Հա

Հասարակական

Հինգշաբթի, 06 Ապրիլի 2017 08:30

Երկրաշարժից տուժած բնակավայրերի թիւը հասել է 68-ի. Գրանցւել է 121 յետցնցում

Ապրիլի 5-ի ժամը 21:00-ի դրութեամբ շրջանում գրանցւել է 121 յետցնցում, որոնցից 55-ի ուժգնութիւնը ռիխտերի սանդղակով գերազանցել է 3 մագնիտուդը:

«alikonline.ir» - Ապրիլի 5-ին Խորասան Ռազաւի նահանգում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակավայրերի թիւը հասել է 68-ի:

Ինչպէս փոխանցում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին տեղեկացրել է Խորասան Ռազաւի նահանգի նահանգապետարանի Արտակարգ իրավիճակների տնօրինման գրասենեակի ղեկավար Հոջաթալի Շայանֆարը: Ըստ նրա՝ տուժած բնակավայրերը գտնւում են Ֆարիմանի, Թորբաթ Ջամի, Սարախսի եւ Մաշհադի վարչական շրջաններում:

Նա տեղեկացրել է նաեւ, որ ապրիլի 5-ի ժամը 21:00-ի դրութեամբ շրջանում գրանցւել է 121 յետցնցում, որոնցից 55-ի ուժգնութիւնը ռիխտերի սանդղակով գերազանցել է 3 մագնիտուդը:

Շայանֆարը նշել է, որ համապատասխան մարմինները զբաղւած են բնական աղէտից տուժածներին առաջին անհրաժեշտութեան օգնութիւնները տրամադրելու գործով: Այս կապակցութեամբ, ըստ նրա՝ անհրաժեշտ յանձնարարականները տւել է Հանրապետութեան նախագահը, իսկ նրա առաջին տեղակալն ու ներքին գործերի նախարարը վերահսկում եւ համադրում են աշխատանքները:

Միեւնոյն ժամանակ, Իրանի սէյսմիկ ծառայութեան պետ դոկտ. Ալի Մորադին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ դեռեւս մի քանի ամիս շրջանում շարունակւելու են Սեֆիդսանգի երկրաշարժին հետեւած յետցնցումները:

 «Երկրաշարժի էպիկենտրոնը գտնւում է Քեաշֆ Րուդ ճեղքւածքում: Դա Խորասան Ռազաւի նահանգի ակտիւ ճեղքւածքներից մէկն է»,- նշել է սէյսմոլոգը՝ զգուշացնելով, որ յետցնցումները նոյնպէս կարող են որոշակի աւերածութիւնների պատճառ դառնալ:

Յիշեցնենք, որ երէկ՝ ապրիլի 5-ին, տեղական ժամանակով՝ ժամը 10:39-ին ռիխտերի սանդղակով 6 մագնիտուդ հզօրութեամբ երկրաշարժը ցնցել է Խորասան Ռազաւի նահանգի կենտրոնական եւ արեւելեան շրջանները:

Յարակից Հրապարակումներ

  • Թեհրանը կրկին ցնցւեց
    Թեհրանը կրկին ցնցւեց

    Թեհրանի համալսարանի սէյսմոլոգիական ծառայութիւնը տեղեկացնում է, որ քիչ առաջ տեղական ժամանակով ժամը 00:54-ին ռիխտերի սանդղակով 4.2 մագնիտուտ հզօրութեամբ երկրաշարժը ցնցել է Թեհրանը: 

  • Թեհրանը ցնցւեց
    Թեհրանը ցնցւեց

    Երէկ տեղական ժամանակով ժամը 23:31-ին ռիխտերի սանդղակով 5.2 մագնիտուտ հզօրութեամբ երկրաշարժը ցնցել է Թեհրանը: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Քերմանշահի աղէտալի երկրաշարժի առիթով
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Քերմանշահի աղէտալի երկրաշարժի առիթով

    Ատրպատականի հայոց թեմի ազգային իշխանութեան, ժողովրդի եւ իր անունից, Սրբազան Հայրը խոր ցաւ է յայտնել բնական աղէտի պատճառած մարդկային կորուստների կապակցութեամբ, աղօթելով զոհերի, վիրաւորների եւ յատկապէս նրանց հարազտների հոգու խաղաղութեան համար՝ նրանց մաղթելով ապաքինում եւ համբերութիւն:

  • Սէյսմոլոգները 2018 թւականին կանխատեսում են ողջ աշխարհում հզօր երկրաշարժերի աճ
    Սէյսմոլոգները 2018 թւականին կանխատեսում են ողջ աշխարհում հզօր երկրաշարժերի աճ

    2018 թւականին երկրի վրայ կարող է զգալիօրէն մեծանալ աւերիչ երկրաշարժերի թիւը: Նման եզրակացութեան են եկել գիտնականները՝ պարզելով, որ Երկրի պտտւելու արագութեան փոփոխութիւնն ուժեղ սէյսմիկ ակտիւութիւն է առաջացնում: 

  • Կոչ
    Կոչ

    Այսու կոչ ենք անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ Իրանի Քերմանշահ նահանգում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժից տուժած մեր հայրենակիցներին օգնելու համար, մասնակցեն ընդհանուր օգնութեան շտաբներին, կատարելով իրենց քաղաքացիական պարտականութիւնը՝ նիւթական եւ անհրաժեշտ իրերի տրամադրութեամբ, մարդասիրական օժանդակութիւններով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում ՀՀ նախագահի պաշտօնում Արմէն Սարգսեանի առաջադրմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։