Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017 14:40

Եռաբլուրում տեղի ունեցաւ ծառատունկ՝ «Բարեբեր ապրիլ» խորագրով

Ծառատունկն աւարտւել է խորհրդանշական արարողութեամբ: Իրենց կեանքը Հայրենիքին զոհաբերած զինւորների անմահ յիշատակի ու սահմանին կանգնած զինւորների խաղաղ ծառայութեան համար օդ են բաց թողնւել վառւող լապտերիկներ:

«alikonline.ir» - Ապրիլ ամիսը հայերի համար ցաւի ու կորստի ամիս է, բայց այն պէտք է դառնայ նաեւ ապրելու ապրիլ, արարելու ու դիմակայելու ամիս: Հենց այս կարգախօսով «Հայ օգնութեան միութիւն»-ը գործընկեր կազմակերպութիւնների եւ ուսումնական հաստատութիւնների հետ նախաձեռնել է ծառատունկ Եռաբլուրում «Բարեբեր ապրիլ» խորագրով: տեղեկացնում է «yerkirmedia.am»-ը:

Հաւաքւածները նախ տարածքն են մաքրել քարերից, յետոյ նոր սկսել են եղեւնիներ տնկել: Իւրաքանչիւր կազմակերպութիւն իր եղեւնին ունի եւ պարտաւոր է մշտապէս խնամել այն: Այստեղ հաւաքւած մարդիկ Ապրիլեան քառօրեայ պատերազմի ժամանակ իրենց լուման են ունեցել սահման ուղարկւած օգնութեան գործում: 

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ազատամարտիկների յանձնախմբի անդամ Իգոր Սարգսեանի խօսքով՝ կարեւոր է, որ ծառատունկին ներկայ են եղել տարբեր սերունդների ներկայացուցիչներ: Նրանցից իւրքանչիւրն էլ գիտակցում է Եռաբլուրում հանգչող հայորդների կատարած սխրանքը: 

Ծառատունկն աւարտւել է խորհրդանշական արարողութեամբ: Իրենց կեանքը Հայրենիքին զոհաբերած զինւորների անմահ յիշատակի ու սահմանին կանգնած զինւորների խաղաղ ծառայութեան համար օդ են բաց թողնւել վառւող լապտերիկներ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։