Հա

Հասարակական

Կիրակի, 09 Ապրիլի 2017 10:10

«#եկԱրցախ». Սերժ Թանգեանը կիսւել է Հայաստան ու Արցախ կատարած այցերի տպաւորութիւններով

Աշխարհահռչակ «System of a Down» ռոք-խմբի մենակատար Սերժ Թանգեանը միացել է «#եկԱրցախ» ակցիային` կոչ անելով այցելել Արցախ:

Կիսւելով Արցախի Հանրապետութեան սահմանին արւած լուսանկարով` Թանգեանը նշել է. «Այս նշանն ասում է` Ազատ Արցախը ողջունում է ձեզ»: 

«alikonline.ir» - Աշխարհահռչակ «System of a Down» ռոք-խմբի մենակատար Սերժ Թանգեանը միացել է «#եկԱրցախ» ակցիային` կոչ անելով այցելել Արցախ: Այս մասին նա գրառում է կատարել ինստագրամի իր էջում` կիսւելով այցի շրջանակում կատարած լուսանկարներով: Գրում է «armenpress.am»-ը: 

Կիսւելով Արցախի Հանրապետութեան սահմանին արւած լուսանկարով` Թանգեանը նշել է. «Այս նշանն ասում է` Ազատ Արցախը ողջունում է ձեզ»: 

Թանգեանը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մօտ լուսանկար է հրապարակել ու գրել է. «Ես Էրիկ Նազարեանի, Ատոմ Էգոյեանի եւ Արսինէ Խանջեանի հետ վերջին 10 օրն անցկացրեցի Հայաստանում եւ Արցախում: Կարօտում եմ ամէն պահը, որն ապրել ենք միասին, քանի որ դա մոգական էր, խելայեղ ու անհաւատալի: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հետեւեցին մեր կոչին` դառնալու դիտորդներ Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններում: Մենք դեռ շատ աշխատանք ունենք այնտեղ անելու` ստանալու ժողովրդի այն տեսակը, որի մասին բոլորս երազում ենք»: 

Նա նաեւ կիսւել է Արցախում ունեցած հանդիպումներով` նշելով, որ այնտեղ հանդիպել են հիասքանչ մարդկանց: «Ընտրութիւններից յետոյ ես ու ընկերներս մեկնեցինք Արցախ, որտեղ հրաշալի մարդկանց հանդիպեցինք. նաեւ այս 80-ամեայ Դիւային, որն ազգագրական երգ երգեց եւ պարեց մեզ համար: Ես յաւերժ կը պահեմ այս յիշողութիւնները»,- ընդգծել է նա:

Յարակից Հրապարակումներ

  • Դեսպան Սաջջադին բարձր է գնհատել ընտրութիւններին ՀՀ-ում բնակւող իրանցիների մասնակցութիւնը
    Դեսպան Սաջջադին բարձր է գնհատել ընտրութիւններին ՀՀ-ում բնակւող իրանցիների մասնակցութիւնը

    ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին բարձր է գնահատել Հայաստանում բնակւող իրանցիների մասնակցութիւնն Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւններին

  • Արմէն Բադալեան. «Արտախորհրդարանական ուժերը հիմա կիսամահացած վիճակում են»
    Արմէն Բադալեան. «Արտախորհրդարանական ուժերը հիմա կիսամահացած վիճակում են»

    «Հայաստանում արտախորհրդարանական ուժերը, որոնք որոշակի ակտիւութիւն նախկինում ցուցաբերել էին, հիմա՝ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ, գտնւում են կիսամահացած վիճակում»,- ասաց Արմէն Բադալեանը:

  • «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս
    «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս

    ԼՂ-ի կարգաւորման հարցում իշխանութիւնը չի առաջնորդւում շուտափոյթ, խուճապային լուծումների տրամաբանութեամբ: Իսկ դա «հողեր յանձնելու» հետ ոչ մի առնչութիւն չունի:

    Ըստ ամենայնի, հէնց սա է հիմք ընդունել ՀՅԴ-ն, թէ՛ բանացկային գործըթնացը եւ թէ՛ «կազանեան փաստաթուղթը» գնահատելով, որպէս ԼՂ-ի փաստացի կարգավիճակը պահպանելու մարտավարական-դիւանագիտական գործիքներ: Ահա թէ ինչու է ՀՀԿ-ՀՅԴ կոալցիոն յուշագրում ամրագրւել կարճ, սակայն ամէն ինչ ասող հետեւեալ ռազմավարական նպատակը. «Երաշխաւորել Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան ընդհանուր անվտանգութիւնը»: Այլ իրականութիւն, քան Արցախի Հանրապետութեան գոյութիւնն է, ՀՅԴ-ի համար չկայ:

  • Հայաստանի եւ Իրանի մաքսային մարմինների միջեւ էլեկտրոնային տւեալների փոխանակում կիրականացւի
    Հայաստանի եւ Իրանի մաքսային մարմինների միջեւ էլեկտրոնային տւեալների փոխանակում կիրականացւի

    Մաքսային ոլորտում Հայաստան-Իրան համագործակցութեան սերտացմանն ուղղւած քայլերը շարունակւում են. բարեփոխումների առանցքում այս անգամ մաքսային տեղեկատւութեան փոխանակում ապահովելու միջոցառումների իրականացումն է: «Յստակ յանձնարարական է տրւել էականօրէն ակտիւացնել Հայաստան-Իրան համագործակցութիւնը՝ նպաստելով ինչպէս ուղեւորների, այնպէս էլ բեռների փոխադրման ծաւալների աճին»,- նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտէի միջազգային համագործակցութեան վարչութեան պետ Սուրէն Մելիք-Իսրայէլեանը:

  • Արցախում զինւոր է զոհւել
    Արցախում զինւոր է զոհւել

    Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 07:20-ի սահմաններում, Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի հիւսիսային ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասում ադրբեջանական կողմից արձակւած կրակոցից մահացու վիրաւորում է ստացել զինծառայող, 1996 թւականին ծնւած Կարէն Սարիբեկի Դանիէլեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք դոկտ. Ռոհանին իրագործել իր նախընտրական խոստումները:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։