Հա

Հասարակական

Կիրակի, 12 Մարտի 2017 11:10

Ախալցխայում մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի ներկայացուցիչներ քննարկել են շրջանի հայութեանը իրաւունքների հետ կապւած հարցեր

Մարտի 11-ին Սամցխէ-Ջաւախքի «Մեդիա» վերլուծական կենտրոնի տնօրէն Էդւարդ Այւազեանը եւ Վրաստանի ժողովուրդների ժողովրդավարական միութեան տնօրէն Աշոտ Կաւալերեանը հանդիպեցին Վրաստանի մարդու իրաւունքների պաշտպանի ազգային փոքրամասնութիւնների հարցերով ներկայացուցիչ Կոբա Չոփլիանիի եւ տւեալ գրասենեակի փորձագէտ Իզաբելա Օսիպովայի հետ:

«alikonline.ir» - Մարտի 11-ին Սամցխէ-Ջաւախքի «Մեդիա» վերլուծական կենտրոնի տնօրէն Էդւարդ Այւազեանը եւ Վրաստանի ժողովուրդների ժողովրդավարական միութեան տնօրէն Աշոտ Կաւալերեանը հանդիպեցին Վրաստանի մարդու իրաւունքների պաշտպանի ազգային փոքրամասնութիւնների հարցերով ներկայացուցիչ Կոբա Չոփլիանիի եւ տւեալ գրասենեակի փորձագէտ Իզաբելա Օսիպովայի հետ: Գրում է «javakhmedia.com»-ը: 

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկւեցին Սամցխէ-Ջաւախքի հայութեանը յուզող բազմաթիւ հարցեր: Մասնաւորապէս առանձին ուշադրութեան արժանացան Վրաստան-Հայաստան սահմանային մաքսատանը առաջացող խնդիրները եւ այդ ոլորտի աշխատակիցների կողմից յաճախ թոյլ տրւող մարդու իրաւունքների խախտումները: 

Յատուկ անդրադարձ կատարւեց օրեր առաջ Ախալքալքի վաճառակէտերում յայտնաբերւած ծաղկած խաչով ոտնատակով կօշիկի հարցին: Զրոյցի ընթացքում ընդգծւեց, որ դա կրօնական իրաւունքների մասսայական խախտում է: 

Քննարկումների ժամանակ պարզ դարձաւ, որ խնդիրները նախորդ իշխանութիւնների ժամանակւայ համեմատ նւազելու բնոյթ են ստացել, սակայն ընդհանուր առմամբ ներկայ դրութեամբ մեծ բան չի փոխւել: Հանդիպման աւարտին պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել միասնական ջանքերով աշխատել բոլոր կուտակւած խնդիրների լուծման ուղղութեամբ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։