Հա

Հասարակական

Երեքշաբթի, 09 Մայիսի 2017 13:20

Ստեփանակերտում կայացել է պարային ֆլեշ-մոբ՝ նւիրւած եռատօնին

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել պարային ֆլեշ-մոբ՝ նւիրւած մայիսեան եռատօնին: 

Ֆլեշ-մոբին մասնակցում էին Արցախի պետական համալսարանի ուսանողները, Ստեփանակերտի N 8 աւագ դպրոցի եւ Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները:

«alikonline.ir» - Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել պարային ֆլեշ-մոբ՝ նւիրւած մայիսեան եռատօնին: Տեղեկացնում է «artsakhpress.am»-ը:

Ֆլեշ-մոբին մասնակցում էին Արցախի պետական համալսարանի ուսանողները, Ստեփանակերտի N 8 աւագ դպրոցի եւ Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները:

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրէն Իրինա Թամրազեանն նշել է, որ այս ֆլեշ-մոբին մասնակցելով՝ իրենք հերթական անգամ հաստատում են, որ արցախահայութիւնը վաստակել է խաղաղութեան մէջ տօնելու իր յաղթանակները: 

Արցախի պետական համալսարանի ուսանողական խորհրդի անդամ Վահէ Գալոեանն էլ նշել է, որ ֆլեշ-մոբին պարել են արտասահմանեան եւ հայկական պարեր՝ 6 րոպէ տեւողութեամբ: Միջոցառման նպատակն է, ցոյց տալ հայի ազգային միասնութիւնն ու յարատեւութիւնը: 

Գրող, հրապարակախօս Բակուր Կարապետեանն էլ իր խօսքում ասել է. «Մայիսեան եռատօնին նւիրւած՝ մեր երիտասարդների պարային ֆլեշ-մոբը բաւականին հետաքրքիր գաղափար է: Մեր յաղթանակները պէտք է շարունակական լինեն: Շնորհաւորում եմ բոլորիս՝ մայիսեան եռատօնի առթիւ: 25 տարի առաջ հէնց այս օրը այս հրապարակում մենք Շուշիի ազատագրման յաղթանակն էինք տօնում, իսկ այսօր մեր աներեր երիտասարդները նոյն տեղում շուրջպար են բռնել: Ես հաւատացած եմ, որ այսօրւայ մեր երիտասարդները նոր յաղթանակներ են կերտելու»: 

Ֆլեշ-մոբին ներկայ էին ԱՀ նախագահ Բակօ Սահակեանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակեանը, պետական այրեր, հիւրեր եւ ստեփանակերտցիներ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։