Հա

Հասարակական

Երկուշաբթի, 17 Ապրիլի 2017 08:40

ՀՀ եւ ԼՂՀ նախագահները ներկայ են գտնւել Սբ. Զատկի տօնի առթիւ մատուցւած Հայրապետական պատարագին

Պատարագի սրբազան արարողութեանը ներկայ են եղել՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, առաջին տիկին՝ Ռիտա Սարգսեանը, Արցախի հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը:

«alikonline.ir» - Ապրիլի 16-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը եւ տիկին Ռիտա Սարգսեանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկայ են գտնւել Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութեան՝ Սբ. Զատկի տօնի առթիւ մատուցւած Հայրապետական Սբ. պատարագին:

Ինչպէս փոխանցում է «tert.am»-ը՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից։

Քրիստոնէական գլխաւոր տօներից մէկի՝ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնի առթիւ համայն հայութեան հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Մայր տաճարում երէկ՝ ապրիլի 16-ին  մատուցւել է սուրբ պատարագ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից:

Պատարագի սրբազան արարողութեանը ներկայ են եղել՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, առաջին տիկին՝ Ռիտա Սարգսեանը, Արցախի հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակեանը, Պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը, այլ նախարարներ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարեանը, Մայր Աթոռի Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, բարերարներ, Հայաստանում հաւատարմագրւած դիւանագիտական առաքելութիւնների ներկայացուցիչներ, կրթութեան եւ մշակոյթի գործիչներ, բազում ուխտաւոր հայորդիներ եւ հաւատացեալ ժողովուրդը:

Յարակից Հրապարակումներ

  • Զատկական ընթրիք-հաւաքոյթ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում
    Զատկական ընթրիք-հաւաքոյթ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում

    Տօնական օրերի տօնացուցային երկարաձգման հետ, երկարաձգւում է նաեւ նրանց ստեղծած խանդավառութիւնը համայնքում: Սուրբ Զատկին յաջորդող Յինունքի օրերին, աւանդաբար Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղը կազմակերպում է զատկական ընթրիք-հաւաքոյթ, որը այս տարի տեղի ունեցաւ հինգշաբթի, ապրիլի 12-ի երեկոյեան ժամը 9:30-ին, «Արարատ»-ի Թաւրիզի կենտրոնատեղիում, կազմակերպութեամբ Երէցների միութեան:

  • Տօնահանդէս-հաւկթախաղ Ս. Զատկի առթիւ՝ Նոր Ջուղայում
    Տօնահանդէս-հաւկթախաղ Ս. Զատկի առթիւ՝ Նոր Ջուղայում

    Կիրակի, ապրիլի 1-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան կենտրոնատեղիում նշւեց Սուրբ Յարութեան տօնը: Հաւկթախաղ-տօնահանդէսի տեսքով իրականացւած հանդիսութեան կազմակերպողը նոյն միութեան Երէցների միաւորն էր:

  • Ս. Զատկի տօնի առթիւ դաշտահանդէս՝ Շահինշահրում
    Ս. Զատկի տօնի առթիւ դաշտահանդէս՝ Շահինշահրում

    Կիրակի՝ 2018 թւականի ապրիլի 1-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ եւ Երէցների ու Մարզական միաւորների կազմակերպութեամբ, նոյն մասնաճիւղի կենտրոնատեղիիում, տեղի ունեցաւ դաշտահանդէս՝ Քրիստոսի Յարութեան տօնի առիթով: 

  • Սուրբ Զատիկը հոգենորոգման առիթ՝ Ատրպատականի հայոց թեմում
    Սուրբ Զատիկը հոգենորոգման առիթ՝ Ատրպատականի հայոց թեմում

    Համայն աշխարհի քրիստոնէութիւնը հոգենորոգման սքանչելի պահեր ապրեցաւ, մեր Փրկչին մահւան վրայ տարած յաղթանակով: Մեր հայրերը վաղ դարերից երգեցին՝ «Փառք հրաշափառ յարութեան քո Տէր» ահազդեցիկ երգը, պատմելու համար հրաշազան դէպքը յարութեան: Կիրակի, 1 ապրիլ 2018 թ.-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի զաւակները, Թաւրիզում, Ուրմիայում եւ  Գեարդաբադում իրենց աղօթքը մատուցին Ամենակալ Աստծուն, Սուրբ Յարութեան հոգենորոգման զգացումը ապրելով: 

  • Ապրիլի 1-ին Հայ Առաքելական Եկեղեցին տօնում է Սուրբ Զատիկը
    Ապրիլի 1-ին Հայ Առաքելական Եկեղեցին տօնում է Սուրբ Զատիկը

    Այսօր՝ ապրիլի 1-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնում է Յիսուս Քրիստոսի հրաշափառ յարութեան տօնը՝ Սուրբ Զատիկը: Գրում է «tert.am» -ը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։