Հա

Հասարակական

Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017 10:20

Երիտասարդութեան գաղտնիքը ծուլութիւնը յաղթահարելու եւ ուղեղին աշխատել ստիպելու մէջ է, համոզւած է Հայաստանում նեարդավիրաբուժութեան հիմնադիր Սուրէն Զոհրաբեանը

Կեանքում ամենից շատ, Սուրէն Զոհրաբեանի կարծիքով` պէտք է սիրել աշխատանքը: «Երբեք չի կարելի թեւաթափ լինել, հասակին նայելուց, չի կարելի ասել «ես մեծ եմ» եւ դադարել աշխատել: Քանի դեռ մտածելու, տրամաբանելու եւ քննարկելու կարողութիւն ունես՝ արա դա: Օրինակ, իմ աշխատանքն ինձնից ֆիզիկական ջանքեր չի պահանջում, ստիպւած չեմ վազել: Ես մտաւոր աշխատանք եմ կատարում: Հոգեւոր աշխատանքն աւելի օգտակար է»,- ասել է բժիշկը: 

«alikonline.ir» - Սուրէն Գեղամի Զոհրաբեանը նեարդավիրաբուժական ծառայութեան հիմքերը դրել է ոչ միայն Հայաստանում: Նրա ջանքերի շնորհիւ նեարդավիրաբուժութեան կլինիկաներ են բացւել Իրաքում (1960 թւական), ինչպէս նաեւ Լուսակայի (Զամբիա, 1971 թւական) բժշկական համալսարանում:

 

Երկարակեցութեան գաղտնիքը

Կեանքում ամենից շատ, Սուրէն Զոհրաբեանի կարծիքով` պէտք է սիրել աշխատանքը: «Երբեք չի կարելի թեւաթափ լինել, հասակին նայելուց, չի կարելի ասել «ես մեծ եմ» եւ դադարել աշխատել: Քանի դեռ մտածելու, տրամաբանելու եւ քննարկելու կարողութիւն ունես՝ արա դա: Օրինակ, իմ աշխատանքն ինձնից ֆիզիկական ջանքեր չի պահանջում, ստիպւած չեմ վազել: Ես մտաւոր աշխատանք եմ կատարում: Հոգեւոր աշխատանքն աւելի օգտակար է»,- «Sputnikarmenia»-ին տւած հարցազրոյցում ասել է բժիշկը: 

Ինչպէս նշել է նա, որքան աւելի շատ ես ուղեղդ աշխատացնում, այդքան աւելի երկար է այն աշխատում: 

Հայաստանում նեարդավիրաբուժութեան հիմնադիրը տօնում է իր 96-ամեակը: «Ինչու է մարդկանց մօտ ծեր հասակում առաջանում ալցհէյմեր հիւանդութիւնը: Ստիպէք ձեր ուղեղին աշխատել, որքան աւելի շատ խնդիրներ էք դուք լուծում եւ գլուխ ջարդում դժւար հարցերին լուծում գտնելու վրայ, այդքան այն աւելի հարուստ է»,- նշել է բժիշկը: 

Նա համաձայն չէ ժողովրդի այն տեսակէտի հետ, որ մարդն իբր շատ է աշխատել, այդ պատճառով էլ շուտ ծերացել է: «Ոչ, դա այդպէս չէ: Աշխատանքը կարեւոր է զուտ աշխատանքի տեսանկիւնից, իսկ մտաւոր աշխատանքը հոգեւոր հարստութիւնն է: Չէ՞ որ մարդկային հոգին շատ բարդ բան է»,- ասել է բժիշկը:

Քնել թէ չքնել

Ինչպէս պնդում է Զոհրաբեանը՝ շատ քնել չի կարելի: Քնել անհրաժեշտ է այնքան, որքան պահանջում է օրգանիզմը: «Սակայն, դրա հետ մէկտեղ, ինչպես արդէն ասացի, աւելի լաւ է ստիպել ուղեղին աշխատել: Ծուլութիւնը ոչ մի լաւ բանի չի յանգեցնի»,- կարծում է նեարդավիրաբոյժը:

Գիրքը…

75 տարւայ բժշկական գործունէութեան ընթացքում Զոհրաբեանը շուրջ 300 գիտական աշխատութիւն եւ մենագրութիւն է գրել: Այժմ բժիշկն աշխատում է նոր գրքի վրայ: Նա չասաց, թէ գիրքն ինչի մասին է: Սակայն որոշ արտայայտութիւններից կարելի է ենթադրել, որ նա ինքնակենսագրութիւնն է գրում: 

Անւանի նեարդավիրաբոյժը ծնւել է Աղաւնատանը: «Իմ գիրքն այն մասին է, թէ ինչպէս Աղաւնատուն գիւղից մի պատանի աշխարհ եկաւ: Ինչպէս տարբեր երկրներ այցելեց, ինչ լաւ բան հասցրեց անել մարդկանց համար, որ երկրների նախագահներն իրենց երախտագիտութիւնը յայտնեցին իր աշխատանքի համար»,- ասել է Զոհրաբեանը: 

Ուղեղի մասին

Ուղեղը բարդ օրգանիզմ է: «Մասնագէտներին քիչ բան է յայտնի ուղեղի եւ նրա աշխատանքի մասին»,- ասել է Զոհրաբեանը: Սուրէն Զոհրաբեանը համոզւած է, որ այդ բնագավառում գիտնականները դեռ շատ անսպասելի բացայայտումներ կանեն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։