Հա

Հասարակական

Շաբաթ, 07 Յունւարի 2017 10:40

Հնդկաստան՝ Կալկաթայի հայոց Մարդասիրական ճեմարան-հիմն. 1821

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ՝ Կալկաթայի հայոց Մարդասիրական ճեմարանը յայտարարում է 8-11 տարեկան աշակերտ եւ աշակերտուհիների ընդունելութիւն: 
Վաղեմի անցեալ ունեցող Հնդկաստանի՝ Կալկաթա քաղաքի Հայկական եկեղեցուն կից գտնւող հայոց Մարդասիրական ճեմարանը դեռեւս շարունակում է կրթել ու դաստիարակել բազմաթիւ սաներ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ՝ Կալկաթայի հայոց Մարդասիրական ճեմարանը յայտարարում է 8-11 տարեկան աշակերտ եւ աշակերտուհիների ընդունելութիւն: 
Վաղեմի անցեալ ունեցող Հնդկաստանի՝ Կալկաթա քաղաքի Հայկական եկեղեցուն կից գտնւող հայոց Մարդասիրական ճեմարանը դեռեւս շարունակում է կրթել ու դաստիարակել բազմաթիւ սաներ: 1821 թւականին հիմնադրւած սոյն ճեմարանը այսօր եւս ապրում է աշխոյժ կեանք: 185 տարի անցեալ ունեցող այս վարժարանը ցայսօր եւս տւել է հազարաւոր կրթւած հայորդիներ:
Ճեմարանը գիշերօթիկ է եւ ուսման, կեցութեան եւ ուղեւորութեան բոլոր ծախսերը հոգում է ճեմարանը: Վարժարանի ծախսերը ապահովում է հայ բարերարների կտակած դրամներից եւ այլ նւիրատւութիւններից: Այս կրթօջախին շատ մեծ նպաստ է ցուցաբերում նաեւ Հնդկաստանի Կալկաթա քաղաքի Հայոց Առաքելական Սուրբ Նազարէթ Եկեղեցին:
Ճեմարանի սաները անվճար ուսում ստանալով մինչեւ դիպլոմա, նոյնպէս գերազանցիկ շրջանաւարտները հնարաւորութիւն կունենան իրենց կրթութիւնը շարունակել ե՛ւ Կալկաթայի ե՛ւ Հնդկաստանի միւս քաղաքների բարձրագոյն համալսարաններում: Իսկ համալսարան չնդունւող ուսանողների համար նախատեսւած է մասնագիտացում արհեստի որոշ բնագաւառներում:
Ճեմարանը ունի բարւոք վիճակ, որը արդիւնքն է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան՝ Տ. Մովսէս աբղ. Սարգսեանի՝ հնդկահայոց հոգեւոր հովիւ եւ ճեմարանի կառավարիչի անմիջական ջանքերով:
Ճեմարանը այժմ պատրաստ է ցանկացող հայ աշակերտ եւ աշակերտուհիներին, տնօրէնութեան կողմից պաշտօնապէս նշանակւած ներկայացուցչի միջոցով արձանագրել եւ իր հետ տանել Հնդկաստան՝ այնտեղ իրենց ուսումը շարունակելու համար:
Ճեմարանը ներկայում ունի աշակերտներ, Հայաստանից, Իրանից եւ Իրաքից:

Յաւելեալ մանրամասն տեղեկութիւնների համար զանգահարել՝ 0912 3855218 հեռախօսահամարով:
Կալկաթայի հայոց Մարդասիրական ճեմարանի ղեկավարութեան կողմից պաշտօնապէս նշանակւած ներկայացուցիչ՝ Արարատ Եղիկեան

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։