Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017 09:00

«Միասին կարող ենք ամէն ինչ». Հայրենադարձի յաջողութիւնը

«Նովոստի-Արմենիա» գործակալութիւնը որպէս «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատւական գործընկեր շարունակում է մասնակցութիւնը «Back to Armenia» նախագծին, որը ներկայացնում է Հայաստանում իրենց բիզնեսները բացած եւ յաջողութեան հասած հայրենադարձ հայերի յաջողութեան պատմութիւնները: 

«alikonline.ir» - «Նովոստի-Արմենիա» գործակալութիւնը որպէս «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատւական գործընկեր շարունակում է մասնակցութիւնը «Back to Armenia» նախագծին, որը ներկայացնում է Հայաստանում իրենց բիզնեսները բացած եւ յաջողութեան հասած հայրենադարձ հայերի յաջողութեան պատմութիւնները: 

Նախագծի հիմնական գաղափարը բազմաթիւ օրինակներով ցոյց տալն է, թէ ինչպէս են մեր հայրենակիցները, ովքեր մի շարք հանգամանքներով ստիպւած են եղել լքել հայրենիքը, կարողացել են վերգտնել իրենց ուրիշ երկրներում, յաջողութեան հասնել, հարստանալ փորձով, հմտութիւններով եւ տուն վերադառնալ՝ որդիական պարտքը տալու համար այն երկրին, որտեղ եղել են նրանց արմատները: 

Գործակալութեան երկրորդ հիւրն իրանահայ հայրենադարձ Ալիս Սաֆարեանն է, ով պատմել է այն մասին, թէ ինչպէս եւ երբ է վարադարձել Իրանից պատմական հայրենիք, ինչպէս նաեւ, թէ ինչու է որոշել մասնակցել Հայաստանում պարսկական խոհանոցի բացմանը:

 

Միասին ապրում ենք ծանր ժամանակներ 

Իմ ընտանիքը Հայաստան է տեղափոխւել 1992 թւականին՝ երկրի համար ամենածանր ժամանակներում: Ես այն ժամանակ 10 տարեկան էի: Եւ այդ տարիների ընթացքում միայն մէկ անգամ եմ խնդրել մայրիկիս հետ վերադառնալ՝ տեղափոխւելուց երեք ամիս անց: Մենք վերադարձանք Իրան, եւ այդ ժամանակ հասկացայ, որ հէնց Հայաստանն է մեր տունը: 

Այդ պահից երբէք չեմ մտածել հեռանալու մասին, թէեւ Հայաստանում ապրելը դժւար է: Բայց մենք հասկանում էին, որ մեր ժողովրդի մի մասն ենք եւ պէտք է միասին գոյատեւենք: 

Մեր բարեկամներից շատերը մինչ օրս զարմանում են մեր որոշումից, բայց նրանք, ովքեր Հայաստանում եղել են, հասկանում են մեզ: 

Ինչու՞ պարսկական խոհանոց

Իմ եղբորը (հիմնադիրներից մէկին) առաջարկեցին պարսկական խոհանոցի ռեստորան, որովհետեւ այսօր Իրանից մեծ թւով զբօսզաշրջիկներ են ժամանում, իսկ երկրի խոհանոցը գործնականօրէն ներկայացւած չէ: 

Եւ, իհարկէ, անւանումը պատահական չէ: Չէ՞ որ, Պերսեպոլիսն Ալեքսանդր Մակեդոնացու կողմից մեր թւարկութեան 330 թւականին զաւթած Աքեմենեան հսկայական կայսրութեան մայրաքաղաքն էր: Եւ այնտեղ հայեր են ապրել: 

Յաջողութեան գաղտնիքը

Յաջողութեան հասնելու համար դուք պէտք է լաւագոյնը դառնաք: Սխալւելու իրաւունք չունէք՝ ձեր հիւրերը միշտ պէտք է գոհ լինեն: 

Բազմաթիւ ծրագրեր կան

Մենք բոլորովին վերջերս ենք բացւել եւ առայժմ զարգանում ենք: Մէկ տարի անց հնարաւոր կը լինի ամփոփել առաջին արդիւնքները եւ մտածել ընդլայնւելու մասին: 

Հայերի ուժն ու թուլութիւնը հայրենադարձների աչքերով

Հայերի ուժեղ կողմերը նրանք են, որ նրանք վստահ են իրենց ուժերին, ապրում են սեփական հողում: Ինչքան էլ երկար ապրես օտար երկրում եւ որքան էլ յաջողակ լինես, դու միշտ քեզ օտարերկրացի ես զգալու: 

Բայց միաժամանակ Հայաստանի բնակիչները դժւարութեամբ են ընդունում «օտարներին», այդ թւում՝ հայրենադարձներին: Ժամանակ է պէտք ցոյց տալու, թէ ինչի ես ընդունակ, եւ ապացուցել, որ դու էլ ես հայ: Այժմ ամէն ինչ լաւ է՝ ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում եւ շատ ընկերներ ունեմ: 

Կոչ սփիւռքահայութեանը

Եկէք Հայաստան, նայէք ձեր կողքը, փորձէք ինչ-որ բան անել: Եթէ չստացւի՝ յետ գնացէք: Բայց փորձել պէտք է: 

Յատկապէս խորհուրդ եմ տալիս տեղափոխւել Հայաստան նրանց, ովքեր փոքր երեխաներ ունեն՝ այստեղ շատ անվտանգ է: 

Զբօսաշրջութիւնը Հայաստանի ապագան է

Հայաստանի զարգացման ամենամեծ ներուժը զբօսաշրջութիւնն է: Քանի որ երկիրը չունի շատ մեծ բնական ռեսուրսներ, ապա պէտք է զարգացնել այդ ոլորտը: ռեստորաններ, սրճարաններ, ակումբներ: Նայէք հարեւան Վրաստանին, թէ ինչպէս են նրանք մեզանից «գողանում» զբօսաշրջիկներին՝ հիւրասէր եւ հիւրընկալ լինելու շնորհիւ: 

Մենք պէտք է թոյլ տանք մարդկանց, ովքեր գիտեն՝ ինչ եւ ինչպէս անել, աշխատել Հայաստանում: Չէ՞ որ, միասին մենք կարող ենք ամէն ինչ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։