Հա

Հասարակական

Շաբաթ, 18 Մարտի 2017 09:25

Անժելլա Սարաֆեանը պատմել է Հայոց Ցեղասպանութիւնից փրկւած մեծ տատի պատմութիւնը

Հոլիվուդեան հայ դերասանուհի Անժելլա Սարաֆեանը, ով նկարահանւել է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմում, ներկայացրել է Հայոց Ցեղասպանութիւնից փրկւած իր ընտանիքի պատմութիւնը` կոչ անելով բոլորին միանալ իրեն եւ չլռել:

Հոլիվուդեան հայ դերասանուհի Անժելլա Սարաֆեանը, ով նկարահանւել է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմում, ներկայացրել է Հայոց Ցեղասպանութիւնից փրկւած իր ընտանիքի պատմութիւնը` կոչ անելով բոլորին միանալ իրեն եւ չլռել: 

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, Սարաֆեանը ցոյց է տւել իր տատիկի ընտանիքի լուսանկարը: «Նրանց ընտանիքում հինգ երեխայ կար, տատիկս չորրորդն էր: Նրա անունը Հելէն էր»,- պատմել է դերասանուհին: Նա նշել է, որ իր տատիկի մայրը Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով որբ էր դարձել: 

Նա եւ իր երկու քոյրերը փախել են հօրեղբոր տուն, ով հարուստ էր: Այս տանը որոշ ժամանակ մնալուց յետոյ զինւորները տեսել են երեք աղջիկներին եւ տարել են` նպատակ ունենալով իսլամացնել նրանց: Սակայն ի վերջոյ զինւորները երեխաներին անաստւած են համարել եւ որոշել են ազատւել նրանցից: 

Երեխաները կարողացել են փրկւել եւ ի վերջոյ յայտնւել են Հալէպում: «Հալէպում մեծ տատս հանդիպում է իմ պապին: Հալէպից նրանք տեղափոխւում են Հայաստան, սակայն երբեք չեն ունենում իրենց տունը: Ոչ մի վայր նրանցը չէր: Անգամ Հայաստանն այդ պահին նրանց տունը չէր»,- նշել է Սարաֆեանը: Դերասանուհին ընդգծել է, որ նրանք ստիպւած են եղել ցանկացած պայմանների ներքոյ գոյատեւելու ուղիներ գտնել: 

«Ես հաւատացած եմ, որ այն ամէնն ինչ ես գիտեմ որպէս հայ կին, գալիս է իմ մօրից եւ տատիկից: Այն ջերմութիւնն ու սէրը, որ ես տեսել եմ այս տանը: Ես մեծացել եմ Լոս Անջելէսում, ինձ համարել եմ ամերիկացի աղջիկ, սակայն ես հայ եմ: Ես կերել եմ ամենահամեղ ուտելիքը, սովորել եմ լինել ուժեղ, սիրող, բարի` յատկանիշներ, որ ունեն հայ կանայք: 

Ես կոչ եմ անում բոլորին լսելով այս պատմութիւնը պատմել սեփականը: Ես Անժելլա Սարաֆեանն եմ, եւ ես արժեւորում եմ խոստումը պահելը եւ երբեք չլռելը»,- եզրափակել է դերասանուհին:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։