Հա

Հասարակական

Շաբաթ, 07 Յունւարի 2017 13:20

Դոկտ. Լարիջանի.- «Իրանի Սահմանադրական օրէնքի համաձայն՝ կրօնների հետեւորդները համահաւասար իրաւունքներ են վայելում»

Իսլամական խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին նշելով, որ Իրանում զանազան կրօնների հետեւորդները ապրում են խաղաղ գոյակցութեամբ, ասել է. «Իրանի Իսլ. Հանրապետութեան Սահմանադրական օրէնքի համաձայն, կրօնների հետեւորդները համահաւասար իրաւունքներ են վայելում»:

«ԱԼԻՔ» - Իսլամական խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին նշելով, որ Իրանում զանազան կրօնների հետեւորդները ապրում են խաղաղ գոյակցութեամբ, ասել է. «Իրանի Իսլ. Հանրապետութեան Սահմանադրական օրէնքի համաձայն, կրօնների հետեւորդները համահաւասար իրաւունքներ են վայելում»:
Դոկտ. Ալի Լարիջանին Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով հանդիպել է Իսլամական խորհրդարանի հայ եւ ասորի պատգամաւորներ՝ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի եւ ասորիների պատգամաւոր Իւնաթան Բէթ Քոլիայի հետ: Նա ընդգծել է. «Միւս բոլոր մարգարէների պէս, Յիսուս Քրիստոսը եւս, աւետում էր խաղաղութիւն եւ բարեկամութիւն: Ուստի նրա ուղեգիծը պէտք է ծառայի որպէս մարդկային կեանքի ուղեցոյց, որը հիմնաւորւած է՝ ժողովրդի համար բարօր կեանք, մարդկանց միջեւ սէր եւ արդարութիւն հաստատելու սկզբունքի վրայ:
Հանդիպման ընթացքում, պատգամաւորները կարեւորութեամբ անդրադարձան տարածաշրջանի ներկայ իրավիճակին եւ հասարակութեան զանազան խաւերի միջեւ միասնականութեան պահպանման անհրաժեշտութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։