Հա

Հասարակական

Երեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2016 10:00

Փիլիպոսի աղբիւր սրբավայրի նկատմամբ Երուսաղէմի հայոց պատրիարքարանի սեփականութեան իրաւունքը չի խախտւել

Երուսաղէմի քաղաքապետարանը հայոց պատրիարքարանի օգտին որոշում է ընդունել՝ հանելով Փիլիպոսի աղբիւր սրբավայրը Ազգային պարտէզի առաջարկած զբօսաշրջային գիւղ կառուցելու ծրագրից: Այս մասին նշւած է Երուսաղէմի հայոց պատրիարքարանի կողմից «Արմէնպրես»-ին տրամադրած մեկնաբանութեան մէջ:

«armenpress.am» - Երուսաղէմի քաղաքապետարանը հայոց պատրիարքարանի օգտին որոշում է ընդունել՝ հանելով Փիլիպոսի աղբիւր սրբավայրը Ազգային պարտէզի առաջարկած զբօսաշրջային գիւղ կառուցելու ծրագրից: Այս մասին նշւած է Երուսաղէմի հայոց պատրիարքարանի կողմից «Արմէնպրես»-ին տրամադրած մեկնաբանութեան մէջ:
Դեռ 2012 թւականին Երուսաղէմի հայոց պատրիարքարանը Երուսաղէմի քաղաքապետարան բողոքագիր էր ներկայացրել այդ շրջանում Ազգային պարտէզի առաջարկած զբօսաշրջային գիւղ կառուցելու ծրագրի դէմ՝ այն դիտարկելով որպէս Փիլիպոսի աղբիւր սրբավայրի համար անյարիր:
161227e02a«Երուսաղէմի հայոց պատրիարքի նախաձեռնութեամբ դիմում-նամակ կը պատրաստւի պատրիարքարանի կողմից, որը կուղարկւի Իսրայէլի կառավարութեանը՝ Երուսաղէմի հոգեւոր պետերի ստորագրութեամբ, որով կոչ կարւի կառավարութեանը՝ վերանայել սրբավայրը կանաչ գօտի յայտարարելու որոշումը եւ արտօնութիւն կը տրւի պատրիարքարանին՝ սրբավայրի մէջ մատուռ կառուցել»,- նշւած է մեկնաբանութիւնում:
«Փիլիպոսի աղբիւր» անունով յայտնի կալւածքը հայոց պատրիարքարանին է պատկանում 1600-ական թւականներից: Կալւածքի մէջ գտնւում է այն աղբիւրը, որի ջրով Ս. Փիլիպոս առաքեալը մկրտել է եթովպացի ներքինիին: Այս պատմութիւնը յիշատակւում է Նոր Կտակարանի «Գործք Առաքելոց» գրքի մէջ (Գործք., 8:26-40):
1960 թթ. Իսրայէլի կառավարութեան կողմից կալւածքը յայտարարւել է «կանաչ գօտի», ինչը նշանակում է, որ այդ տարածքի վրայ ո՛չ սեփականատէրը (Երուսաղէմի հայոց պատրիարքարանը) կարող է որեւէ բան կառուցել, առանց կառավարութեան հաւանութեան եւ ո՛չ էլ կառավարութիւնը՝ առանց հայոց պատրիարքարանի արտօնութեան:
2016 թւականի նոյեմբերի 26-ին սրբավայր կատարած տարեկան ուխտագնացութիւններից յետոյ հրէական «Երուսաղէմ» թերթը յօդւած էր տպել, որտեղ ասւում էր, թէ Իսրայէլի կառավարութիւնը որոշել է կալւածքը յանձնել Ազգային պարտէզին, որն ապագայում այն կարող է դարձնել կրօնական հրեաների «ջրով մաքրման» վայր: Յօդւածագիրը նաեւ նշում է, որ համայնքը մեղադրւել է պատրիարքին, ով իբրեւ թէ ձախողել է սրբավայրի պաշտպանութեան գործում: Օրերս նոյն թերթում պատրիարք Սրբազան Հօր ստորագրութեամբ տպագրւել է նաեւ պարզաբանում-նամակը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։