Հա

Հասարակական

Շաբաթ, 04 Մարտի 2017 09:10

Լեւոն Արոնեանը նոյնպէս միացաւ զինհաշմանդամների աջակցութեան ծրագրին

Միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնեանը նոյնպէս միացել է Երեւանի բժշկական համալսարանի նախաձեռնած ծրագրին, որի նպատակն է օգնել վիրաւոր զինւորներին: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«alikonline.ir» - Միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնեանը նոյնպէս միացել է Երեւանի բժշկական համալսարանի նախաձեռնած ծրագրին, որի նպատակն է օգնել վիրաւոր զինւորներին: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«Մեծ սիրով հարազատներիս կը շնորհաւորեմ մեր վիրաւոր զինւորների պատրաստած բացիկներով: Միանում եմ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմէն Մուրադեանի ծրագրին:

Միացէք եւ Դուք! Ողջ հասոյթը տրամադրւելու է վիրաւոր զինւորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը»,- իր ֆեէյսբուքեան էջում գրել է Լեւոն Արոնեանը:

Նշենք, որ ծրագրի շրջանակներում զինւորական ծառայութեան ժամանակ վիրաւորւած զինծառայողները մարտի 8-ի՝ կանանց տօնին նւիրւած բացիկներ են պատրաստում, իսկ դրանց վաճառքից ստացւած ամբողջ հասոյթն  ուղղւելու է վերականգնողական նոր կենտրոնի վերանորոգմանը, որտեղ զինհաշմանդամները պէտք է շարունակեն իրենց բուժումը:

Այս նախաձեռնութեանը միացել է նաեւ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։