Հա

Հասարակական

16/03/2017 - 12:30

Իրանը կարող է 100 տոկոս վերականգնւող էներգիա ստանալ 2030 թւականին

Իրանը մինչեւ 2030 թւականը 100 տոկոս վերականգնւող էներգիայի համակարգ կառուցելու հնարաւորութիւն ունի` մօտ 187 մլրդ. դոլար ներդրումների պարագայում:

«alikonline.ir» - Իրանը մինչեւ 2030 թւականը 100 տոկոս վերականգնւող էներգիայի համակարգ կառուցելու հնարաւորութիւն ունի` մօտ 187 մլրդ. դոլար ներդրումների պարագայում: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ տեղեկացնում է «Press TV»-ին:

Եզրակացութիւնն արւել է Ֆինլանդիայի Լապպեենտրանտայի տեխնոլոգիական համալսարանի իրականացրած հետազօտութեան արդիւնքում: Ըստ ֆիննական համալսարանի տւեալների` Իրանին անհրաժեշտ կը լինի 49 գիգավատտ արեւային էներգիա, 77 գիգավատտ քամու էներգիա, ինչպէս նաեւ 21 գիգավատտ հիդրոէներգիա զարգացնել զրոյական արտանետումների մակարդակի հասնելու համար:

Իրանն էներգիա արտադրելու համար մեծ կախում ունի բնական գազից եւ նաւթից եւ աշխարհի ամենաէներգատար երկրներից մէկն է:

Ըստ հետազօտութեան` Իրանում մէկ շնչին հասնող էներգիայի ծաւալը 10 անգամ աւելի մեծ է, քան Եւրոպայում: Համալսարանն ուսումնասիրութեան արդիւնքները հրապարակել է Թեհրանում անցկացւած Էներգետիկ հարցերով 11-րդ միջազգային համաժողովի շրջանակներում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։