Հա

Հասարակական

13/03/2017 - 12:30

«The New York Times»-ն անդրադարձել է «ատամհատիկ»-ին. «Հայաստանում «կարիերան սկսում են» վեց ամսականից»

Ամերիկեան հեղինակաւոր «The New York Times» պարբերականն անդրադարձել է Հայաստանում լայն տարածքում ունեցող արարողութիւններից մէկին` «ատամհատիկին»: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, յօդւածագիրը նշում է, որ «Հայաստանում երեխաներն իրենց կարիերայի մասին սկսում են մտածել շատ փոքր տարիքից` մօտ վեց ամսականից»: 

«alikonline.ir» - Ամերիկեան հեղինակաւոր «The New York Times» պարբերականն անդրադարձել է Հայաստանում լայն տարածքում ունեցող արարողութիւններից մէկին` «ատամհատիկին»: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, յօդւածագիրը նշում է, որ «Հայաստանում երեխաներն իրենց կարիերայի մասին սկսում են մտածել շատ փոքր տարիքից` մօտ վեց ամսականից»: 

«Երբ երեխայի առաջին ատամը դուրս է գալիս` մօտաւորապէս չորսից եօթ ամսականում, տեղի է ունենում մի տօնակատարութիւն, որը յայտնի է որպէս «ակրահատիկ» կամ «ատամհատիկ»: Որպէս արարողակարգի մաս` երեխայի դիմաց են դնում տարբեր մասնագիտութիւններ ներկայացնող առարկաներ` միկրոֆոն հաղորդավարի համար, ստետոսկոպ բժշկի համար, մկրատ դերձակի համար կամ գումար բանկիրի համար: Որ առարկան երեխան ընտրի առաջինը, ենթադրւում է, որ երեխան կը զբաղւի այդ մասնագիտութեամբ»: 

ԵՊՀ մշակութաբանութեան ամբիոնի դասախօս Իւլիա Անտոնեանը պատմել է, որ չկան պարտադիր առարկաներ եւ շատ յաճախ ծնողներն ընտրում են այնպիսի առարկաներ, որոնք «պրեստիժային» մասնագիտութիւններ են խորհրդանշում: «Արարողութիւնը սկսւում է երեխայի գլխին եւ նրա շուրջը տարատեսակ ընդեղէն լցնելով: Սովորաբար, բայց ոչ միշտ երեխայի գլուխը ծածկում են կտորով, ձեռքերով եւ անգամ հովանոցով: Այդ արարողութիւնը ենթադրում է, որ երեխան պէտք է ունենայ առողջ ատամներ»,- գրում է լրատւամիջոցը: 

«The New York Times»-ը նշում է, որ մեր օրերում Հայաստանում եւ հայկական սփիւռքում ընդունւած է ատամհատիկին պատրաստել ատամաձեւ թխւածքներ, քաղցրեղէն եւ փուչիկներ: Մինչդեռ նախկինում ատամհատիկին երեխայի առջեւ դրւել է միայն երկու իր: Այն ժամանակ կանխագուշակութիւն է արւել ոչ թէ երեխայի ապագայ մասնագիտութեան, այլ յաջորդ երեխայի սեռի հետ կապւած. դանակ վերցնելը նշանակել է, որ յաջորդը եղբայր է լինելու, իսկ սանրը կամ հայելին` քոյր:

Յարակից լուրեր

  • Իրանագէտ. «ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կարող շրջադարձային կերպով խաթարել Հայաստան-Իրան տնտեսական գործակցութիւնը»
    Իրանագէտ. «ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կարող շրջադարձային կերպով խաթարել Հայաստան-Իրան տնտեսական գործակցութիւնը»

    Իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանւած պատժամիջոցներին եւ դրանց ազդեցութեանը հայ-իրանական տնտեսական համագործակցութեան վրայ, նկատեց, որ ցանկացած պատժամիջոցային փաթեթ Հայաստանի բիզնես շրջանակների եւ Հայաստան-Իրան տնտեսական յարաբերութիւնների համար ստեղծում է որոշակի ռիսկային դաշտ։

  • Միջպետական յարաբերութիւնները լաւագոյնս արդիւնաւորելու համար՝ անհրաժեշտ է, որ Կանադան Երեւանի մէջ դեսպանատուն հիմնէ
    Միջպետական յարաբերութիւնները լաւագոյնս արդիւնաւորելու համար՝ անհրաժեշտ է, որ Կանադան Երեւանի մէջ դեսպանատուն հիմնէ

    Հայաստան կատարած պատմական այցելութեան ընթացքին, վարչապետին ընկերակցող հայ համայնքը ներկայացնող պատուիրակութեան մաս կը կազմէին Կանադայի Հայ Դատի յանձնախումբի անդամներ Րաֆֆի Տօնապետեան, Շահէն Միրաքեան եւ Յակոբ Թորոսեան։ «Հորիզոն» հարցազրոյց ունեցաւ Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչ Րաֆֆի Տօնապետեանի հետ։

  • Եթէ խաղաղութիւնը հողերի վերադարձով է պայմանաւորւում
    Եթէ խաղաղութիւնը հողերի վերադարձով է պայմանաւորւում

    Հետաքրքիր է, որ Միլսի յայտարարութեան յաջորդ օրը հետեւեց ՌԴ արտգործնախարարութեան խօսնակ Մարիա Զախարովայի կոշտ արձագանգը, որի մէջ ՌԴ արտաքին գերատեսչութիւնն ԱՄՆ կառավարութեանը բաց տեքստով մեղադրել է Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ: Եւ ոչ միայն: Զախարովան նաեւ հարց է տալիս՝ ի՞նչ են իրենց թոյլ տալիս ամերիկեան դեսպաններն աշխարհով մէկ, նրանք հարւածում են դեմոկրատիային, ԶԼՄ-ների ազատութեանը, քաղաքացիական հասարակութեանը, նրանք հարւածում են նաեւ հէնց իրենց՝ ցոյց տալով ԱՄՆ քաղաքական կեանքում առկայ կեղծաւորութիւնը:

  • Փաշինեանը փակո՞ւմ է Իրանի հետ սահմանը
    Փաշինեանը փակո՞ւմ է Իրանի հետ սահմանը

    Սիւնիքի մարզում Նիկոլ Փաշինեանի բացատրութիւնները, թէ ինչու է Յունան Պօղոսեանին նշանակել մարզպետ, զաւեշտալի լինելուց բացի նաեւ մտահոգիչ են: Շնորհիւ Փաշինեանի յայտարարութեան, այսօր ողջ աշխարհն իմացաւ, որ Հայաստան-Իրան սահմանով մեծ չափերի հասնող նարկոթրաֆիկ գոյութիւն ունի, եւ ինքը, ահա, բարձրաստիճան ոստիկանին մարզպետ նշանակելով, միջոցներ է ձեռք առել թմրանիւթերի ճանապարհը փակելու համար: 

  • Ստեփան Դանիէլեան. «Կուռքեր մի ստեղծէք, որ չհիասթափւէք ու չյուսահատւէք»
    Ստեփան Դանիէլեան. «Կուռքեր մի ստեղծէք, որ չհիասթափւէք ու չյուսահատւէք»

    «Ցանկացած առողջ, կամ առողջանալու ցանկաթիւն ունեցող հասարակութիւն պէտք է փորձի իմաստաւորել ու վերաիմաստաւորել իր հեռու եւ ոչ այնքան հեռու անցեալը. առանց իմաստաւորման առաջընթաց չի կարող լինել»: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։