Հա

Հասարակական

Կիրակի, 08 Յունւարի 2017 10:40

Կիեւի փողոցներից մէկը կրելու է Սերգէյ Փարաջանովի անունը

Կիեւում Քաղաքային խորհրդի պատգամաւորները մի շարք փողոցների անունները փոխելու որոշումներ են կայացրել:
«styler.rbc.ua» կայքը գրում է, որ փողոցներից մէկը կոչւել է Սերգէյ Փարաջանովի անունով:

«artsakhpress.am» - Կիեւում Քաղաքային խորհրդի պատգամաւորները մի շարք փողոցների անունները փոխելու որոշումներ են կայացրել:
«styler.rbc.ua» կայքը գրում է, որ փողոցներից մէկը կոչւել է Սերգէյ Փարաջանովի անունով:
64 պատգամաւոր միաձայն կողմ է քւէարկել՝ Շեւչենկօ շրջանում գտնւող Շահումեան նրբանցքն անւանափոխւել, որն այսուհետեւ կրելու է Սերգէյ Փարաջանովի անունը:
ՀԽՍՀ-ի եւ Ուկրայնական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ Սերգէյ Փարաջանովը (1924 թ. Թբիլիսի- 1990 թ. Երեւան) 20-րդ դարի կինոյի խոշորագոյն նորարար ռեժիսորներից է: 1942–45 թթ.-ին սովորել է Թբիլիսիի կոնսերւատորիայի երգեցողութեան բաժնում, 1951 թւականին աւարտել է Մոսկւայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: 1949 թւականից Կիեւի Ալեքսանդր Դովժենկոյի անւան կինոստուդիայում ռեժիսորի ասիստենտ էր, 1952 թւականից՝ բեմադրող-ռեժիսոր: Մասնակցել է Սակչենկոյի «Երրորդ հարւածը» (1948 թ.) եւ «Տարաս Շեւչենկօ» (1952 թ.) ֆիլմերի նկարահանումներին: Նա համաշխարհային ճանաչման է արժանացել «Մոռացւած նախնիների ստւերները» (1964 թ.) կինոնկարով, որը դասւել է աշխարհի լաւագոյն ֆիլմերի շարքը եւ արժանացել 28 տարբեր պարգեւների (Կիեւի համամիութենական (1964 թ.), Մար դէլ Պլատայի (1965 թ.) կինոփառատօների, բրիտանական կինոակադեմիայի, ՈւկրԽՍՀ-ի Պետական (1990 թ.) մրցանակներ, Սալոնիկի (Յունաստան) կինոփառատօնի ոսկէ մեդալ եւ այլն):
1966 թւականին Փարաջանովին հրաւիրել են աշխատելու «Հայֆիլմ» ստուդիայում: 1967 թւականին նկարահանել է «Յակոբ Յովնաթանեան» վաւերագրական կինոնկարը: 1969 թւականին սեփական սցենարով ստեղծած «Նռան գոյնը» («Սայեաթ-Նովա», ՀԽՍՀ-ի Պետական մրցանակ՝ 1988 թ.) ֆիլմով հաստատւել է Փարաջանովի արւեստի ինքնատիպութիւնը, եւ ռեժիսորն արժանացել է մեծ համբաւի:
1973 թւականին նրան բանտարկել են: 1977 թւականին միջազգային հանրութեան (Ֆրանսուա Տրիւֆօ, Ժան-Լիւկ Գոդար, Ֆեդերիկօ Ֆելլինի, Լուկինօ Վիսկոնտի, Ռոբերտօ Ռոսսելինի, Միքելանջելօ Անտոնիոնի, Լուի Արագօն) ճնշման տակ ժամանակից շուտ ազատւել եւ վերադարձել է Թբիլիսի: 1982 թւականին Փարաջանովը դարձեալ կեղծ մեղադրանքներով ենթարկւել է քրէական պատասխանատւութեան եւ 11 ամիս պահւել Օրթաճալայի բանտում: Հալածանքների շրջանը տեւել է 15 տարի: Ռեժիսորը նոյնիսկ բանտախցում շարունակել է ստեղծագործել. կազմակերպել է ինքնագործ թատրոն, ստեղծել կոլաժներ, տիկնիկներ եւ գծանկարներ: 1983-88 թթ.-ին Փարաջանովն աշխատել է «Վրացֆիլմում». 1984 թ.-ին նկարահանել է «Լեգենդ Սուրամի բերդի մասին» (կինոռեժիսոր Դաւիդ Աբաշիձէի հետ), 1986 թ.-ին՝ «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմաներով» (կարճամետրաժ), 1988 թ.-ին՝ «Աշուղ Ղարիբ» (ՌԴ «Նիկէ» մրցանակ՝ 1999 թ., յետմահու) կինոնկարները:

Յարակից Հրապարակումներ

  • Այսօր կանցկացւի «Եւրոտեսիլ 2017»-ի վիճակահանութիւնը
    Այսօր կանցկացւի «Եւրոտեսիլ 2017»-ի վիճակահանութիւնը

    «Եւրոտեսիլ-2017» երգի մրցոյթի կիսաեզրափակչում կատարողների ելոյթների հերթականութիւնը կը որոշւի վիճակահանութեամբ, որը տեղի կունենայ այսօր, Կիեւում: Գրում է «artsakhpress»-ը:

  • Այսօր մեծանուն ռեժիսոր Սերգէյ Փարաջանովի ծննդեան օրն է
    Այսօր մեծանուն ռեժիսոր Սերգէյ Փարաջանովի ծննդեան օրն է

    20-րդ դարի յայտնի կինոռեժիսորը, Հայաստանի ու  Ուկրայինայի ժողովրդական արտիստն այսօր կը դառնար 93 տարեկան:

  • Անտոնիօ Մարաս.- «Փարաջանովին պատահաբար բացայայտեցի»
    Անտոնիօ Մարաս.- «Փարաջանովին պատահաբար բացայայտեցի»

    Միլանի նորաձեւութեան շաբաթում վերջերս ցուցադրւեց մի հաւաքածոյ, որի իւրաքանչիւր զգեստ ներդաշնակում էր փարաջանովեան գոյներն ու ձեւերը, իսկ ձեռագործ նախշազարդերը իւրօրինակ հայկական շունչ էին հաղորդում:
    Հաւաքածոյի հեղինակը իտալացի ձեւաւորող Անտոնիօ Մարասն էր, «Kenzo» նորաձեւութեան տան նախկին կրէատիւ տնօրէնը, որի վերջին հաւաքածոյի համար ոգեշնչման աղբիւր էր հանդիսացել Սերգէյ Փարաջանովի արւեստը:

  • Ֆրանսիս Ֆորդ Կոպոլան շնորհաւորել է «System of a Down» խմբին
    Ֆրանսիս Ֆորդ Կոպոլան շնորհաւորել է «System of a Down» խմբին

    Հոլիվուդեան առաջնակարգ ռեժիսոր Ֆրանսիս Ֆորդ Կոպոլան շնորհաւորական ուղերձ է յղել հանրայայտ «System of a Down» ռաք խմբին՝ «Փարաջանով-Վարդանով» ինստիտուտի մրցանակին արժանանալու առթիւ: Յայտնի է, որ խումբը մրցանակը կը ստանայ «Wake Up the Souls» շրջագայութեան միջոցով արդարութեան վերականգնմանը նպաստելու համար:

  • Բրիւսէլում առաջին անգամ բացւել է Փարաջանովի գործերի ցուցադրութիւն
    Բրիւսէլում առաջին անգամ բացւել է Փարաջանովի գործերի ցուցադրութիւն

    Հայ անւանի կինոռեժիսոր, արւեստագէտ Սերգէյ Փարաջանովի գործերն առաջին անգամ ներկայացւել են Բրիւսէլում բացւած ցուցադրութեան ժամանակ:
    Ցուցադրութիւնը կազմակերպել է «Պօղոսեան» հիմնադրամը:
    Փարաջանովի գործերը ներկայացւել են մէկ այլ հայ արտիստի՝ Սարգսի (Սարգիս Զաբունեան) գործերի հետ, ով ոգեշնչւել է հայ մեծանուն կինոռեժիսորի աշխատանքներով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։