Հա

Հասարակական

Շաբաթ, 15 Ապրիլի 2017 09:10

Ջրհեղեղ՝ Ատրպատականում

Տեղումների ծաւալը կազմել է 40 մմ., ինչը վերջին 15 տարիների կտրւածքով աննախադէպ ցուցանիշ է:

«alikonline.ir» - Յորդառատ տեղումների պատճառով Արեւելեան Ատրպատական նահանգում տեղի ունեցած ջրհեղեղը մարդկային եւ նիւթական կորուստների պատճառ է դարձել:

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ Արեւելեան Ատրպատականի նահանգի նահանգապետի շինարարական գծով տեղակալն անդրադառնալով նահանգի տարածքում տեղի ունեցած տեղումներին նշել է, որ դրանց ծաւալը կազմել է 40 մմ., ինչը վերջին 15 տարիների կտրւածքով աննախադէպ ցուցանիշ է:

Մոհամմադ Սադեղ Փուր Մեհդին տեղեկացրել է, որ հաշւի առնելով օդեւրեւութաբանական ծառայութեան կանխատեսումները համապատասխան կառոյցները նախապատրաստւած են եղել հնարաւոր աղէտին դիմակայելու համար:

Նա տեղեկացրել է, որ նահանգապետն անձամբ է վերահսկում իրադրութիւնը եւ անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացւում են տուժածներին օգնութիւն ցուցաբերելու համար:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։