Հա

Հասարակական

Կիրակի, 09 Ապրիլի 2017 11:30

Նիգերիայում մենինգիտի համաճարակ է բռնկւել. զոհերի թիւը հասել է 438-ի

Ինչպէս յայտնում է «Press TV»-ն` մէջբերելով Նիգերիայի Հիւանդութիւնների վերահսկման կենտրոնի տւեալները, համաճարակի 3959 կասկածելի դէպք է գրանցւել երկրի 19 նահանգի տարածքում: Այդ դէպքերից 181-ը հաստատւել են լաբորատոր պայմաններում:

«alikonline.ir» - Նիգերիայում մենինգիտի կասկածելի դէպքերից մահացած մարդկանց թիւը հասել է 438-ի, ինչով պայմանաւորւած իշխանութիւնները պատւաստման արշաւ են սկսել` վերահսկելու համաճարակի բռնկումը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս յայտնում է «Press TV»-ն` մէջբերելով Նիգերիայի Հիւանդութիւնների վերահսկման կենտրոնի տւեալները, համաճարակի 3959 կասկածելի դէպք է գրանցւել երկրի 19 նահանգի տարածքում: Այդ դէպքերից 181-ը հաստատւել են լաբորատոր պայմաններում:

Նիգերիայում բռնկւած մենինգիտ-ի C տեսակը հիւանդութեան հազւադէպ ձեւերից է: Երկրում նախկինում արդէն ստիպւած են եղել պայքարել մենինգիտի A տեսակի դէմ:

Ինչպէս նշւում է, համաճարակի տարածման համար ամենախոցելի հատւածը 5-14 տարեկան երեխաներն են:

Նիգերիայի առողջապահութեան նախարարութեան տւեալներով` նոյն համաճարակը տարածւել է հարեւան երկրներում, ինչպիսիք են Նիգերը, Չադը, Կամերունը, Տոգօն եւ Բուրկինա Ֆասօն:

Յարակից Հրապարակումներ

  • Եմէնում խոլերայի բռնկումից 100-ից աւելի մարդ է մահացել
    Եմէնում խոլերայի բռնկումից 100-ից աւելի մարդ է մահացել

    Եմէնում խոլերայի համաճարակի բռնկման հետեւանքով ապրիլի վերջից մինչ օրս 115 մարդ է զոհւել:

  • Նիգերիայում ահաբեկչութիւն է իրականացրել 10-ամեայ աղջիկը
    Նիգերիայում ահաբեկչութիւն է իրականացրել 10-ամեայ աղջիկը

    Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի շուկայում 10-ամեայ աղջիկը գործարկել է պայթուցիկ սարքը:
    Նախնական տւեալներով այս ահաբեկչութեան հետեւանքով առնւազն 19 զոհ կայ:
    Պայթիւնն իրականացւել է բանուկ շուկայում՝ օրւայ առաջին կէսին, երբ շուկայում ամենաթէժ առեւտրի պահն է: Առայժմ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչական յարձակման պատասխանատւութիւնը, սակայն տեղի անվտանգութեան մարմինները դա համարում են «Բոկօ Հարամ» ռազմական-ահաբեկչական շարժման ձեռքի գործը:

  • Ախ այդ գրիպը
    Ախ այդ գրիպը

    Ինչպէս գտնում են մասնագէտները, գրիպ հիւանդութիւնը մարդկութեանը յայտնի է անյիշելի ժամանակներից: Գրիպին նման նշաններ ունեցող համաճարակների նկարագրութիւններ կարելի է յայտնաբերել դեռեւ Հիպոկրատի, Տիտոս Լիւիոսի եւ Դիոդորոսի մօտ: Պատմութեանը յայտնի առաջին լայնածաւալ համաճարակը վերագրւում է 1179 թւականին, երբ գրիպը տակնուվրայ էր արել Եւրոպան, մասնաւորապէս՝ Անգլիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի տարածքները:

  • Բրազիլիայում Իրանը կը խաղայ Արգենտինայի դիմաց
    Բրազիլիայում Իրանը կը խաղայ Արգենտինայի դիմաց

    Երէկ տեղի ունեցաւ 2014-ի մոնդիալի ենթախմբերի վիճակահանութիւնը:
    F ենթախումբը գլխաւորող Արգենտինայի հաւաքականի ցանկում յայտնւեցին Բոսնիայի, Իրանի, եւ Նիգերիայի ազգային հաւաքականները:

  • Սաուդական Արաբիան հրաժարւել է լինել ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ-մշտական անդամ
    Սաուդական Արաբիան հրաժարւել է լինել ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ-մշտական անդամ

    Սաուդական Արաբիայի թագաւորութիւնը հրաժարւել է լինել ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի (ԱԽ) ոչ-մշտական անդամ: Այս մասին հոկտեմբերի 18-ին յայտարարել է Սաուդական Արաբիայի արտգործնախարարութիւնը: Երկիրը հրաժարւել է իր անդամակցութիւնից այն բանից յետոյ, երբ ՄԱԿ-ը երկու տարի ժամկէտով թագաւորութեանն ընտրել է որպէս խորհրդի ոչ-մշտական անդամ: Ուստի Սաուդական Արաբաիան չի կարող դերակատարութիւն ունենալ տարբեր հարցերի կարգաւորման շուրջ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։