Հա

Հասարակական

Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017 10:00

«Աւրորա»-ի առաջին դափնեկիրը կը յայտնւի հայկական նամականիշի վրայ

«Հայփոստ»-ը մայիսին կը թողարկի նոր նամականիշ՝ «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան հետ համագործակցութեամբ:

«alikonline.ir» - «Հայփոստ»-ը մայիսին կը թողարկի նոր նամականիշ՝ «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան հետ համագործակցութեամբ: Տեղեկացնում է «mediamax.am»-ը:

Նամականիշին պատկերւած է լինելու Մարգարիտաա Բարանկիցէն՝ «Աւրորա» մրցանակի առաջին դափնեկիրը: Նամականիշի թողարկման հաւանութիւնը տւել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութիւնը:

Նամականիշի թողարկումը եւ մարումը տեղի կունենայ 2017 թւականի «Աւրորա» մրցանակի միջոցառումների շրջանակում:

Փոստային նամականիշի հետ մէկտեղ «Հայփոստ»-ը թողարկելու է 150 ՀՀ դրամ արժողութեամբ նւիրատւութեան կտրոններ, որի վաճառքից գոյացած հասոյթը կուղղւի  «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան միջոցով իրականացւող նախագծերին:

«Մենք հիմնադրել ենք «Աւրորա» նախաձեռնութիւնը՝ ի երախտագիտութիւն յատկապէս նրանց, ովքեր վտանգի էին ենթարկում իրենց՝  փրկելու Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածներին: Եւ մենք  ուզում ենք երախտագիտութիւն արտայայտել՝ շարունակելով բարին գործել, աջակցելով մերօրեայ հերոսներին, որպէսզի նրանք նոյնպէս կարողանան ձեռք մեկնել եւ յուսադրել մարդասիրական օգնութեան խիստ կարիք ունեցողներին: Այսպիսով, մենք ասում ենք, որ այդ վերապրողներն այսօրւայ փրկողներն են: Սա ոչ միայն կարեւորում է յիշողութիւնը, այլեւ երախտագիտութիւնը գործի է վերածում: «Աւրորա»-ի իւրաքանչիւր նախագիծ՝ ներառեալ Մեգիի նամականիշը եւ նւիրատւութեան կտրոնը, հնարաւորութիւն է տալիս ընդլայնել «Աիրորա»-ի համայնքը՝ երախտագիտութիւն յայտնելով եւ շարունակելով նւիրատւութեան շղթան»,- ասել է «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր Ռուբէն Վարդանեանը:

««Հայփոստ»-ը խիստ կարեւորում է իր այն բացառիկ դերը, որն ունի հայկական մշակոյթի, պատմութեան եւ աշխարհի կարեւոր ուղերձների տարածման գործում՝ նամականիշների կիրառմամբ: Պատկերելով «Աւրորա»-ի Մեգիին հայկական փոստային նամականիշի վրայ՝ մենք իւրայատուկ կերպով աշխարհին պատմում ենք, որ հայերը գրկաբաց են ընդունում մեր համընդհանուր մարդկայնութիւնը: Նամականիշն այդ գաղափարը տարածում է աշխարհով մէկ»,- նշել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխաւոր տնօրէն Խուան Պաբլպ Գեչիջեանը:

Մարգարիտա Բարանկիցէն, ով «Maison Shalom» խնամքի տան եւ «REMA» հիւանդանոցի հիմնադիրն է, «Աւրորա» մրցանակի է արժանացել այն բացառիկ ազդեցութեան համար, որ ունեցել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին: Նա փրկել է 30 հազար երեխայի՝ նրանց տալով օթեւան եւ խնամք: 

«Ինձ համար մեծ պատիւ է այսպիսի ճանաչման արժանանալ, բայց նաեւ ոգեւորիչ է գիտակցել, որ սէրը միշտ յաղթելու է ատելութեանը եւ չարիքին: Ես հաւատում եմ, որ այս նամականիշը կը նպաստի «Աւրորա» մրցանակի առաքելութեան տարածմանը՝ ճանաչման արժանացնելով այն կանանց ու տղամարդկանց, ովքեր բացառիկ ազդեցութիւն են ունեցել մարդասիրական խնդիրների լուծման համար»,- ասել է Մարգարիտա Բարանկիցէն:

Փոստային նամականիշն ունի 350 ՀՀ դրամ անւանական արժէք: Նամականիշի ձեւաւորողն Ալլա Մինգալեովան է՝ «Աւրորա»  նախաձեռնութիւնից: Նամականիշը թողարկւելու է 40 հազար օրինակով:

Նամականիշի մարման արարողութիւնը տեղի է ունենալու 2017 թւականի մայիսին՝ Մարգարիտա Բարանկիցէի ներկայութեամբ, որը Երեւան կը ժամանելի՝ մասնակցելու 2017 թւականի «Աւրորա» մրցանակի  միջոցառումներին:

«Աւրորա» մրցանակի հաւակնորդների անունները կը յայտարարւեն Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանութեան նահատակների յիշատակի օրը: Հաւակնորդներից մէկը մայիսի 28-ին Երեւանում կը ճանաչւի 2017 թւականի «Ավւրորա» մրցանակի դափնեկիր: Ապրիլի 24-ից մայիսի 28-ն ընկած ժամանակահատւածում «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն աշխարհով մէկ կը կազմակերպի մի շարք միջոցառումներ՝ ներկայացնելով մրցանակի 2017 թւականի հաւակնորդների ոգեշնչող պատմութիւնները, ինչպէս նաեւ մարդասիրական գործունէութիւնն աշխարհում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։