Հա

Հասարակական

Երկուշաբթի, 13 Մարտի 2017 11:10

ՄԱԿ. «2016 թւականին Սիրիայում ռեկորդային թւով երեխայ է մահացել»

Միացեալ ազգերի կազմակերպութեան (ՄԱԿ) Մանկական հիմնադրամի՝ ԻՒՆԻՍԵՖ-ի տւեալներով՝ 2016 թ. սիրիական հակամարտութեան ժամանակ ռեկորդային թւով երեխայ է մահացել:

«alikonline.ir» - Միացեալ ազգերի կազմակերպութեան (ՄԱԿ) Մանկական հիմնադրամի՝ ԻՒՆԻՍԵՖ-ի տւեալներով՝ 2016 թ. սիրիական հակամարտութեան ժամանակ ռեկորդային թւով երեխայ է մահացել: Տեղեկացնում է «tert.am»-ը: 

Անցած տարի Սիրիայում ռազմական գործողութիւնների զոհ է դարձել 650 երեխայ: 

Բացի այդ, տարբեր հիւանդութիւնների եւ վարակների պատճառով մահացել է մի քանի հարիւր երեխայ, որոնց կեանքը հնարաւոր կը լինէր փրկել համապատասխան դեղամիջոցների եւ բուժօգնութեան առկայութեան դէպքում: 

ԻՒՆԻՍԵՖ-ի փոխանցմամբ՝ 2016 թ. առնւազն 851 երեխայ ստիպւած է եղել մասնակացել ռազմական գործողութիւններին՝ կռւելով զինւած խմբաւորումների կողմից: Յայտնի է, որ այս ցուցանիշը կրկնակի գերազանցում է 2015 թ. արձանագրւած ցուցանիշին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։