Հա

Հասարակական

Երկուշաբթի, 13 Մարտի 2017 10:30

«Telegram»-ը սկսել է փորձարկել զանգերի գործառոյթը

Գործառոյթը փորձարկել կարող է իւրաքանչիւրն, ում մօտ տեղադրւած է մեսենջերի բետա-տարբերակը: «Telegram»-ի ալիքում նաեւ ուղեցոյց է հրապարակւել զանգեր կատարել ցանկացողների համար, ինչը դեռեւս կարելի է անել միայն յատուկ սերւերում:

«alikonline.ir» - «Telegram»- մեսենջերը սկսել է փորձարկել աուդիոզանգերի գործառոյթը: «Tert.am»-ի փոխանցմամբ` այս մասին մարտի 12-ին հաղորդել է «Telegram info»-ն:

Ինչպէս նշւում է, զանգերը պաշտպանւած են «end-to-end» կոդաւորմամբ: «Հնարաւոր է սահմանափակել այն կոնտակտային համարների ցանկը, որոնք կարող են զանգահարել ձեզ կամ ամբողջութեամբ արգելել»,- ասւում է հաղորդագրութեան մէջ:

Գործառոյթը փորձարկել կարող է իւրաքանչիւրն, ում մօտ տեղադրւած է մեսենջերի բետա-տարբերակը: «Telegram»-ի ալիքում նաեւ ուղեցոյց է հրապարակւել զանգեր կատարել ցանկացողների համար, ինչը դեռեւս կարելի է անել միայն յատուկ սերւերում: Դրա համար կրկնակի գրանցում անհրաժեշտ կը լինի:

«Telegram»-ն անվճար մեսենջեր է, որը մշակել են «V Contact» սոցցանցի հիմնադիրներ Պաւէլ եւ Նիկոլայ Դուրովները: Այն հնարաւորութիւն է ընձեռում տեքստային հաղորդագրութիւններ եւ տարբեր մեդիաֆայլեր ուղարկել:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։