Հա

Հասարակական

09/01/2017 - 11:55

Ցաւակցական

Սրտի դառն կսկիծով լսեցինք Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր սիւներից՝ եւ Հանրապետութեան նախկին նախագահի եւ Համակարգի Նպատակայարմարութիւնը Բնորոշ Մարմնի նախագահ Այաթուլլահ Աքբար Հաշեմի ՌաՖսանջանիի մահը։

Այաթ. Ալի Խամենէի
Հոգեւոր առաջնորդ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ
Առաջնորդ Իրանի Իսլամական Յեղափոխութեան

Սրտի դառն կսկիծով լսեցինք Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր սիւներից՝ եւ Հանրապետութեան նախկին նախագահի եւ Համակարգի Նպատակայարմարութիւնը Բնորոշ Մարմնի նախագահ այաթ. Աքբար Հաշեմի ՌաՖսանջանիի մահը։
Հանգուցեալը մօտիկ անձնաւորութիւններից էր հոգեւոր առաջնորդ այաթ. Ալի Խամենէի եւ գործակիցը երկրի ղեկավարութեան։ Իր քաղաքական փորձառութեամբ եւ Իրանի նկատմամբ ունեցած իր անվերապահ յանձնառութեամբ մեծ ծառայութիւն բերեց երկրի տնտեսական եւ քաղաքական կեանքի բարգաւաճման։
Այս տխուր առիթով յանուն Թեհրանի հայոց թեմի ողջ ժողովրդին եւ ժողովականութեան եւ անձնապէս Ձեզ յայտնում ենք մեր խորազգաց վշտակցութիւնն ու ցաւակցութիւնները։
Աղօթում եմ իր հոգւոյն խաղաղութեան, Իրանի Իսլամական Հանրապետութեան խաղաղութեան եւ առաւել զարգացման համար։ Ցաւակցում եմ նաեւ իր ընտանիքին եւ երկրի ողջ ղեկավարութեան եւ ժողովրդին։
Աստւած Ձեր կեանքը երկար անի վասն խաղաղութեան եւ բարգաւաճման Իրանի Իսլամական Հանրապետութեան։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Յարակից լուրեր

  • Ուխտի օր Սուրբ Մինաս եկեղեցու
    Ուխտի օր Սուրբ Մինաս եկեղեցու

    Սուրբ Մինասի տօնի առիթով, Վանաքի Ս. Մինաս եկեղեցում մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ, ձեռամբ՝ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգիսեանի։ Սուրբ պատարագին ներկայ էին թեմիս հոգեւրակաց դասը, եկեցեղու հանգուցեալ բարերարների մտերիմներն ու բարեկամները, բարերարներ ու հաւատացեալների մի հոծ բազմութիւն, որոնք ժամանել էին Թեհրանի տարբեր շրջաններից եւ ծուխերից։

  • Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Իրանի ժողովուրդը պէտք է պահպանի զգօնութիւնը»
    Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Իրանի ժողովուրդը պէտք է պահպանի զգօնութիւնը»

    Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին այսօր՝ դեկտեմբերի 12-ին ընդունել է պարտադրեալ պատերազմի եւ իսլամական սրբավայրերի պահպանութեան ճանապարհին զոհւած մի խումբ նահատակների ընտանիքների անդամներին:

  • Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ
    Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ

    Շաբաթ, 8 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընկերակցութեամբ Հայ ակումբի շինարարական եւ շտաբի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանի, այցելեց Հայոց Ակումբ, վերահասու լինելու տարւող աշխատանքներին:

  • Հայոց ազգային «Գոհար» դպրոցի աշակերտներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Հայոց ազգային «Գոհար» դպրոցի աշակերտներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Հինգշաբթի, թւականիս դեկտեմբերի 6-ին, հայոց ազգային «Գոհար» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներն իրենց կրօնի ուսուցիչ՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանի հետ ներկայացան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայաստանի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի յիշատակին
    Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայաստանի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի յիշատակին

    Սրանից 30 տարիներ առաջ 1988 թւականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի ահաւոր երկրաշարժին զոհ գնացին տասնեակ հազարաւոր հայորդիներ:

    Զոհւածների հոգիների խաղաղութեան առիթով, երէկ առաւօտեան դեկտ. 7-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում յաւարտ ս. պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։