Հա

Հասարակական

Ուրբաթ, 07 Ապրիլի 2017 18:10

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ուղերձը. «Հազարամեակներով դուք էք եղել մեր պատւարը՝ իբրեւ հայ ընտանիքի ամրութեան, ազգային արժէքների մնայուն հիմնաքար»

Դուք պատասխանատւութեամբ եւ պատւով էք կրել նոր սերունդների հայեցի կրթման առաքելութիւնը, Դուք էք պարգեւում իրենց կեանքն անմնացորդ մեր երկրի եւ ժողովրդի յարատեւութեան զոհասեղանին դնող առիւծ զաւակներ: Խոնարհւում ենք Ձեր առջեւ, հերոսների հերոս մայրեր ու քոյրեր:

Սիրելի՛ մայրեր, քույրեր,

Շնորհաւորում ենք  Մայրութեան եւ գեղեցկութեան օրւայ կապակցութեամբ:
Հազարամեակներով դուք էք եղել մեր ինքնութեան, ազգային գիտակցութեան ժառանգականութեան ապահովման, մեր լինելութեան հիմնական կրողներն ու պատւարը՝ իբրեւ հայ ընտանիքի ամրութեան, ազային արժէքների մնայուն հիմնաքար:

Դուք պատասխանատւութեամբ եւ պատւով էք կրել նոր սերունդների հայեցի կրթման առաքելութիւնը, Դուք էք պարգեւում իրենց կեանքն անմնացորդ մեր երկրի եւ ժողովրդի յարատեւութեան զոհասեղանին դնող առիւծ զաւակներ: Խոնարհւում ենք Ձեր առջեւ, հերոսների հերոս մայրեր ու քոյրեր:

Հանրային կեանքի բոլոր ոլորտներում ունենալով ինքնադրսեւորման հնարաւորութիւն՝ Դուք նպաստ էք բերում երկրի զարգացմանը, անվտանգութեան ապահովմանը՝ սահմանելով բարոյական ու համամարդկային չափանիշներ: 
Այս տօնը Սուրբ Աստւածածնի աւետման խորհուրդն ունենալով՝ բխում է մայր հասկացութեան սրբացման մեր ազգային զգացումներից ու ընկալումներից: Հասկացութիւն, որ արտայայտում է նոր սկզբի, կեանքի յարատեւութեան,  բարութեան ու ջերմութեան անսահմանութիւնը:

Դուք ձեր նւիրմամբ, խորաթափանացութեամբ ու համարձակութեամբ իմաստաւորում ու գունազարդում էք մեր կեանքը:

Մաղթում ենք սէր, ներքին ներդաշնակութիւն, կանացի երջանկութիւն: Ընտանիքում, անձնական կեանքում եւ հանրային գործունէութեան մէջ իբրեւ կին, իբրեւ մարդ, իբրեւ քաղաքացի՝ ամբողջովին իրացւած եւ գնահատւած լինելու գոհութիւն:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան
Հայաստանի Գերագոյն Մարմին

Յարակից Հրապարակումներ

  • Դոկտ. Ռոհանի. «Յուսով եմ, որ կը դառնամ ձեր քւէների հաւատարիմ թարգմանը»
    Դոկտ. Ռոհանի. «Յուսով եմ, որ կը դառնամ ձեր քւէների հաւատարիմ թարգմանը»

    Նախագահական ընտրութիւններում տարած համոզիչ յաղթանակից յետոյ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Իրանի ազգային հեռուստատեսութեան ուղիղ եթերից ուղերձով դիմել է ժողովրդին: Նա յոյս է յայտնել, որ կը կարողանայ դառնալ ժողովրդի քւէների հաւատարիմ թարգմանը:

  • Իսլ յեղափոխութեան առաջնորդ. «Ընտրութիւններում յաղթանկ տարան ժողովուրդն ու համակարգը»
    Իսլ յեղափոխութեան առաջնորդ. «Ընտրութիւններում յաղթանկ տարան ժողովուրդն ու համակարգը»

    Այաթ. Խամենէին Իարնի ժողովրդին ու համակարգին համարել է 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների իրական յաղթողները. «Ընտրութիւններում յաղթեցին ժողովուրդը եւ իսլամական համակարգը: Չնայած թշնամիների դաւերին ու ջանքերին, իսլամական համակարգին յաջողւել է շահել ժողովրդի վստահութիւնը»,- ասել է նա:

  • Ո՞րն էր Թրամփի իրական ուղերձն Էրդողանին. թուրք սիւնակագրի անդրադարձը
    Ո՞րն էր Թրամփի իրական ուղերձն Էրդողանին. թուրք սիւնակագրի անդրադարձը

    Թուրքական «demokrathaber.org» կայքի սիւնակագիրներից Ոյգար Ենին անդրադարձել է նախօրէին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած Թրամփ-Էրդողան հանդիպմանն ու ուշադրութիւն հրաւիրել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նախագահների ելոյթների խօսքերի իրական ուղերձների վրայ։

  • Թրամփն իր ուղերձում չօգտագործեց «Ցեղասպանութիւն» եզրոյթը
    Թրամփն իր ուղերձում չօգտագործեց «Ցեղասպանութիւն» եզրոյթը

    Ապրիլի 24-ին մենք յարգանքի տուրք ենք մատուցում «Մեծ եղեռնի»՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգւածային գազանութիւններից մէկի ժամանակ տուժածներին: Այս մասին ասւում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի առթւ արւած ուղերձում:

  • Աղւան Վարդանեան. «Դաշնակցութիւնն «աւելին էր ակնկալում»»
    Աղւան Վարդանեան. «Դաշնակցութիւնն «աւելին էր ակնկալում»»

    Ե՛ւ ընտրակաշառքից, ե՛ւ վարչական ռեսուրսի օգտագործումից, ե՛ւ ընտրողներին ուղղորդելուց, ե՛ւ այդ ուղղորդումը վերահսկելուց․․․ ե՛ւ վարկանիշային թեկնածուների մեծ քանակութիւնը, եւ ակտիւ աշխատանքը իւրաքանչիւր բնակչի հետ բերեց շատ մեծ մասնակցութիւն: Դժւար է ասել այս մասնակցութիւնը ամբողջովին իրակա՞ն էր, թէ՞ որոշ փոքր շեղումներ հեռաւոր տեղերում եղել են: Բայց որ սա նաեւ ակտիւութիւն դրսեւորում էր մարդկանց՝ իրենց ձայնը կարեւորելու դիրքորոշման, սա եւս ակնյայտ է:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք դոկտ. Ռոհանին իրագործել իր նախընտրական խոստումները:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։