Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 15 Մարտի 2017 10:00

1 զոհ, 2600 վիրաւոր՝ տարւայ վերջին չորեքշաբթի օրւայ տօնակատարութեան արդիւնքում

Տարւայ վերջին չորեքշաբթի օրւայ տօնակատարութեան (Չահարշանբէ սուրի) ընթացքում, Իրանի ողջ տարածքում, պայթուցիկ նիւթերի օգտագործման արդիւնքում մարմնական տարբեր չափսերի վնասւածքներ են ստացել 2600 հոգի, իսկ Թեհրանում մահացել է 12 տարեկան մի տղայ:

«alikonline.ir» - Տարւայ վերջին չորեքշաբթի օրւայ տօնակատարութեան (Չահարշանբէ սուրի) ընթացքում, Իրանի ողջ տարածքում, պայթուցիկ նիւթերի օգտագործման արդիւնքում մարմնական տարբեր չափսերի վնասւածքներ են ստացել 2600 հոգի, իսկ Թեհրանում մահացել է 12 տարեկան մի տղայ: Այս մասին, ըստ իրանական ԶԼՄ-ների՝ յայտտարարել է Իրանի շտապօգնութեան ծառայութեան ղեկավար Փիրհոսէյն Քոլիւանդը:

Ըստ նրա՝ տեղում բուժօգնութիւն ստացած տուժածների թւի ցուցանիշն անցեալ տարւայ համեմատութեամբ նւազել է 50%-ով, իսկ հոսպիտալացւածների թւի ցուցանիշը՝ 30 %-ով:

Յիշեցնեք, որ անցեալ տարի շաբաթւայ վերջին չորեքշաբթի օրւայ տօնակատարութեան ժամանակ մահացել էր 17 հոգի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։