Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 15 Մարտի 2017 11:20

Ստեփանակերտում նոր յուշահամալիր է կառուցւում

Ստեփանակերտի Հայկաւան թաղամասում՝ Կրկժանի հարեւանութեամբ՝ պատերազմի տարիներից յայտնի «Կոբրա» անունով բլրի վրայ, հայ ազգի գոյատեւման պայքարի զոհերի յիշատակին նոր ու ժամանակակից յուշահամալիր է կառուցւում:

«alikonline.com» - Ստեփանակերտի Հայկաւան թաղամասում՝ Կրկժանի հարեւանութեամբ՝ պատերազմի տարիներից յայտնի «Կոբրա» անունով բլրի վրայ, հայ ազգի գոյատեւման պայքարի զոհերի յիշատակին նոր ու ժամանակակից յուշահամալիր է կառուցւում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում յուշահամալիրի շինարարական աշխատանքներ իրականացնող «Կոբրա» ՓԲ ընկերութեան տնօրէն Արմէն Առստամեանն ասել է, որ այն կառուցւում է ծննդով արցախցի, պատերազմի մասնակից, մոսկւայաբնակ բարերար Սիմոն Պետրոսեանի մտահղացմամբ եւ օժանդակութեամբ:

«Ստեփանակերտի գրեթէ բոլոր հատւածներից երեւացող այս համալիրում շինարարական աշխատանքներն ընթանում են 2007 թւականից: Ընդհանուր առմամբ, համալիրն՝ իր օժանդակ կառոյցներով, զբաղեցնում է մօտ 3000 քառ./մ տարածք: Ծաւալատարածական կառուցւածքով այն խաչաձեւ է, իսկ խաչի թեւերը իրենցից ներկայացնում են եռանկիւն կտրւածքով սիւնաշարեր: Հատման կենտրոնում էլ վեր է խոյանալու յուշակոթող: Ջրի հոսքի համար, կառուցւելու է կասկադ, այնտեղից հոսելու է դէպի փոքր ջրաւազաններ: Յուշակոթողը մօտ 20 մետր բարձրութիւն ունեցող զարդաքանդակներով 2 կոթողներ ունի: Նախատեսւում է դրանց արանքում կառուցել պատեանի մէջ պահւած թուր, ինչը խորհրդանշում է, որ հայ ժողովուրդը յաղթանակած թուրը դրել է պատեան, բայց պատրաստ է վտանգի պահին այն նորից հանելու: Յուշահամալիրի տարածքում նաեւ զբօսայգի է լինելու` քարէ նստարաններով, ծաղկանոցներով, շւաքարան-տաղաւարներով: Յուշահամալիրը երկու գլխաւոր մուտք ունի. առաջինը՝ Հայկաւան թաղամասից, երկրորդը` Կրկժանի կողմից:

Ուրախալին այն է, որ ամէն բան յարմարեցւած է սահմանափակ կարողութիւններով մարդկանց ազատ տեղաշարժը ապահովելուն: Համալիրի տարածքի, առաջին եւ երկրորդ յարկերում, առանձին մուտքերով կառուցւում է ռեստորանային համալիր, հարաւարեւելեան կողմից` հիւրանոց: Հիմնական աշխատանքներն աւարտւած են. արդէն սկսւել են ներքին յարդարման աշխատանքները: Ամենագլխաւորը՝ համալիրն իր ճարտարապետական կառոյցներով, եւ աշխարհագրական դիրքով որեւէ այլ կառոյցի չի կրկնում,- մանրամասնել է Ա. Առստամեանը՝ յավելելով,- յիրաւի, այս յուշահամալիրը հայ ժողովրդի յարատեւութեան եւ անցեալի յիշողութեան իւրօրինակ խորհրդանիշ է դառնալու»:

Յարակից Հրապարակումներ

  • Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում զէնքի ցուցադրութիւն է կազմակերպւել
    Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում զէնքի ցուցադրութիւն է կազմակերպւել

    Մայիսեան եռատօնին նւիրւած՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում եւ նրա հարակից տարածքում երէկ՝ մայիսի 9-ին, կազմակերպւել էր զէնքերի ցուցադրութիւն:

  • Ստեփանակերտում կայացել է պարային ֆլեշ-մոբ՝ նւիրւած եռատօնին
    Ստեփանակերտում կայացել է պարային ֆլեշ-մոբ՝ նւիրւած եռատօնին

    Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել պարային ֆլեշ-մոբ՝ նւիրւած մայիսեան եռատօնին: 

    Ֆլեշ-մոբին մասնակցում էին Արցախի պետական համալսարանի ուսանողները, Ստեփանակերտի N 8 աւագ դպրոցի եւ Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները:

  • Ստեփանակերտում կայացել է «Վերջին բնակիչը» ֆիլմի առաջնախաղը
    Ստեփանակերտում կայացել է «Վերջին բնակիչը» ֆիլմի առաջնախաղը

    Ստեփանակերտում նախօրէին տեղի է ունեցել արցախցի կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը» ֆիլմի առաջնախաղը, որին յաջորդել է մամուլի ասուլիս՝ ֆիլմի ստեղծագործական խմբի հետ։ Այս մասին տեղեկացնում է «panorama.am»-ը՝ վկայակոչելով «Արցախպրես»-ին:

  • Ստեփանակերտում վառւել են գլխաւոր տօնածառի լոյսերը
    Ստեփանակերտում վառւել են գլխաւոր տօնածառի լոյսերը

    Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդիսաւոր պայմաններում կայացել է 16 մետր բարձրութիւն ունեցող Արցախի գլխաւոր նոր տօնածառի լոյսերի վառման արարողութիւնը:
    Տօնածառի լոյսերի վառման պատիւը տրւել է Ձմեռ պապիկին, որին հետեւել է դպրոցականների մասնակցութեամբ Ամանորի ֆլեշ-մոբ. տեղեկացնում է «Արցախպրես»-ը:

  • ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան շարքերը շարունակում են համալրւել
    ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան շարքերը շարունակում են համալրւել

    Նոյեմբերի 10-ին Հ. Յ. Դաշնակցութեան Արցախի Երիտասարդական միութեան շարքերը համալրւեց նոր ընկերներով: Արարողութիւնը տեղի ունեցաւ Ստեփանակերտում՝ Նիկոլ Դումանի յուշարձանի մօտ: Նախապատրաստական շրջան անցած երիտասարդները խոստացան իրենց կեանքով ու գործով լինել ազգասէր հայի տիպար եւ հաւատարիմ մնալ դաշնակցական երիտասարդի կոչմանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։