Հա

Հասարակական

Հինգշաբթի, 09 Փետրւարի 2017 12:50

Աստւածային կրօնների միասնութիւնը մարմնաւորւեց Սպահանում

Արդէն ընկալեալ սովորութեան համաձայան, Իսլ. յեղափոխութեան յաղթանակի կապակցութեամբ, իւրաքանչիւր տարի Իրանում ապրող Աստւածային կրօնների հետեւորդներն ի մի են գալիս Սպահանում: Այս տարւայ միջոցառումը, որը խորագրւած էր  «Աստւածային կրօններ. ազգային միասնականութիւն» տեղի ունեցաւ երէկ՝ փետրւարի 8-ին: Այս մասին տեղեկացնում է  «Մեհր» լրատւական գործակալութիւնը:

«ԱԼԻՔ» - Արդէն ընկալեալ սովորութեան համաձայան, Իսլ. յեղափոխութեան յաղթանակի կապակցութեամբ, իւրաքանչիւր տարի Իրանում ապրող Աստւածային կրօնների հետեւորդներն ի մի են գալիս Սպահանում: Այս տարւայ միջոցառումը, որը խորագրւած էր  «Աստւածային կրօններ. ազգային միասնականութիւն» տեղի ունեցաւ երէկ՝ փետրւարի 8-ին: Այս մասին տեղեկացնում է  «Մեհր» լրատւական գործակալութիւնը:

Միջոցառմանը մասնակցում էին Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի, Սպահանի հրեաների միութեան, զրադաշտների միութեան, Մանդայի սոպպիների միութեան (Ս. Յովհաննէս մկրտչի հետեւորդներ), Շահինշահրի ասորի համայնքի, Կաթողիկէ եկեղեցու ներկայացուցիչներն ու մուսուլման հայրենակիցները, որոնք, բոլորն ի նշան միասնականութեան կրում էին միատեսակ սպիտակ վզկապներ:

Միջոցառման մասնակիցները նախ ներկայ են գտնւել Սպահան քաղաքի նահատակների գերեզմանատնում եւ յարգանքի տուրք են մատուցել պարտադրեալ պատերազմի նահատակների յիշատակին, որից յետոյ այցելել են Սպահան քաղաքի հրշէջ ծառայութեան թիւ 20 կայան՝ յարգելու «Պլասկօ»-ի աղէտի ընթացքում զոհւած հերոց հրշէջների յիշատակը:

Նրանք այցելել են նաեւ Նոր Ջուղայի հայոց գերեզմանատուն՝ յարգելով հայ նահատակների յիշատակը, եղել են Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում, զրադաշտների ատրուշանում, հրեաների սինագոգում եւ Շէյխ Լոթֆօլլահ մզկիթում, իսկ վերջում հանդիպել են Սպահան նահանգի նահանգապետի հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։