Հա

Հասարակական

Երեքշաբթի, 14 Փետրւարի 2017 12:00

Երեւանում կը տեղադրւի Թաթուլ Կրպէյեանի կիսանդրին

Նոր Նորք վարչական շրջանում գտնւող Թաթուլ Կրպէյեանի անւան զբօսայգում կըտեղադրւի ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպէյեանի կիսանդրին։

«ԱԼԻՔ» - Նոր Նորք վարչական շրջանում գտնւող Թաթուլ Կրպէյեանի անւան զբօսայգում կըտեղադրւի ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպէյեանի կիսանդրին։
Երեւան քաղաքի աւագանու 9-րդ նստաշրջանի առաջին նիստում, որը վարել է Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը, միաձայն կողմ քւէարկութեամբ հաւանութիւն է տրւել ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպէյեանի կիսանդրին տեղադրելու մասին որոշման նախագծին։ Գրում է «armeniansputnik.am»-ը:
Կիսանդրին տեղադրւելու է Նոր Նորք վարչական շրջանում գտնւող Թաթուլ Կրպէյեանի անւան զբօսայգում, որը կառուցւել էր Երեւանի համայնքային 2014 թւականի ծրագրերի շրջանակներում եւ բացւել 2015 թւականին: Զբօսայգում պարբերաբար կազմակերպւում եւ անցկացւում են տարբեր միջոցառումներ: Նշենք նաեւ, որ քանդակագործ Լեւոն Թոքմաջեանի եւ ճարտարապետ Գրիգոր Բաբաջանեանի հեղինակած Թաթուլ Կրպէյեանի կիսանդրին հաւանութեան է արժանացել Երեւանի քաղաքապետին կից գեղարւեստի յանձնաժողովի կողմից։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։