Հա

Հասարակական

Հինգշաբթի, 05 Յունւարի 2017 11:40

Սուրբ Ծննդեան զանգը՝ ահազանգ

Յիսուսի Սուրբ Ծննդեան պահին, երկնքից հրեշտակներ երեւացին պարզամիտ հովիւներին, որոնք իրենց հօտերին պահպանութիւն էին անում բաց դաշտում (Հմմտ. Ղկ. 2:8): Նոյն հրեշտակների երաժշտական փառաբանութիւնը մինչեւ օրս, մեր եկեղեցում առաւօտեան ժամերգութեան ընթացքում երգւում է, բանաձեււած խաղաղարար այն խորհրդի վրայ, որի միտք բանին հրեշտակները յայտնեցին.
«Փա՜ռք ի բարձունս Աստուծոյ
եւ յերկիր խաղաղութիւն,
ի մարդիկ հաճութիւն» (Ղկ. 2:14):

ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ
ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ


Յիսուսի Սուրբ Ծննդեան պահին, երկնքից հրեշտակներ երեւացին պարզամիտ հովիւներին, որոնք իրենց հօտերին պահպանութիւն էին անում բաց դաշտում (Հմմտ. Ղկ. 2:8): Նոյն հրեշտակների երաժշտական փառաբանութիւնը մինչեւ օրս, մեր եկեղեցում առաւօտեան ժամերգութեան ընթացքում երգւում է, բանաձեււած խաղաղարար այն խորհրդի վրայ, որի միտք բանին հրեշտակները յայտնեցին.
«Փա՜ռք ի բարձունս Աստուծոյ
եւ յերկիր խաղաղութիւն,
ի մարդիկ հաճութիւն» (Ղկ. 2:14):
Հրեշտակների յայտնութեան հետ, աւանդաբար երկնքի դռներն են բացւում, եւ երկնային զանգերի յաւերժահունչ ղօղանջ է լսւում: Նոյն աւանդութեան շարունակութիւն են Ս. Ծննդեան տօնի առիթով եկեղեցիների զանգերի անվերջ հնչեցումը եւ դրանց սրտագրաւ ղօղանջի հետեւանք՝ փշաքաղող սարսուռը, որը խորապէս ազդում է նո՛յնիսկ դաժան մարդկանց հոգիներին:
Ներկայ տագնապահար աշխարհում, երբ մարտնչողների տեսանելի եւ անտեսանելի բանակները ռազմադաշտերից փոխադրւել են քաղաքների փողոցները եւ տների սենեակները, արեան բաղանիքի են վերածել մարդկութեան կեանքը: Մահւան սուր մանգաղը իւրաքանչիւր օրւայ ընթացքում բազմաթիւ անմեղ կեանքեր է հնձում անգթաբար: Քաղաքների ապականած օդը զտող ու հովացնող գետերից եւ առւակներից արիւն է հոսում, պղծելով ոչ միայն բնութիւնը, այլեւ եղբայրասէր հոգիները միամիտ մարդկանց:
Սուրբ Ծննդեան աւետիսը մարդկանց հաղորդող զանգերի ղօղանջը դադարեցնելու համար, քրիստոնէական տաճարների եւ մատուռների մեծ ու փոքր զանգերը պոկւեցին իրենց դարաւոր զանգակատներից, քանդելով այն՝ ինչ որ կարող էր յուշել մարդկանց՝ Փրկչի ծնունդը եւ խաղաղութեան հաստատումը աշխարհում: Բայց միթէ կարելի՞ է լռեցնել երկնային զանգերի ղօղանջը, կամ՝ պապանձեցնել Աստծուն…:
Աւետիսը, որը տրւեց մարդկային ցեղին, միայն մէկ գիշերւայ ընթացքում, Բեթղեհէմում հովիւներին տրւած բարի լուրը չէր կարող լինել: Դա կոչնակի առաջին հնչեցումն էր բաց դաշտում, աստղազարդ երկնքի ներքոյ, անմեղ գառների մայունի հետ համանւագ, որովհետեւ դրանց օրինակով էր ճանաչւելու նաեւ Նորածինը, իբրեւ Աստծու Գառը:
Բեթղեհէմի կանաչազարդ բլուրներից երկնային զանգի ղօղանջը սփռւելու էր ամբողջ աշխարհում, համայն մարդկութեան հոգեկան ականջների տակ զնգալով, հրաւիրելու բոլորին դէպի դրախտն աստւածաբնակ:
Եկեղեցիների զանգերի խաղաղասփիւռ զրնգոցը հաւատացեալներին կոչնակ լինելուց բացի, զանգակները ընդհանրապէս ունեն նաեւ վտանգ ազդարարող նշանակութիւն: Անցեալում նոյն նպատակով անընդհատ հնչեցւել են նաեւ մեր գաւառների եւ գիւղերի եկեղեցիների զանգերը, երբ թշնամին իր հրոսակներով փորձ է կատարել յարձակւել խաղաղ բնակչութեան վրայ:
Նոյն նպատակով, այսօրւայ աշխարհում եւս զանգը օգտագործւում է, իբրեւ ազդանշան հրդեհի, որպէսզի հրշէջները կարելի փութով պատրաստւեն հասնել արկածի վայրը, հնարաւորութեան սահմաններում աւելի թւով կեանքեր փրկելու եւ նիւթական նւազագոյն վնասներով մարելու բոցավառւող տարածքը:
Դարձեալ նոյն նպատակով, դպրոցներում եւ հիմնարկութիւններում զանգը օգտագործւում է ազդարարելու երկրաշարժը, երբ դրա ղօղանջին հնազանդւելով, իւրաքանչիւր անձ նախապէս ստացած բացատրութիւնների համաձայն, դիրքորոշւում է այնպէս, որ երկրաշարժից անվնաս, կամ նւազագոյն վնասով դուրս գայ:
Աշխարհը հրդեհւում է այսօր ատելութեամբ, նախանձով, բամբասանքով, ծաւալապաշտական ձգտումներով, խաբեբայութեամբ եւ հարստահարութիւններով, որոնք անհատական մակարդակից փոխադրւել են միջազգային բեմ, երկրների եւ ազգութիւնների, կրօնների եւ համայնքների միջեւ ամօթալի չափերի հասնելով: Պատերազմները, հակառակութիւնները, մահերը եւ սպանութիւնները փոխանակ դարձի բերելու, ընդհակառակը սրում են ախորժակները չար մարդկանց, որոնք կարծէք սպասում էին աշխարհը հրդեհող այս կրակին:
Աշխարհի խելավառ այս հրդեհում, ամէն տարի յունւարի 6-ին նորից է ծնւում Փրկիչը, խաղաղ մի անկիւնում: Սակայն, կրակի բոցը արդէն իսկ մօտեցել է Նրա Ծննդեան մսուրը լցրած յարդի դէզին: Տագնապահար մարդկութեան շարքերում բարի կամքի տէր անձեր ինչքան էլ դոյլերով ջուր կրեն կանխելու համար մսուրի բռնկումը, սակայն աշխարհի երեւոյթները ցոյց են տալիս, թէ՝ կրակը արդէն հասել է մսուրի ոտքերին:
Փրկչի Սուրբ Ծնունդը աւետող զանգերի ղօղանջը եւս փոխել է իր ձայնանիշերը, միեւնոյն մեղեդիով չի՛ լսւում դրա նւագը: Դա խաղաղութեան աւետիսը յուշող զանգ լինելու փոխարէն, դարձել է ահազանգ, զգուշացնելու համար աշխարհին, իր վերջնական կործանումից: Ահազանգը հնչում է ամէն րոպէ, փրկելու համար մեր աշխարհը համատարած հրդեհից:
Հրդեհի խեղդող ծխից սակայն, ի վերջոյ զարթնում է իր մանկական քնով նիրհող նորածին Մանուկը, եւ հեքիաթային արագութեամբ մեծանալով, վերահաստատում թագաւորական Իր միահեծան իշխանութիւնը աշխարհի վրայ, որը ունէր արդէն յաւիտեաններից առաջ: Ու դարձեալ յուսադրւում է մարդկութիւնը, Նրա խաղաղարար մականի ներքեւ գոյատեւելու յոյսով:
Աստւածային մէկ հրամանով փոթորկայոյզ ծովի ալիքները խաղաղեցրած Փրկիչը ¥Հմմտ. Մր. 4:39¤, մէկ ակնթարթում մարելու է նաեւ աշխարհի հրդեհը, վերստին կանաչապատելով մարդկանց առօրեան, վերակենդանացնելով նահատակներին, եւ խաղաղեցնելով թշնամացած սրտերը ախտաժէտներին:
Նորածին Արքայի ձեռքով աշխարհի կրակի մարւելու ընթացքում սակայն, առաւել եւս բորբոքւելու է դժոխքի կրակը, որովհետեւ աշխարհը հրդեհած բոլոր չարերի վերջնական հանգրւանն է լինելու այդ: Տանջանքի այս վայրում, հրշէջների ականջները փակւած են լինելու, որպէսզի չլսեն ահազանգը, ու մարել չփորձեն ծծմբալից անշէջ կրակը:
Սուրբ Ծննդեան տօնի զանգը, ահազանգ իբրեւ հնչելու է այս տարի բոլոր մարդկանց սրտերում, առանց կրօնի տարբերութեան կամ դաւանական խտրութեան: Փրկիչը կարիք չունի մեր օգնութեան՝ աշխարհի հրդեհը մարելու գործում: Սակայն մեր բերած օժանդակութիւնը Փրկչին, մեր փրկութիւնն իսկ ապահովելու է, որպէսզի չդասւենք աշխարհը հրդեհողների շարքում, այլ՝ մեր բարի կամքի իբրեւ վարձատրութիւն, ժառանգենք արդարների վերապահւած հանգիստը այստեղ եւ հանդերձեալում:
Սուրբ Ծննդեան տօնի զանգը, իբրեւ ահազանգ հնչելու է աշխարհի բոլոր եկեղեցիների զանգակատներից, իր ղօղանջը ալիք առ ալիք հասցնելու մինչեւ ամենից պինդ փակւած դռնից ներս, փշաքաղելու համար ամենից դաժան մարդու հոգին, փափկացնելու համար ամենից անգութ անձի սիրտը, որպէսզի նա իր ձեռքից ցած դնի աշխարհը հրդեհելու համար բոցավառած ամենակուլ կրակի ջահը:
Թող Սուրբ Ծննդեան զանգի ահազանգը կասեցնի աշխարհը իր թաւալգլոր ընթացքից, խաղաղասփիւռ ղօղանջի ձայնանիշը վերադառնայ դրա բոմբիւնի մէջ, եւ մարդկութեան Փրկիչը իր Ծնունդով վերստին օրհնի աշխարհն ու մարդկութիւնը, իբրեւ սկիզբ նո՛ր արարչագործութեան (Հմմտ. Յյտ. 21:5):
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ
ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ

 

Տօն Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան
5 յունւարի 2017 թ.
Ազգային առաջնորդարան - Թաւրիզ

Յարակից Հրապարակումներ

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը եւ ընտրւած պատգամաւորները կը մեկնեն Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը եւ ընտրւած պատգամաւորները կը մեկնեն Անթիլիաս

    Երկուշաբթի, 4 դեկտեմբեր 2017-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը եւ թեմի պատգամաւորական ժողովի կողմից ընտրւած պատգամաւորները կը մեկնեն Անթիլիասի մայրավանքը՝ Լիբանան, մասնակից դառնալու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ընդհանուր ժողովին, որ չորս տարին մէկ գումարւում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի բարձր հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ, ու մասնակցութեամբ բոլոր թեմերի առաջնորդ սրբազանների եւ ներկայացուցիչ պատգամաւորների: 

  • Թաւրիզի Ուրբաթօրեայ աղօթապետի շնորհակալական գիրը՝ Ատրպատականի հայոց առաջնորդին
    Թաւրիզի Ուրբաթօրեայ աղօթապետի շնորհակալական գիրը՝ Ատրպատականի հայոց առաջնորդին

    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան եւ ազգային իշխանութիւնը, տեղական պայմանների եւ միջավայրի թելադրած պահանջների համապատասխան քայլերով իր յարաբերութիւնները միշտ նորովի մշակում է Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական կառոյցների հետ, հիւսիսային Իրանում մեր ժողովրդի զաւակների նկատմամբ ապահովելով արժանի յարգանք եւ գուրգուրանք:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը այցլեց Արեւմտեան Ատրպատականի նահանգապետին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը այցլեց Արեւմտեան Ատրպատականի նահանգապետին

    Չորեքշաբթի 29 նոյեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 5-ին, առաջնորդ Սրբազանը ընկերակցութեամբ Ուրմիոյ հոգեւոր հովիւ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի, Թեմական խորհրդի կազմի, ներկայութեամբ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի, Վարդան Աբրահամեանի, Գագիկ Ջորջեանի Ալէն Սայադեանի եւ Ուրմիահայ ազգային բարերար Էդիկ Մեջլումեանի, որ Սրբազան Հօր պատւիրակութեան մաս էր կազմում, պաշտօնական հանդիպում ունեցաւ Արեւմտեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ դոկտ. Շահրիարիի հետ նահանգապետարանում, Ուրմիա: 

  • Ատրպատականի հայոց թեմը, նահանգապետի միջոցով իր նպաստը բերեց Քերմանշահի երկրաշարժից տուժածներին
    Ատրպատականի հայոց թեմը, նահանգապետի միջոցով իր նպաստը բերեց Քերմանշահի երկրաշարժից տուժածներին

    Ուրբաթ, 24 նոյեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 8.30-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ամբողջական կազմի, պաշտօնական հանդիպում ունեցաւ Արեւելեան Ատրպատականի նահանգապետ՝ Խոդաբախշի հետ, նահանգապետարանի հնադարեան շէնքում: Հանդիպմանը ներկայ էին ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը, Համազասպ Ոսկանեանը, Վարդան Աբրահամեանը, Գագիկ Ջորջեանը, Ալէն Սայադեանը եւ փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն:

  • Նոր գրքերի ցուցահանդէս Թաւրիզի հայոց ազգային դպրոցում
    Նոր գրքերի ցուցահանդէս Թաւրիզի հայոց ազգային դպրոցում

    Տարեկան աւանդութեան վերածւած Նոր գրքերի ցուցահանդէսը Թաւրիզի հայոց ազգային «Թամարեան, Հայկազեան, Սահակեան» դպրոցում, այս տարի կայացաւ չորեքշաբթի, 22 նոյեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 10.30-ին, դպրոցի գրադարանում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։