Հա

Հասարակական

Երկուշաբթի, 27 Փետրւարի 2017 08:00

Խոջալուն 25 տարի անց. հայաշունչ ներկան ու գալիքի տեսլականը

1992-ի փետրւարին հայկական ուժերի ձեռնարկած ռազմական գործողութիւնների արդիւնքում ազատագրւել է Ասկերանի շրջանի Խոջալու (ներկայումս՝ Իւանեան) գիւղը:

«alikonline.ir»- 1992-ի փետրւարին հայկական ուժերի ձեռնարկած ռազմական գործողութիւնների արդիւնքում ազատագրւել է Ասկերանի շրջանի Խոջալու (ներկայումս՝ Իւանեան) գիւղը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում նախկին Խոջալու բնակավայրի տեղում ձևաւորւած, գեներալ Քրիստափոր Իւանեանի պատւին անւանակոչւած համայնքի ղեկավար Բորիս Ղահրամանեանն ասել է, որ աւելի քան 1500 բնակիչ ունեցող Իւանեանում անցած տարի ծնւել է 26 երեխայ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Արցախի Հանրապետութիւն կառավարութեան համաֆինանսաւորմամբ համայնքային կենտրոն է կառուցւում, որի բացումը նախատեսւում է մայիսին:

Խօսելով համայնքի բնակիչների զբաղւածութեան մասին՝ Բ. Ղահրամանեանը նշել է, որ Իւանեանում կան գիւղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամասեր, գինեգործարան, ջերմոցային տնտեսութիւններ ու ծխախոտի չորանոցներ: «Կառուցւում է գործարան՝ մակարոնեղէնի և բուսական պահածօների արտադրութեան համար, որը պատրաստ կը լինի ամռանը»,- ասել է համայնքի ղեկավարը և յաւելել, որ Իւանեանում աշխատանքի խնդիր չկայ:

Համայնքի ղեկավարը չշրջանցեց նաև այսպէս կոչւած «Խոջալուի Ցեղասպանութիւն» թեման՝ այդ առումով արտայայտելով բնակիչների ունեցած վերաբերմունքը: «Այս տարածքում մինչև 1920-ական թւականները փոքրիկ հայկական բնակավայր է եղել, որը Արցախի խորհրդայնացումից յետոյ լցւել է ադրբեջանցիներով: Դրանք կոլխոզ են ձևաւորել ու խտրական վերաբերմունքի պատճառով հայերը ստիպւած աստիճանաբար լքել են բնակավայրը:

Բազմաթիւ արխիւային նիւթեր կան, թէ ինչպէս են կեղծ մեղադրանքներով նրանց մի մասին Սիբիր ուղարկել»,- նշել է համայնքի ղեկավարը և յաւելել, որ բնակավայրում արդէն նոր սերունդ է մեծացել, որոնց շուրթերից երբէք չես լսի բնակավայրի նախկին, օտարահունչ անւանումը:Նշենք, որ Խոջալու բնակավայրը Ադրբեջան ԽՍՀ-ի կողմից բնակեցւել էր Ուզբեկստանի Ֆերգանայի հովտի թուրք մեսխեթներով: 1992թ. փետրւարի 25-26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւնները կազմակերպեցին մարտական գործողութիւն` նպատակ ունենալով ապաշրջափակել Խոջալու բնակավայրի մօտակայ օդանաւակայանը և վնասազերծել հակառակորդի` հէնց Խոջալու բնակավայրում գտնւող կրակակէտերը, որտեղից 1991թ. գարնանից ի վեր ԼՂՀ բնակավայրերը ադրբեջանակա օմոնականների կողմից պարբերաբար ենթարկւում էին յարձակումների, «Ալազան» և «Կրիստալ» տեսակի կայանքների և «Գրադ» տեսակի ռեակտիւ համազարկային կայանքի կանոնաւոր հրետակոծումների:

Նախքան Խոջալուի կրակակետերի ոչնչացումը սպանւել էին աւելի քան 20 հայազգի խաղաղ բնակիչներ, մօտակայ կոլտնտեսային և անհատական հողատարածքներից առևանգւել` հարիւրաւոր մարդիկ, քշւել` հազարաւոր գլուխ խոշոր և փոքր եղջերաւոր անասուններ: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները խաղաղ բնակչութեան համար թողեցին միջանք` մարտական գործողութիւնների գօտուց  անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրօք զգուշացւել էր: Սակայն խաղաղ բնակիչների շարասիւնը, գնդակահարւել էր Աղդամի մատոյցներում, ԼՂՀ և Ադրբեջանի Աղդամի շրջանի միջև ընկած սահմանին, ինչն աւելի ուշ հաստատել է այն ժամանակւայ Ադրբեջանի նախագահ Աեազ Մութալիբովը` այդ յանցաւոր ակտը կապելով իրեն իշխանութիւնից հեռացնելուն ուղղւած ընդդիմութեան փորձերի հետ, տեղի ունեցածի համար ամբողջ պատասխանատւութիւնը դնելով նրա վրայ: Այժմ Ադրբեջանի իշխանութիւնները փորձում են տեղի ունեցածը հայերի կողմից իրականացւած Ցեղասպանութիւն ճանաչել՝ դրա համար գործի դնելով քարոզչական հնարաւոր և անհնարին բոլոր միջոցները։

 

Յարակից Հրապարակումներ

  • Էդւարդ Շարմազանով. «Ադրբեջանը պէտք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ամբողջական իրացումը»
    Էդւարդ Շարմազանով. «Ադրբեջանը պէտք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ամբողջական իրացումը»

    ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդւարդ Շարմազանովը մայիսի 23-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի քաղաքական հարցերով աւագ խորհրդատու Օլեքսանդր Պաւլիւկին:

  • «Աւրորա 2016» մրցանակաբաշխութեան յաղթողը Արցախում է
    «Աւրորա 2016» մրցանակաբաշխութեան յաղթողը Արցախում է

    «Երեխաները մեր մեծագոյն հարստութիւնն են, մեր ապագան կերտողները: Մենք շատ շնորհակալ ենք ձեր բարեկամական ջերմ ընդունելութեան համար: Ես լաւ գիտեմ հայ ժողովրդի պատմութիւնը. շատ անգամներ են փորձել ձեզ ոչնչացնել, կոտրել ձեր կամքը, բայց դա ոչ ոքի չի յաջողւել. դուք շարունակում էք ապրել, պաշտպանել ձեր հողը ու շէնացնել ձեր հայրենիքը»,- մասնաւորապէս ասել է Բարանկիցէն:

  • «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս
    «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս

    ԼՂ-ի կարգաւորման հարցում իշխանութիւնը չի առաջնորդւում շուտափոյթ, խուճապային լուծումների տրամաբանութեամբ: Իսկ դա «հողեր յանձնելու» հետ ոչ մի առնչութիւն չունի:

    Ըստ ամենայնի, հէնց սա է հիմք ընդունել ՀՅԴ-ն, թէ՛ բանացկային գործըթնացը եւ թէ՛ «կազանեան փաստաթուղթը» գնահատելով, որպէս ԼՂ-ի փաստացի կարգավիճակը պահպանելու մարտավարական-դիւանագիտական գործիքներ: Ահա թէ ինչու է ՀՀԿ-ՀՅԴ կոալցիոն յուշագրում ամրագրւել կարճ, սակայն ամէն ինչ ասող հետեւեալ ռազմավարական նպատակը. «Երաշխաւորել Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան ընդհանուր անվտանգութիւնը»: Այլ իրականութիւն, քան Արցախի Հանրապետութեան գոյութիւնն է, ՀՅԴ-ի համար չկայ:

  • Արցախում զինւոր է զոհւել
    Արցախում զինւոր է զոհւել

    Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 07:20-ի սահմաններում, Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի հիւսիսային ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասում ադրբեջանական կողմից արձակւած կրակոցից մահացու վիրաւորում է ստացել զինծառայող, 1996 թւականին ծնւած Կարէն Սարիբեկի Դանիէլեանը:

  • Թեմակալ առաջնորդի այցելութիւնը՝ Արցախ եւ Հայաստան
    Թեմակալ առաջնորդի այցելութիւնը՝ Արցախ եւ Հայաստան

    Նոր կառուցւած եւ վերանորոգւած բնակարանների պաշտօնական բացման արարողութեան մասնակցելու համար, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան մայիսի 6-ին մեկնեց Հայաստան եւ ապա Արցախ՝ գլխաւորելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան պատւիրակութիւնը, որի մաս էին կազմում Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ գերշ. Տ. Մուշեղ արք. Մարտիրոսեանն ու Ազգային կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովի անդամ Տիգրան Ճինպաշեանը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։