Հա

Հասարակական

30/04/2017

Յորդանանի արքայադուստրն այցելել է Ծիծեռնակաբերդ

Յորդանանի Արքայադուստր Դինա Մայրեդը ԵՊԲՀ ռեկտոր Արմէն Մուրադեանի, ինչպէս նաեւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի փոխտնօրէն Սուրէն Մանուկեանի ուղեկցութեամբ երէկ այցելել է Ծիծեռնակաբերդ եւ յարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մօտ: 

«alikonline.ir» - Յորդանանի Արքայադուստր Դինա Մայրեդը ԵՊԲՀ ռեկտոր Արմէն Մուրադեանի, ինչպէս նաեւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի փոխտնօրէն Սուրէն Մանուկեանի ուղեկցութեամբ երէկ այցելել է Ծիծեռնակաբերդ եւ յարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մօտ:  Երեւանի պետական բժշկական համալսարանի ֆէյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտին կից գտնւող յիշատակի պուրակում ծառ է տնկել՝ ի յիշատակ Մեծ եղեռնի զոհերի յիշատակին: Դինա Մայրեդը շրջել է նաեւ թանգարան-ինստիտուտում, որից յետոյ գրառում կատարել թանգարան- ինստիտուտի յուշամատեանում: Գրում է «panorama.am»-ը: 

«Որպէս ոչ-քաղաքական գործիչ, այլ ընդհակառակը՝ որպէս քաղցկեղի դէմ պայքարի ջատագով, որը ինձ դարձնում է դերակատար կեանքեր փրկելու գործում՝ այցելելով Ցեղասպանութեան թանգարան, յիշում եմ պատերազմական բոլոր վայրագութիւնները, որտեղ էլ դրանք տեղի ունեցած լինեն…»,- նշել արքայադուստրը գրառման մէջ՝ նաեւ յիշատակելով աշխարհի տարբեր կողմերում ներկայ բռնութիւնները քաղաքացիական բնակչութեան դէմ, որոնց հիմնական զոհերը կանայք են, երեխաները, մշակութային ժառանգութիւնը: 

Դինա Մայրեդը բռնութիւնների եւ այլ արհաւիրքների դէմ պայքարում ջանքերը մեկտեղելու անհրաժեշտութիւն է տեսնում: Երէկ երեկոյեան Յորդանանի արքայադուստրը բժշկական համալսարանի աշխատակիցների եւ ուսանողների հետ դիտել է Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած «Խոստում» ֆիլմը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։