Հա

Հասարակական

Երեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2016 10:10

Վիրահայոց թեմում նշել են հայերէն տպագիր Աստւածաշնչի 350-ամեակը

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Վիրահայոց թեմի մամուլի դիւանից, միջոցառումը սկսւել է Թբիլիսիի Սուրբ Գէորգ առաջնորդանիստ եկեղեցու երգչախմբի կատարմամբ Տէրունական աղօթքով, ապա «Հրաշափառ»-ի հնչիւնների ներքոյ հանդիսաւորութեամբ դահլիճ է բերւել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Սրբատառ կոնդակը՝ Աստւածաշնչի հայերէն տպագրութեան 350-ամեակի առիթով:

«armenpress.am» - Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գիւլբէնգեան սրահում ոգեկոչւել է հայերէն տպագիր Աստւածաշնչի 350-ամեակը:
Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Վիրահայոց թեմի մամուլի դիւանից, միջոցառումը սկսւել է Թբիլիսիի Սուրբ Գէորգ առաջնորդանիստ եկեղեցու երգչախմբի կատարմամբ Տէրունական աղօթքով, ապա «Հրաշափառ»-ի հնչիւնների ներքոյ հանդիսաւորութեամբ դահլիճ է բերւել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Սրբատառ կոնդակը՝ Աստւածաշնչի հայերէն տպագրութեան 350-ամեակի առիթով: Կոնդակն ընթերցել է Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տ. Խորէն վարդապետ Յովհաննիսեանը:
Ցուցադրւել է տեսաֆիլմ՝ նւիրւած Ամստերդամում Ոսկան Երեւանցու ազգանւէր գործունէութեանը, որի արդիւնքում 1666 թւականին 5 հազար օրինակ տպաքանակով առաջին անգամ հայերէն Աստւածաշունչ տպագրւեց:
161227e01aՄիջոցառումն ամփոփել է Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգէն եպս. Միրզախանեանը: Իր օրհնութիւնը յղելով ներկաներին՝ թեմակալ առաջնորդը արժեւորել է հայերէն Աստւածաշնչի տպագրութեան դերն ու նշանակութիւնը, գնահատելով այն որպէս ազգայինի պահպանութեան, գրի ու մշակոյթի զարգացման եւ քրիստոնէական հաւատքի ամրապնդման եզակի միջոց:
Սրբազան Հայրն իր որդիական երախտագիտութիւնն է յայտնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, որ Սրբատառ կոնդակով ամենուրեք, այդ թւում նաեւ Վիրահայոց թեմում, արժեւորւել եւ անմահացւել է Աստւածաշնչի հայերէն տպագրութեան 350-ամեակը:
Վիրահայոց թեմի Սուրբ Գէորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալեան (խմբավար Սւետլանա Տատոյեւա) երգչախմբի կատարմամբ հնչել են «Հայր մեր»-ը, «Հրաշափառ» «Վարանիմք», «Ով զարմանալի» եւ «Հրաշացան» շարականները, իսկ «Հայարտուն» կենտրոնի «Ներսէս Շնորհալի» երգչախումբը (խմբավար Մարի Աբուլեան, դաշնակահար՝ Կարէն Միրզոյեան) կատարեց Ներսէս Շնորհալու «Նոր ծաղիկ», Մեսրոպ Մաշտոցի «Հայոց գրեր» եւ Ռաֆայէլ Պատկանեանի «Օրօրոցային» երգերը:
161227e01bՀանդիսութեան ընթացքում ցուցադրւել են 1733 թւականին Վենետիկում Մխիթար Սեբաստացի աբբահօր կողմից հայերէն Աստւածաշնչի վերահրատարակութեան, 1786 եւ 1842 թւականներին Տփխիսի, 1857 եւ 1895 թւականներին Կոստանդնուպոլսի եւ այլ տարիներին հրատարակւած տպագիր օրինակները:
Միջոցառմանը ներկայ էին Վիրահայոց թեմի հոգեւոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանութեան դիւանագէտներ, համայնքային կառոյցների ղեկավարներ, թբիլիսահայ մտաւորականներ, հասարակայնութեան ներկայացուցիչներ: Միջոցառման իրականացմանը մասնակցել էին թեմի հոգեւոր դասը, «Հայարտուն» կենտրոնը, առաջնորդարանի պաշտօնէութիւնը:
Միջոցառումն աւարտւել է առաջնորդ Սրբազանի Պահպանիչ աղօթքով:

Յարակից Հրապարակումներ

  • Հնդկաստան՝ Կալկաթայի հայոց Մարդասիրական ճեմարան-հիմն. 1821
    Հնդկաստան՝ Կալկաթայի հայոց Մարդասիրական ճեմարան-հիմն. 1821

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ՝ Կալկաթայի հայոց Մարդասիրական ճեմարանը յայտարարում է 8-11 տարեկան աշակերտ եւ աշակերտուհիների ընդունելութիւն: 
    Վաղեմի անցեալ ունեցող Հնդկաստանի՝ Կալկաթա քաղաքի Հայկական եկեղեցուն կից գտնւող հայոց Մարդասիրական ճեմարանը դեռեւս շարունակում է կրթել ու դաստիարակել բազմաթիւ սաներ:

  • «Գալուստ Գիւլբենգեան հիմնարկութեան» հիմնադրման 60-ամեակին նւիրւած գիտաժողով
    «Գալուստ Գիւլբենգեան հիմնարկութեան» հիմնադրման 60-ամեակին նւիրւած գիտաժողով

    Հոկտեմբերի 11-ին ՀՀ Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ հանդիսաւորութեամբ նշւեց «Գալուստ Գիւլբենգեան հիմնարկութեան» հիմնադրման 60-ամեակը:
    Մասնակիցները ծաղիկներ դրեցին օղակաձեւ զբօսայգու Բարերարների ճեմուղում Գալուստ Գիւլբենգեանի յուշարձանին:

  • Հայաստանն այցեվայրից բոլորիդ համար դառնում է իրական տուն
    Հայաստանն այցեվայրից բոլորիդ համար դառնում է իրական տուն

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 21-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Անկախութեան 25-րդ տարեդարձի առթիւ Հայաստան ժամանած Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ: Հանդիպումն իրենց ներկայութեամբ պատւել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը:

  • Մեծ շուքով նշւել է հհ վերանկախացման 25-ամեակը
    Մեծ շուքով նշւել է հհ վերանկախացման 25-ամեակը

    Երէկ՝ սեպտեմբերի 21-ին Երեւանում մեծ շուքով նշւել է Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնը:
    Օրւայ սկզբում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց Գարեգին Բ եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսներն այցելել են «Եռաբլուր» զինւորական պանթէոն՝ յարգանքի տուրք մատուցել իրենց կեանքը Հայրենիքի համար զոհաբերած հայորդիների յիշատակին:

  • Ամենայն հայոց կաթողիկոսը այցելել է ԼՂՀ-ի ՊԲ-ի զօրամաս
    Ամենայն հայոց կաթողիկոսը այցելել է ԼՂՀ-ի ՊԲ-ի զօրամաս

    Սեպտեմբերի 6-ին Արցախում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամների ուղեկցութեամբ այցելել է ԼՂՀ-ի Պաշտպանութեան Բանակի N զօրամաս, ուր հանդիպում է ունեցել հրամանատարական կազմի եւ զինւորների հետ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։