Հա

Հասարակական

Կիրակի, 08 Յունւարի 2017 10:20

Հալէպահայ երկու ընտանիքներ վերադարձել են Հալէպ

Հալէպում լոյս տեսնող «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պօղիկեանի փոխանցմամբ, վերջին շաբաթւայ ընթացքում քաղաք են վերադարձել հալէպահայ երկու ընտանիքներ:

«azatutyun.am» - Հալէպում լոյս տեսնող «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պօղիկեանի փոխանցմամբ, վերջին շաբաթւայ ընթացքում քաղաք են վերադարձել հալէպահայ երկու ընտանիքներ:
Թամար Պօղոսեանի ընտանիքը Լիբանանից է վերադարձել: «Ազատութեան» հետ հեռախօսազրոյցում հալէպահայ կինը փոխանցեց, թէ քաղաքում խաղաղ է, «վիճակը շատ լաւ է»:
Պօղոսեանների ընտանիքը երկուսուկէս ամիս առաջ, երբ Հալէպը վերածւել էր Սիրիայի կառավարական զօրքերի եւ զինեալների բախումների թատերաբեմ, տեղափոխւել էր Լիբանան, որտեղից մտադիր էին մեկնել Կանադա, սակայն, լսելով, որ վիճակը Հալէպում կարգաւորւում է, որոշել են յետ վերադառնալ:
Թամար Պօղոսեանը ոգեւորութեամբ պատմեց, որ Վիլլաներ կոչւող թաղամասի իրենց տունն անվնաս վիճակում է. «Կարեւորն իմ տունիս մէջն եմ, հանգիստ եմ: Ատի ամենամեծ բանն է արդէն»:
Նա վերյիշում է երկուսուկէս ամիս առաջւայ Հալէպն ու ուրախութեամբ յաւելում՝ Հալէպը խաղաղ են գտել. «Այո, փառք Տիրոջ, շատ խաղաղ է Հալէպում հիմա։ Յուսամ՝ աս ձեւով շարունակւի»։
Հալէպից հեռանալուց առաջ Թամար Պօղոսեանն ուսուցչուհի էր աշխատում, ամուսինը ոսկերիչ է։ Կարծում է, որ կը կարողանայ վերականգնել աշխատանքը, իսկ ամուսինն արդէն սկսել է աշխատել։
Ընտանիքը մեծ յոյսեր ունի, որ աստիճանաբար հայրենի Հալէպը նախկինը կը դառնայ նաեւ իրենց՝ հալէպահայերի շնորհիւ։
«Գանձասար»-ի խմբագիր Զարմիկ Պօղիկեանը «Ազատութեան» հետ հեռախօսազրոյցում փոխանցեց նաեւ, որ տեղի իշխանութիւնները սկսել են քաղաքը վերականգնելու ծրագիր մշակել: Համայնքային կառոյցների եւ հայերի բնակարանների վերականգնման ծրագրերի քննարկմանը մասնակցում են հայկական համայնքի ներկայացուցիչները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։