Հա

Հասարակական

Շաբաթ, 24 Դեկտեմբերի 2016 12:50

«Հայերը, որպէս երկրի պաշտպանութեան եւ կառուցման ուղեկիցներ»

Պարսկալեզու «Իրան» օրաթերթն իր այսօրւայ՝ դեկտեմբերի 24-ի համարի առաջին էջի հիմնական լուսանկարն ու վերնագիրը յատկացնելով իրանահայութեանը, ծաւալուն յօդւածով անդրադարձ է կատարել թեմային նոյն համարի 16-րդ էջում:
Մարջան Ղանդիի գրչին պատկանող թղթակցութիւնը խօսում է պարտադրեալ պատերազմին իրանահայութեան նւիրած նահատակների, պատերազմական վիրաւորների, եւ յատկապէս պատերազմի թիկունքում հայ արհեստաւորների լոգեստիկական ներկայութեան մասին:

Իրանահայութիւնը՝ «Իրան» օրաթերթի այսօրւայ առաջին էջի հիմնական թեման


«ԱԼԻՔ» - Պարսկալեզու «Իրան» օրաթերթն իր այսօրւայ՝ դեկտեմբերի 24-ի համարի առաջին էջի հիմնական լուսանկարն ու վերնագիրը յատկացնելով իրանահայութեանը, ծաւալուն յօդւածով անդրադարձ է կատարել թեմային նոյն համարի 16-րդ էջում:
Մարջան Ղանդիի գրչին պատկանող թղթակցութիւնը խօսում է պարտադրեալ պատերազմին իրանահայութեան նւիրած նահատակների, պատերազմական վիրաւորների, եւ յատկապէս պատերազմի թիկունքում հայ արհեստաւորների լոգեստիկական ներկայութեան մասին:
Լրագրողուհին իր յօդւածը սկսում է Ս. Ծննդեան տօներին, ի մասնաւորի Նոր տարւայ գիշերը մատուցւող ս. պատարագի ընթացքում հնչւող՝ «ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ»-ով, ինչը նոյնութեամբ նշել է պարսկերէն տառերով:
Թերթը նաեւ դիմել է դոկտ. Կարէն Խանլարեանին, ով ընդգծւած նշել է երկրի բարձրաստիճան այրերի տածած ուշադրութիւնը պարտադրեալ պատերազմի հայ նահատակների ընտանիքներին: Լրագրողուհին հանդիպել է նաեւ առաջին նահատակի՝ Զօրիկ Մուրադեանի մօրը, ինչպէս նաեւ պատերազմական վիրաւոր՝ Վարուժ Թահմասբիին, որոնց յուշերը կապւած նահատակութեան լուրը լսելուն կամ՝ վիրաւորւելուն ոչ պակաս ազդեցիկ է ու ցնցող:

Յարակից Հրապարակումներ

  • Կարէն Խանլարեան. «Անհրաժեշտ է վճարել իրանահայութեանը յատկացւած կրթական բիւջէն»
    Կարէն Խանլարեան. «Անհրաժեշտ է վճարել իրանահայութեանը յատկացւած կրթական բիւջէն»

    «Անցեալ երկու տարիների ընթացքում չի վճարւել իրանահայութեանը յատկացւած կրթական բիւջէն: Սա այն դէպքում, երբ մեր դպրոցներում զգացւում է հիմնական վերանորոգումների անհրաժեշտութիւնը»,- ասել է դոկտ. Խանլարեանը՝ նշելով, որ խորհրդարանի կողմից հաստատւած գումարների չվճարման արդիւնքում, դպրոցական շէնքերի պահպանումը դարձել է մեր գլխաւոր հիմնախնդիրը:

  • Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներն այցելեցին հայկական ծերանոցներ
    Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներն այցելեցին հայկական ծերանոցներ

    2017 թւականի Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով յունւարի 23-ին, Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամները, ընկերակցութեամբ եկեղեցու երգչախմբի անդամ Ռոզիկ Ինջիլղուլեանը, այցելեցին Թեհրանի հայոց երեք՝ «Ս. Գէորգ», «Սօսէ Մայրիկ» եւ «Չիլոյեան» ծերանոցները:

  • Այցելութիւն՝ Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարան
    Այցելութիւն՝ Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարան

    Յունւարի 21-ին, Ս. Ծննդեան տօների առիթով Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան անդամները համայնքի հոգեւոր հովիւ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ուղեկցութեամբ այցելեցին համայնքի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանը: 

  • Մեծարւել են հայ նահատակներն ու անձնուրացները
    Մեծարւել են հայ նահատակներն ու անձնուրացները

    Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ, յունւարի 17-ին Թեհրանի 8-րդ շրջանի քաղաքապետարանի ու Զարքէշ քաղաքամասի խորհրդի նախաձեռնութեամբ եւ Թ. Հ. թեմի անձնուրացների եւ նահատակների արժէքների պահպանման յանձնախմբի համագործակցութեամբ, Սասուն քաղաքամասի «Նայիրի» սրահում տեղի ունեցաւ հայ նահատակների եւ անձնուրացների մեծարման ծրագիր:

  • Սպահանի քաղխորհրդի ներկայացուցիչն այցելել է Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութիւն
    Սպահանի քաղխորհրդի ներկայացուցիչն այցելել է Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութիւն

    Յունւարի 18-ին, Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութիւն է այցելել Սպահանի քաղխորհրդի անդամ տկն. Վաշիեանփուրը: Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան թղթակից Երանուշ Թահմազեանը՝ նշելով, որ այցի նպատական էր ծանօթանալ միութեան յարկի ներքոյ  ծաւալւող մարզա-մշակութային աշխատանքներին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։