Հա

Հասարակական

Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017 09:40

Հայաստանը գրաւել է Հարւարդի ուսանողին, կամ Քարդաշեան քոյրերի ազդեցութիւնը

Հարւարդի ուսանող, չինացի Մայքլ Հէն արդէն մի տարուց աւելի է՝ «YouTube»-ում եւ ֆէյսբուքեան իր էջում տարբեր տեսահոլովակներ է տեղադրում Հայաստանի մասին։ Նա նոյնիսկ Հայաստանի առանձին քաղաքներին նւիրւած շարք ունի։ Ինքն իր մասին Մաքըլը գրում է՝ «Armenia Enthusiast and occasional TV Actor!»։ 

«alikonline.ir» - Չինացի Մաքըլ Հէի տեսահոլովակները Հայաստանի մասին բազմամիլիոնաւոր դիտումներ են հաւաքում սոցիալական կայքերում, իսկ ինտերնետի հայ օգտատէրերը ամբողջ աշխարհով մէկ ակտիւ արձագանգում են։ 

Հարւարդի ուսանող, չինացի Մայքլ Հէն արդէն մի տարուց աւելի է՝ «YouTube»-ում եւ ֆէյսբուքեան իր էջում տարբեր տեսահոլովակներ է տեղադրում Հայաստանի մասին։ Նա նոյնիսկ Հայաստանի առանձին քաղաքներին նւիրւած շարք ունի։ Ինքն իր մասին Մաքըլը գրում է՝ «Armenia Enthusiast and occasional TV Actor!»։ 

Մայքըլի գրառումները համացանցում մեծ պահանջարկ ունեն, յատկապէս հայ օգտատէրերի շրջանում, եւ դա պատահական չէ՝ գունեղ ռեպորտաժները ուղեկցւում են հետաքրքիր տեղեկութիւններով եւ հեղիկանի մեկնաբանութիւններով։ Պէտք է խոստովանել, որ ոչ բոլոր հայերը գիտեն իրենց հայրենիքն այնպէս, ինչպէս այն ուսումնասիրել է չինացի երիտասարդը։ 

Մայքըլը պատմել է, որ Հայաստանի մասին իմացել է իր հայ ընկերոջից՝ դեռ առաջին կուրսում։ «Հիմա ես աւարկատան կուրսում եմ սովորում, Հարւարդի համալսարանում տնտեսագիտութիւն եմ ուսումնասիրում։ Հայաստանի մասին իմացայ ընկերոջիցս։ Այն բանից յետոյ, որբ Քարդաշեան քոյրերը եկան Հայաստան, ես յայտնաբերեցի, որ համալսարանում ստաժաւորման ծրագիր է գործում, որի միջոցով կարելի է երկու ամիս աշխատել Հայաստանում»,- ասել է Մայքըլը։ Սերդար Քորուջուն` Արցախում Հայաստանն ու Արցախը` թուրք լրագրողի աչքերով յետոյ, չինացու խօսքով, նա մեծ քանակութեամբ յօդւածներ կարդաց, բազմաթիւ նկարներ նայեց եւ որոշեց մեկնել հինաւուրց երկիր։ 

«Բոլոր հայերը, որոնց ես հանդիպում էի, շատ բարի ու սիրալիր էին։ Նրանց շնորհիւ Հայաստանում գտնւելը ինձ համար շատ յարմարաւէտ էր ու հաճելի»,- նշում է Հարւարդի ուսանողը։ Հետաքրքիր է, որ նրա Հայաստան ճանապարհորդութեան մասին պատմութեամբ սոցցանցում կիսւել է ամերիկեան հեռուստաաստղ Քլոէ Քարդաշեանը, ֆէյսբուքեան իր էջում գրելով՝ «Իմ սիրելի երկրպագու Մայքլը կիսւեց ինձ հետ Հայաստանով իր հիանալի ճանապարհորդութեան պատմութեամբ»։ Հարւարդի ուսանողը ոչ միայն տուրիստական հոլովակներ է նկարահանում ու պատմում Հայաստանի տեսարժան վայրերի մասին, այլ նաեւ ակտիւօրէն տեղեկութիւններ է տարածում 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան մասին։ «Մինչ Հայաստան գալս ես ոչինչ չէի լսել Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան մասին։ Ես չափազանց զարմացած էի, որ այդքան մարդկանց դաժան սպանութիւնների մասին քիչ մարդ գիտի, յատկապէս, եթէ համեմատենք, թէ քանիսն են տեղեակ Հոլոքոստի մասին»,- ասում է Մայքլը։ Նա յատուկ ուշադրութիւն է դարձնում մարդկութեան դէմ ոճրագործութիւններին։ 

Դրանց թւում է Նանկինի կոտորածը․ երբ ճապոնական զինւորները հարիւր հազարաւոր չինացի են սպանել Նանկին քաղաքում։ Մայքըլը կարծում է, որ պէտք է յիշել այդպիսի իրադարձութիւնների մասին եւ «մեր պարտականութիւնն է՝ որպէս աշխարհի քաղաքացի, քննարկել այնպիսի իրադարձութիւններն, ինչպիսին են Հայոց Ցեղասպանութիւնն ու Նանկինի կոտորածը»։

Յարակից Հրապարակումներ

  • Դեսպան Սաջջադին բարձր է գնհատել ընտրութիւններին ՀՀ-ում բնակւող իրանցիների մասնակցութիւնը
    Դեսպան Սաջջադին բարձր է գնհատել ընտրութիւններին ՀՀ-ում բնակւող իրանցիների մասնակցութիւնը

    ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին բարձր է գնահատել Հայաստանում բնակւող իրանցիների մասնակցութիւնն Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւններին

  • Արմէն Բադալեան. «Արտախորհրդարանական ուժերը հիմա կիսամահացած վիճակում են»
    Արմէն Բադալեան. «Արտախորհրդարանական ուժերը հիմա կիսամահացած վիճակում են»

    «Հայաստանում արտախորհրդարանական ուժերը, որոնք որոշակի ակտիւութիւն նախկինում ցուցաբերել էին, հիմա՝ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ, գտնւում են կիսամահացած վիճակում»,- ասաց Արմէն Բադալեանը:

  • «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս
    «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս

    ԼՂ-ի կարգաւորման հարցում իշխանութիւնը չի առաջնորդւում շուտափոյթ, խուճապային լուծումների տրամաբանութեամբ: Իսկ դա «հողեր յանձնելու» հետ ոչ մի առնչութիւն չունի:

    Ըստ ամենայնի, հէնց սա է հիմք ընդունել ՀՅԴ-ն, թէ՛ բանացկային գործըթնացը եւ թէ՛ «կազանեան փաստաթուղթը» գնահատելով, որպէս ԼՂ-ի փաստացի կարգավիճակը պահպանելու մարտավարական-դիւանագիտական գործիքներ: Ահա թէ ինչու է ՀՀԿ-ՀՅԴ կոալցիոն յուշագրում ամրագրւել կարճ, սակայն ամէն ինչ ասող հետեւեալ ռազմավարական նպատակը. «Երաշխաւորել Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան ընդհանուր անվտանգութիւնը»: Այլ իրականութիւն, քան Արցախի Հանրապետութեան գոյութիւնն է, ՀՅԴ-ի համար չկայ:

  • Հայաստանի եւ Իրանի մաքսային մարմինների միջեւ էլեկտրոնային տւեալների փոխանակում կիրականացւի
    Հայաստանի եւ Իրանի մաքսային մարմինների միջեւ էլեկտրոնային տւեալների փոխանակում կիրականացւի

    Մաքսային ոլորտում Հայաստան-Իրան համագործակցութեան սերտացմանն ուղղւած քայլերը շարունակւում են. բարեփոխումների առանցքում այս անգամ մաքսային տեղեկատւութեան փոխանակում ապահովելու միջոցառումների իրականացումն է: «Յստակ յանձնարարական է տրւել էականօրէն ակտիւացնել Հայաստան-Իրան համագործակցութիւնը՝ նպաստելով ինչպէս ուղեւորների, այնպէս էլ բեռների փոխադրման ծաւալների աճին»,- նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտէի միջազգային համագործակցութեան վարչութեան պետ Սուրէն Մելիք-Իսրայէլեանը:

  • Թեմակալ առաջնորդի այցելութիւնը՝ Արցախ եւ Հայաստան
    Թեմակալ առաջնորդի այցելութիւնը՝ Արցախ եւ Հայաստան

    Նոր կառուցւած եւ վերանորոգւած բնակարանների պաշտօնական բացման արարողութեան մասնակցելու համար, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան մայիսի 6-ին մեկնեց Հայաստան եւ ապա Արցախ՝ գլխաւորելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան պատւիրակութիւնը, որի մաս էին կազմում Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ գերշ. Տ. Մուշեղ արք. Մարտիրոսեանն ու Ազգային կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովի անդամ Տիգրան Ճինպաշեանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք դոկտ. Ռոհանին իրագործել իր նախընտրական խոստումները:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։