Հա

Հասարակական

Կիրակի, 08 Յունւարի 2017 10:25

«Սիրուն տառեր»-ի հեղինակը յուզւել է՝ Հայաստանից ստանալով «Արշիլ Գորկի» շքանշանը

Ամերիկահայ նշանաւոր նկարչուհի, «Սիրուն տառեր»-ի հեղինակ Սիրուն Երէցեանին նրա հիմնադրած «Ռոսլին» պատկերասրահում յանձնւել է ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Արշիլ Գորկի» մեդալը:

«panorama.am» - Ամերիկահայ նշանաւոր նկարչուհի, «Սիրուն տառեր»-ի հեղինակ Սիրուն Երէցեանին նրա հիմնադրած «Ռոսլին» պատկերասրահում յանձնւել է ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Արշիլ Գորկի» մեդալը:
Արեւելք պարբերականի փոխանցմամբ, Լու Գերիգի (ALS) համախտանիշի պատճառով սայլակին գամւած եւ խօսելու ունակութիւնը կորցրած նկարչուհին յուզւել է՝ Հայաստանից ստանալով նման գնահատանք, որ արւեստագէտին է տրւել հայ մանրանկարչական արւեստում ներդրած իր նշանակալի աւանդի համար: Շքանշանը անւանի նկարչուհուն է յանձնել Լոս Անջելէսում ՀՀ հիւպատոսութեան ներկայացուցիչ Արմելա Շաքարեանը: Սիրուն Երէցեանի որդին ՀՀ հիւպատոսութեանն է նւիրել իր մօր գործերից մէկը:
Մանրանկարչուհի Սիրուն Երէցեանը ծնւել է 1951 թւականին՝ Բէյրութում: Ստացել է նկարչի պրոֆեսիոնալ կրթութիւն, հեղինակ է երեք գրքերի: Նա Սփիւռքում հանրայայտ «Սիրուն տառեր»-ի՝ հայոց այբուբենի գեղարւեստական նկարազարդումների հեղինակն է, յայտնի «Սիրամարգէ տիկինը», որ այդ անունը ստացել է իր արւեստում սիրամարգեր նկարելու համար: Սիրուն Երէցեանի հայոց այբուբենի մանրանկարչական ձեւաւորումները բազմիցս ցուցադրւել են նշանաւոր ցուցասրահներում՝ արժանանալով գնահատանքի:
Անցեալ տարի ԱՄՆ-ում նշանաւոր նկարչուհու հիւանդութեան դէմ պայքարում նրան նեցուկ կանգնելու համար կազմւած թիմը մասնակցել է Լոս Անջելէսի ALS միութեան կազմակերպած արշաւին, որին ներկայ է եղել նաեւ Սիրուն Երէցեանը: Չնայած 2012-ին նկարչուհու մօտ ախտորոշւած ծանր հիւանդութեանը՝ նա շարունակում է ստեղծագործել:

Յարակից Հրապարակումներ

  • Երիտասարդ գրաֆիստ-արւեստագէտ Գեղանի Առաքելեանի ստեղծագորութիւնները՝ «Ձեռքով տպագրութիւն» արւեստի ոլորտում
    Երիտասարդ գրաֆիստ-արւեստագէտ Գեղանի Առաքելեանի ստեղծագորութիւնները՝ «Ձեռքով տպագրութիւն» արւեստի ոլորտում

    Վերջերս երիտասարդ արւեստագէտ Գեղանի Առաքելեանի ստեղծագործութիւնները մեծ ուշադրութեան են արժանացել արւեստասէր խաւի կողմից։ Իրանահայ համայնքի այս արժանի զաւակը, իր արւեստն ամբողջութեամբ ի գործ է դրել հայկական մշակոյթը միւս ազգութիւններին առաւել ճանաչեցնելու ուղղութեամբ։ 

  • Իրանահայ վաստակաւոր արւեստագէտների գործերի ցուցահանդէս՝ «Մարիամ» զբօսայգում
    Իրանահայ վաստակաւոր արւեստագէտների գործերի ցուցահանդէս՝ «Մարիամ» զբօսայգում

    Թւականիս յունւարի 6-ին, Թեհրանի Քարիմխան պողոտայում, Ս. Սարգիս եկեղեցու դիմացի պողոտայում գտնւող «Մարիամ» զբօսայգու ցուցասրահում իր աշխատանքն է սկսելու Իրանի արդի արւեստի հեղինակաւոր իրանահայ դէմքերի ցուցահանդէսը՝ «sodality» խորագրով: Ցուցադրութեան է դրւելու Լիլիթ Տէրեանի, Սերժ Աւագեանի, Էդման Այւազեանի, Սիմոն Այւազեանի եւ Գառնիկ Տէր-Յակոբեանի աշխատանքները:

  • Հայաստանում կեանքից հեռացել է գրքարւեստի նշանաւոր արւեստագէտ-գեղանկարիչ Արա Բաղդասարեանը
    Հայաստանում կեանքից հեռացել է գրքարւեստի նշանաւոր արւեստագէտ-գեղանկարիչ Արա Բաղդասարեանը

    Կեանքից հեռացաւ նկարիչ-գրաֆիկ, գրքարւեստի տաղանդաւոր գործիչ, Երեւանի գեղարւեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի եւ գծանկարչութեան ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա Բաղդասարեանը: Նա Հայաստանի լաւագոյն գրաֆիկներից էր: Գրքի ձեւաւորման բնագաւառում արած աշխատանքներում պահպանել է հայ արւեստի լաւագոյն աւանդոյթները՝ միեւնոյն ժամանակ հասցնելով նոր, աւելի բարձր աստիճանի:

  • Ռուբէն Բաբայեան.- «Մշակոյթն առանձին կոյրաղիք չէ»
    Ռուբէն Բաբայեան.- «Մշակոյթն առանձին կոյրաղիք չէ»

    Հայաստանեան հեռուստատեսութիւնն այսօր ունի մանկա-պատանեկան, մշակութային, գրական հաղորդումների կարիք,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Գրողների միութեան նախագահ Էդւարդ Միլիտոնեանը:
    Նրա ասութեամբ՝ այսօր կան շատ հրաշալի, տաղանդաւոր արւեստագէտներ, մտաւորականներ, սակայն պէտք է նրանց բացայայտել ու ներկայացնել հանրութեանը:

  • Յուշերեկոյ Թաւրիզում, նւիրւած՝ Մարուսիա Վահրամեանին
    Յուշերեկոյ Թաւրիզում, նւիրւած՝ Մարուսիա Վահրամեանին

    Թաւրիզահայ հանրածանօթ արւեստագիտուհի՝ նկարչութեան, թատրոնի, արծաթագործութեան եւ ուսուցչութեան բնագաւառներում իր վաստակով հռչակ շահած Մարուսիա Առաքելեան-Վահրամեանի յուշերեկոն տեղի ունեցաւ ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, հինգշաբթի, հոկտեմբերի 20-ի երեկոյեան ժամը 7-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, ու կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան (ԹՀՀՄ):

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։