Հա

Հասարակական

Երկուշաբթի, 13 Մարտի 2017 12:20

Վարդան Պետրոսեանն ազատ արձակւեց

Ճանաչւած դերասան Վարդան Պետրոսեանն ազատ է արձակւել: Այս տեղեկութիւնը «yerkir.am»-ի հետ զրոյցում հաստատեց Պետրոսեանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարեանը՝ հերքելով այսօր տարածւած այն տեղեկութիւնը, թէ իբր նրա նկատմամբ համաներում է կիրառւել:

«alikonline.ir» - Ճանաչւած դերասան Վարդան Պետրոսեանն ազատ է արձակւել: Այս տեղեկութիւնը «yerkir.am»-ի հետ զրոյցում հաստատեց Պետրոսեանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարեանը՝ հերքելով այսօր տարածւած այն տեղեկութիւնը, թէ իբր նրա նկատմամբ համաներում է կիրառւել:

Փաստաբանի խօսքով՝ Վարդան Պետրոսեանը պայմանական վաղաժամկէտ ազատ արձակւելու խնդրանքով դիմել էր «Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկին, որից յետոյ ՔԿՀ-ն նիստ էր գումարել եւ դրական որոշում կայացրել: Այնուհետեւ «Անկախ յանձնաժողովը» դրական եզրակացութիւն էր տւել, իսկ դատարանը` որոշում կայացրել բաւարարել վաղաժամկէտ ազատ արձակւելու վերաբերեալ միջնորդութիւնը:

Բաղդասարեանի խօսքով՝ Վարդան Պետրոսեանն այսուհետ ազատ է եւ հանգիստ կարող է դուրս գալ ՀՀ տարածքից:

Յիշեցնենք, որ Վարդան Պետրոսեանն անազատութեան մ՝ջ էր 2013 թւականի նոյեմբերից: Վարդան Պետրոսեանի մասնակցութեամբ վթարը տեղի էր ունեցել 2013-ի հոկտեմբերի 20-ին Եղւարդ-Երեւան աւտոճանապարհին: Դերասանին մեղադրանք էր առաջադրւել ՀՀ քրէական օրէնսգրքի 242-րդ յօդւածի 3-րդ մասով` ճանապարհային երթեւեկութեան կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշութեամբ առաջացրել է երկու կամ աւելի մարդու մահ։

2015 թւականի յունւարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրաւասութեան առաջին ատեանի դատաւոր Վաղինակ Մկրտչեանի դատավճռով՝ Վարդան Պետրոսեանին դատապարտել էր 5 տարւայ ազատազրկման եւ երկու տարով զրկւել տրանսպորտային միջոց վարելու իրաւունքից։ 2015 թւականի սեպտեմբերից նա տեղափոխւել էր պատժի կրման բաց ռեժիմ։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։