Հա

Հասարակական

Երկուշաբթի, 17 Ապրիլի 2017 10:20

Մուսուլի զանգակատները ղողանջեցին

Երէկ ապրիլի 16-ին մուսուլ քաղաքի եկեղեցիների զանգերը ղողանջեցին՝ հրաւիրելու քաղաքում եղած քիրստոնեաներին մասնակցելու Ս. Զատիկի պատարագին:

«alikonline.ir» - Երէկ ապրիլի 16-ին մուսուլ քաղաքի եկեղեցիների զանգերը ղողանջեցին՝ հրաւիրելու քաղաքում եղած քիրստոնեաներին մասնակցելու Ս. Զատիկի պատարագին: 

Քաղաքում տիրող պատերազմը կասեցրել էր եկեղեցիների բնականոն աշխատանքը: 2014 թւականի յունւարից ի վեր քաղաքը չէր լսել եկեղեցու զանգերի ղողանջը այնուամենայնիւ, Ս. Զատիկը առիթ դարձաւ քրիստոնեայ հաւատացեալների կրկին եկեղեցի յաճախելու նաեւ եկեղեցիների զանգերը լսելի դարձան: 

Արարողութեանը մասնակցող Մուսուլի քահանայ Տ. Էմադ Խուշբան յայտնել է որ, արարողութեանը մասնակցողների թւում էին՝ հայերը, ասորիները, կաթոլիկները եւ ուղղափառ քրիստոնեաները: Ըստ նրա՝ պատերազմը ահաւոր փորձութիւն եղաւ քաղաքի բնակիչների համար, այնդուհանդերձ Մուսուլի քաղաքացիները վերադառնում են իրենց բնակավայրերը՝ փափագելով խաղաղութիւն:

 

 

 

Յարակից Հրապարակումներ

  • Ս. Յարութեան տօնը` Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Յարութեան տօնը` Ատրպատականի հայոց թեմում

    Ապրիլի 16-ի՝ Քրիստոսի Ս. Յարութեան՝ Զատկի տօնի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի երկու հայաշատ քաղաքների՝ Թաւրիզի եւ Ուրմիոյ զոյգ եկեղեցիները լցւել էին հաւատացեալ հայորդիներով, որոնք քրիստոնէական վառ ապրումներով դիմաւորեցին քրիստոնէական կրօնի մեծագոյն տօնը:

  • ՀՀ եւ ԼՂՀ նախագահները ներկայ են գտնւել Սբ. Զատկի տօնի առթիւ մատուցւած Հայրապետական պատարագին
    ՀՀ եւ ԼՂՀ նախագահները ներկայ են գտնւել Սբ. Զատկի տօնի առթիւ մատուցւած Հայրապետական պատարագին

    Պատարագի սրբազան արարողութեանը ներկայ են եղել՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, առաջին տիկին՝ Ռիտա Սարգսեանը, Արցախի հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը:

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին Ս. Զատկուան պատգամը ապրի´լ ու վկայե´լ Քրիստոսի Յարութիւնը
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին Ս. Զատկուան պատգամը ապրի´լ ու վկայե´լ Քրիստոսի Յարութիւնը

    Քրիստոս անցեալին չի պատկանիր, ան կ'ապրի իր խորհրդական մարմնոյն՝ եկեղեցւոյ ճամբով։ Քրիստոսի յարութեան յաղթական երթը փրկութեան առաքելութեան ճամբով, կը շարունակուի։ Աւետարանի մեծագոյն քարոզիչը Պօղոս Առաքեալ կ'ըսէ թէ՝ Քրիստոս զինք կանչեց իր առաքեալը ըլլալու եւ իր Աւետարանին վկան դառնալու (Հռոմ. 1.1)։ Այսօր եւ միշտ Քրիստոս մեզմէ իւրաքանչիւրը կը կանչէ իր առաքեալը ըլլալու, այլ խօսքով՝ Աւետարանը ապրելու ու անոր վկան դառնալու։ Պատրա՞ստ ենք երկնային շնորհքին արժանանալու...։

  • Յիսուսի Յարութիւնը՝ կեանք աշխարհի
    Յիսուսի Յարութիւնը՝ կեանք աշխարհի

    Քրիստոսի Հրաշափառ Յարութեամբ մարդկութեան շնորհւեց նոր ու պայծառացեալ մի կեանք, որ իր առաքինութեամբ ու հաւատքի զօրութեամբ մարդ էակը առաջնորդում է բարոյական կատարելութեան: Այո՛, Քրիստոսի Հրաշափառ Յարութեան աւետիսը քաջալերանքի, յոյսի, նոր տեսլականի ու հեռանկարի ոգեւորիչ աւիւնով է լցնում սրտերը բոլոր նրանց, ովքեր այն ընդունում են ու նրանով ապրում:

  • ... Որպէսզի լսե՛ս Գաբրիէլեան փողի ձայնը
    ... Որպէսզի լսե՛ս Գաբրիէլեան փողի ձայնը

    Յարութեան պահը իր հրաշագեղ լուսափայլութեան հետ, բերելու է նաեւ սարսափը վերջին դատաստանի: Յարուցեալ կեանքով ապրելու երանութիւնը ընտրեալ մարդկանց յատուկ առանձնաշնորհն է, սակայն իւրաքանչիւր մարդ կարող է արժանանալ այս երանութեան, ապրելով հաւատքի կեանք, ակնկառոյց սպասելով ամպերի վրայ բազմած մարդու Որդուն, որը գալու է «զօրութեամբ եւ մեծ փառքով» (Հմմտ. Մտ. 24:30):

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։