Հա

Հասարակական

Կիրակի, 09 Ապրիլի 2017 11:10

Այսօր Ծաղկազարդի տօնն է

Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին Ս. Յարութեանը նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը մեր Տէր Յիսուս Քրիստոսի՝ յաղթական մուտքն է Երուսաղէմ:

Յիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղէմ ժողովուրդն ընդունել է խանդավառութեամբ` ձիթենու եւ արմաւենու ճիւղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհին:

«alikonline.ir» - Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին Ս. Յարութեանը նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը մեր Տէր Յիսուս Քրիստոսի՝ յաղթական մուտքն է Երուսաղէմ:

Յիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղէմ ժողովուրդն ընդունել է խանդավառութեամբ` ձիթենու եւ արմաւենու ճիւղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհին:

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Յիսուս Քրիստոսի առջեւ հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր եւ ճիւղեր ընծայելն ընդհանրապէս առանձնակի պատիւներ եւ հանդիսաւորութիւն էր նշանակում: Ձիթենին ընկալւել է որպէս իմաստութեան, խաղաղութեան, յաղթանակի եւ փառքի խորհրդանշան: Մեռեալ Ղազարոսին հարութիւն տւած Յիսուս Քրիստոսի ձիթենու եւ արմաւենու ճիւղերի ընծայումը խորհրդանշում է մահւան հանդէպ յաղթանակը:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաեւ արարչութեան առաջին օրը, երբ Աստւած ստեղծեց երկինքն ու երկիրը, եւ լոյսը տարածւելով՝ հալածեց խաւարը: Այս օրը խորհրդանշում է նաեւ առաջին ժամանակաշրջանը, երբ բոյսերով ու ծաղիկներով զարդարւեց երկիրը, եւ Ադամն ու Եւան ուրախացան Դրախտում: Եւ ինչպէս առաջին ժամանակաշրջանում Կայէնը նախանձից սպանեց Աբէլին, այդպէս էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Յիսուս Քրիստոսին ու դարձան Կայէնի անէծքի ժառանգորդները:

Ծաղկազարդի օրը՝ հրէական Զատկից հինգ օր առաջ, Փրկիչն իր կամքով եկաւ Երուսաղէմ՝ Իր չարչարանքների վայրը, որպէսզի ցոյց տայ, որ ինքն է Աստծոյ Գառը, Ով կամենում է պատարագւել մեր փրկութեան համար: Քանզի, ըստ օրէնքի՝ հրեաները զատկական գառը Զատկի տօնից հինգ օր առաջ էին տուն տանում:

Ծաղկազարդի առաւօտեան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ճիւղեր եւ բաժանում ժողովրդին: Ուռենու ճիւղերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Յիսուս Քրիստոսի ընծայւելուց յետոյ: Ոստերի փափկութիւնը խորհրդանշում է Քրիստոսի հետեւողների խոնարհութիւնը: Ուռենու ճիւղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպէս Ս. Ծննդեան օրն Արեւելքից մոգերի բերած ընծաները:

Յիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղէմ որպէս Թագաւոր՝ խորհրդանշօրէն ցոյց տալով իր՝ Փառքի թագաւոր լինելը, ով վերացնում է անէծքը եւ կենդանութիւն պարգեւում: Յիսուս եկաւ աւետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկւածներին, ազատելու գերիներին եւ տեսողութիւն պարգեւելու կոյրերին, ինչպէս մարգարէացել էր Եսայի մարգարէն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։