Հա

Հասարակական

Երեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2016 11:40

Սամսունի յայտնի մզկիթը նախկինում հայկական եկեղեցի է եղել

Թուրքիայի Սամսուն ծովափնեայ քաղաքի Սելահիէ թաղամասում գտնւող «30 Agustos Imam-Hatip» դպրոցը եւ կից Սելահիէ մզկիթը մինչեւ Թուրքիայի Հանրապետութեան հռչակումը (Ցեղասպանութիւնից առաջ-ԽՄԲ.) հայկական եկեղեցի են եղել:

«yerkir.am» - Թուրքիայի Սամսուն ծովափնեայ քաղաքի Սելահիէ թաղամասում գտնւող «30 Agustos Imam-Hatip» դպրոցը եւ կից Սելահիէ մզկիթը մինչեւ Թուրքիայի Հանրապետութեան հռչակումը (Ցեղասպանութիւնից առաջ-ԽՄԲ.) հայկական եկեղեցի են եղել: Թուրքական «Samsun Canli Haber TV»-ի՝ Սամսունի հայկական թաղամասի մասին պատրաստած փոքրիկ ռեպորտաժում նշւում է, որ մինչեւ հանրապետական շրջանն այնտեղ ապրել է 15 հազարից աւելի հայ, ովքեր կենտրոնացած են եղել հիմնականում հէնց Սելահիէ թաղամասում:
161227b03aԸստ «Ermenihaber»-ի՝ ռեպորտաժում հայկական թաղամասի մասին տեղեկութիւններ է հաղորդել նաեւ Սամսունի շրջանի պատմագիտական խմբի նախագահ Էմին Քըրբըյըքը: Նրա ասութեամբ՝ Սելահիէում բնակւող հայերի տները եղել են երկյարկանի, ունեցել են այգիներ ու եղել են ծովահայեաց: Թուրք պատմաբանը նշել է, որ «Գազի փաշա» նախակրթարանն էլ հայկական որբանոց է եղել, որտեղ ապրել է նաեւ եկեղեցում ծառայող հոգեւորականը: Քըրըբըյաքի ասութեամբ՝ այս թաղամասում ապրել է քաղաքի էլիտան:
Ռեպորտաժի հեղինակը նշում է, որ այսօր էլ դեռ թաղամասում կան շէնքեր, որոնք կրում են հայկական հետքը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէս է պէտք արձագանգել Ադրբեջանի ագրեսիային:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։