խորհրդական Ասկեարիին դիմաւորեցին Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչ Սերոժ Մատթէոսեանը, Ս. Վարդանանց Եկեղեցու խորհրդի վարչութիւնը եւ այլ ներկաներ:

«ԱԼԻՔ», Ա. Յ. - Այսօր առաւօտեան ժամը 10-ին Սարդարապատ քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցի այցելեց Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆը:
Եկեղեցու մուտքի մօտ քաղաքապետին ինչպէս նաեւ 7-րդ քաղաքամասի քաղաքապետ Թոլուիին, Ղալիբաֆի գրասենեակի պետ Միրզայիին եւ քաղաքապետի խորհրդական Ասկեարիին դիմաւորեցին Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչ Սերոժ Մատթէոսեանը, Ս. Վարդանանց Եկեղեցու խորհրդի վարչութիւնը եւ այլ ներկաներ:
Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի միջոցով տեղի ունեցաւ եկեղեցական յատուկ օրհնութեան արարողութիւն ի պատիւ հիւրերի, որից յետոյ դոկտ. Կարէն Խանլարեանը, բացատրութիւններ տւեց քաղաքապետին Ս. Վարդանանց եկեղեցու 30-ամեայ պատմութեան եւ ունեցած դժւարութիւնների մասին:
Հիւրերը այցելեցին նաեւ «Ի. Սահակեան» դպրոցում գործող ծերանոց եւ եկեղեցուն կից սրահում կայացաւ մտերմիկ զրոյց, որի ընթացքում խօսւեցին եկեղեցուն կից ծերանոցի եւ այլ հայկական կենտրոնների դժւարութիւնների մասին:
Վերջում քաղաքապետը յուշանւէրներ յանձնեց Իրան-Իրաք 8-ամեայ պատերազմի նահատակներ՝ Վահիկ Բաղդասարեանի եւ Նորիկ Բաբախանեանի հարազատներին, անձնուրաց՝ Գուրգէն Քարամեանին եւ Ս. Վարդանանց եկեղեցու ծխատէր Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանին:

Յարակից լուրեր

  • Կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները դատապարտել են Քրայսթչերչի հրաձգութիւնը
    Կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները դատապարտել են Քրայսթչերչի հրաձգութիւնը

    Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները, այդ թւում՝ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանն ու Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ՝ դատապարտելով Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթում իրականացւած հրաձգութիւնը:

  • Վարդանանքը՝ Թեհրանի  համանուն եկեղեցում
    Վարդանանքը՝ Թեհրանի  համանուն եկեղեցում

    Սրբոց Վարդանանց տօնի առթիւ, հինգշաբթի, փետրւարի 28-ին Թեհրանի Սարդարապատ քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցում առ. ժամը 9-ին, Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի գլխաւորութեամբ եւ քահանայ հայրեր Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի եւ Տ. Սարգիս քհնյ. Ղարախանեանի միջոցով կատարւեց պատարագ:

  • «Հայերը եւ Իրանի սահմանադրական շարժումը» գրքի շնորհանդէսը
    «Հայերը եւ Իրանի սահմանադրական շարժումը» գրքի շնորհանդէսը

    Երէկ երեկոյեան փետրւարի 23-ին «Շիրազէ» հրատարակչութեան միջոցով «Խանէյէ Վարդան» կենտրոնում տեղի ունեցաւ «Հայերը եւ Իրանի Սահմանադրական շարժումը» գրքի շնորհանդէսը։ Գրքի հեղինակն է Հուրի Բերբերեանը, իսկ թարգմանիչներն են Սամիէ Ջորզին եւ Հոսէյն Ալիփանահը:

  • Քաղաքապետարանի միջոցառումը՝ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով
    Քաղաքապետարանի միջոցառումը՝ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով

    Արդէն երկրորդ անընդմէջ տարին է, ինչ Թեհրանի Քաղաքապետարանը Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով կազմակերպում է իւրայատուկ միջոցառում՝ Իրանի քրիստոնեայ համայնքների հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչների մասնակցութեամբ: Երէկ՝ յունւարի 2-ին նմանօրինակ գեաղարւեստական դասախօսական երեկոյ էր կազմակերպւել Թեհրանի «Գրքի զբօսայգի»-ի դահլիճներից մէկում:

  • Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը
    Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

    Ուրբաթ, 14 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, Տէրունական աղօթքով բացւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի երրորդ նիստը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։